Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Հայաստանում արևային էլեկտրաէներգիայի համար սահմանվող օպտիմալ սակագինը ներկա պայմաններում կարող է լինել 50-70 դրամ: Դա այն հնարավոր սահմանաչափն է, որը կհստակեցվի երկրում իրականացվող պիլոտային ծրագրի ավարտից հետո: Առաջին էլեկտրակայանի գործարկումից, ինչպես նաև կայանի ինքնարժեքի և շահույթի հարաբերակցությունից է կախված այն սակագինը, որը կսահմանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Արմենպրեսի» հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ պիլոտային ծրագրով նախատեսված է 30 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցում, որի հիման վրա կատարված հաշվարկները թույլ կտան սակագին սահմանել արևային էլեկտրաէներգիայի համար: «Ծրագրի ավարտից է կախված սակագնի որոշումը: Պայմանավորված ֆինանսավորման և ներդրված վարկային միջոցների ծավալով` հնարավոր կլինի ամփոփել և նշել, թե ինչ սակագին կլինի: Արևային էներգետիկայի պարագայում հիմնական բաղադրիչը հենց ներգրավված կապիտալն է: Ներկայումս օպտիմալ սակագինը, որ կարող է սահմանվել 50-70 դրամն է, այնինչ երկու-երեք տարի առաջ նույն կայանը կառուցելու դեպքում սակագինը լինելու էր շուրջ 180 դրամ: Դրանով էր պայմանավորված սակագնի ձգձգումը»,- ասել է Բաղրամյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս տարվա առաջին եռամսյակում ներքին շուկայում շաքարավազի գնանկումը համաչափ չի եղել ապրանքատեսակի ոչ միայն համաշխարհային գների, այլև Հայաստան ներկրվող մաքսային արժեքի նվազմանը։ Մյուս կողմից՝ 22,4 հազ. տոննա շաքարավազի արտադրության պայմաններում պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուս Աստղ շուգար» ընկերությունը (Ախուրյանի շաքարի գործարան) դուրս է մնացել հունվար-մարտի 1000 խոշոր հարկատուների ցանկից (ընկերության վճարած հարկերը Դ20 մլն-ից պակաս են եղել)։ Համաշխարային շուկայում այս տարվա առաջին եռամսյակում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ շաքարավազի միջին գնի 34% և ներկրված շաքարազավի մաքսային արժեքի 35,6% նվազման պայմաններում ներքին շուկայում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների, ապրանքատեսակն էժանացել է 10,7%-ով։ Եթե անգամ հաշվի առնենք դրամի 5,5% արժեզրկման գործոնը, միևնույն է, ներքին շուկայում գների դինամիկան չի արտացոլել արտաքին պայմանների փոփոխությունը։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 43,5 անգամ ավելի շաքար (25,7 հազ.), քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Եթե 2012թ. հունվար-մարտին ներկրված 1 տոննա շաքարավազի մաքսային արժեքը կազմել է $873, ապա այս տարի այն եղել է $560։ Մաքսային արժեքի նվազումը համահունչ է համաշխարհային շուկայում շաքարավազի գների փոփոխությանը։ Ուշագրավ է, որ եթե անցած տարվա առաջին եռամսյակում, ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանում շաքարավազ չի արտադրվել, ապա այս հունվար-մարտին արտադրվել է 22,4 հազ. տոննա։ Հանրապետությունում շաքարավազի թե՛ ներկրումը, թե՛ արտադրությունը կենտրոնացված է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների ձեռքում։ Բայց եթե հայտնի է արտադրող ընկերության անունը՝ «Լուս Աստղ շուգար» (Ախուրյանի շաքարի գործարան), ապա ներկրողի դեպքում ամեն ինչ չէ, որ հստակ է։ Պարզ է միայն, այն էլ ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների, որ շաքարավազի շուկայի 99%-ը կենտրոնացած է «Լուս Աստղ շուգար» ընկերության ձեռքում։ Պետական գերատեսչությունների վիճակագրական տվյալները լույս են սփռում ուշագրավ այլ մանրամասների վրա։ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 22,4 հազ. տոննա շաքարավազ, բայց ընկերության վճարած հարկերի ծավալը շատ ավելի քիչ է եղել, քան այն դեպքում, երբ «Ախուրյանի շաքարի գործարանը» գտնվել է պարապուրդում։ Շաքարի գործարանն այս տարվա առաջին եռամսյակում դուրս է մնացել ՊԵԿ-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից։ 2012թ. առաջին եռամսյակում թեև շաքարավազ չի արտադրվել, «Ախուրյանի շաքարի գործարանը» վճարել է Դ16 մլն-ի հարկեր։ Արմենակ Չատինյան  civilnet.am
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ստեղծված դժվարին սոցիալ-տնտեսական վիճակը առաջիկա կես տարվա ընթացքում գնալով էլ ավելի կբարդանա: Նման կանխատեսում է արել ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «Հայաստանի տնտեսությունը հայտնվել է աննախանձելի վիճակում,- «Մեդիալաբին» ասել է Վահագն Խաչատրյանը,- Հայաստանի տնտեսությունը ներկա զարգացումների ֆոնին վերջնական հարվածի տակ է, առաջիկա կես տարվա ընթացքում իրավիճակն էլ ավելի կբարդանա: Արդեն իսկ զգալի գնաճ ունենք, նշանակիորեն նվազել են տրանսֆերտները, կենսամակարդակն անկում է ապրել: Այս վիճակի շարունակական լինելը սոցիալական բունտի կտանի»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հայաստանյան հատվածը շահագործման կհանձնվի արդեն տարվա վերջ: Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստի ավարտին, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:  Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ճանապարհի հատվածի շահագործումը նախատեսված է մյուս տարվա վերջում: Անցած տարի դրամահավաքի արդյունքում գոյացած գումարից 12 մլն դոլարն ուղղվել է ճանապարհաշինության ծախսերին, այս պահի դրությամբ իրականացվում է ճանապարհաշինության առաջին փուլը` հողային աշխատանքները:  Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը հիմնադրամին տրամադրել է 1 մլրդ 600 մլն դրամ, որպեսզի Հայաստանի ճանապարհի հատվածը հանձնվի մինչև տարեվերջ: Ծրագիրն ավարտին հասցնելու համար նախնական հաշվարկներով հարկավոր է ևս 20 մլն դոլար:  Ա.Վարդանյանը վստահեցրեց, որ բացի նրանից, որ այս ճանապարհը բավականին կհեշտացնի Արցախ տանող ճանապարհը, այն նաև շատ հարմար ու հեշտ ճանապարհ է և անցնում է գեղեցիկ վայրերով. «Սա երկրորդ ճանապարհն է, որ կապում է Հայաստնն ու Ղարաբաղը, այնպես որ այս ճանապարհը նաև ստրատեգիկ նշանակություն ունի»,- նշեց Ա.Վարդանյանը` հավելով, որ այս տարի նախատեսված դրամահավաքին հավաքագրված գումարը, նիստի արդյունքներով, որոշվել է ևս ուղղել այս խնդրի լուծմանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Միջին անվանական աշխատավարձը Հայաստանում 2014-ի մարտին կազմել է 158,9 հազար դրամ ($ 384), տարեկան աճը 6.4 %: 2014-ի փետրվարի համեմատ անվանական աշխատավարձն աճել է 1.1 %: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանում միջին ամսական աշխատավարձի տարեկան աճը պայմանավորված է եղել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում աշխատավարձերի աճով: Այսպես, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում է տարեկան կտրվածքով աճել է 4,8 %, կազմելով 136.9 հազ դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 8,2%, մինչև 191 հազար դրամ: Ընդ որում, փետրվարի համեմատ աշխատավարձերը բյուջետային հիմնարկներում նվազել են 0,2 %, իսկ ոչ բյուջետային հիմնարկներում աճել են 2.5%: Հայաստանում աշխատավարձերի մակարդակով 2014-ի մարտի 1 – ի դրությամբ առաջատարն է ֆինանսական հատվածը: Այնպես, ֆինանսական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 351,9 հազար դրամ, տարեկան աճը` 7.8%: Երկրորդ տեղում է տեղեկատվության և կապի ոլորտը` 327.5 հազ դրամ, տարեկան աճը`10.9 %: Երրորդ տեղում է լեռնահանքային արդյունաբերությունը` 304,4 հազ դրամ, տարեկան աճը` 2%: Ամենացածր աշխատավարձն արձանագրվել է մշակույթի, հանգստի և զվարճանքի ոլորտներում` 87.7 հազ դրամ, տարվա աճը`8.5%: Աշխարհագրական բաշխվածությամբ ամենաբարձր միջին աշխատավարձերը երկրում արձանագրվել են Սյունիքի մարզում`185.3 հազ դրամ (տարեկան աճը` 8.7%): Երկրորդ տեղում է Երևանը` 171,9 հազ դրամ (տարվա աճը`5,9 %): Ընդ որում, ամենամեծ չափերը գրանցվել են Կենտրոն համայնքում` 195.8 հազ դրամ: Երևանին հետևում են Կոտայքի և  Արմավիրի մարզերը, համապատասխանաբար կազմելով 135.6 հազ դրամ (տարեկան աճը` 10,9 %) և 133 հազ դրամ (տարեկան աճը` 8.6 %): Ամենացածր աշխատավարձը գրանցվել է  Արագածոտնի մարզում`97.8 հազ դրամ (աճը`9.9 %): ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2014 թվականի մարտին կազմել է 414.22 դրամ / $ 1, իսկ հունվար – մարտ ամիսներին` 411.04 դրամ / $ 1: Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական ցուցանիշներ։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դուք տալիս եք մեծ սեմինարի հարց, դա մեծ թեմա է: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսպես արձագանքեց iLur.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք եվրաինտեգրացիայի համատեքստում տեղավորվում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման գաղափարը, այն դեպքում, երբ Եվրամիությունն արգելում է իր տարածքում նման գոտիներ ստեղծել: Մի փոքր ուշ նախարարն, այնուամենայնիվ, որոշեց պատասխանել հարցին՝ ասելով, թե այդ գործընթացներում հակասություններ չկան: «Ինչ որ արվում է, արվում է ընդհանուր միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգերով, չափանիշներով և համահունչ է նաև միջազգային փորձին՝ այն երկրներում, որտեղ այդ պրակտիկան կա, այնպես որ հակասություններ չկան»,- նշեց Դավթյանը:   Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեցինք նաև, թե որքանով է Doing Business-ի ցուցանիշով ներդրումային միջավայրում արձանագրված զգալի առաջընթացը արտացոլում արտասահմանյան ներդրումները: «Դա վերաբերում է ամբողջ դաշտին, դա վերաբերում է ամբողջ մթնոլորտին, որը վերաբերում է թե տեղական ներդրողներին, թե օտարերկրյա: Այսինքն, այստեղ տարազատում չկա: Այնպես որ հավասարապես վերաբերում է և տեղականին, և օտարերկրյային»,- պատասխանեց Դավթյանը: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում այդ առաջընթացը վերաբերում է ներքի՞ն ներդրումներին, թե՞ օտարերկրյա, Տիգրան Դավթյանն ասաց, թե տարբեր ժամանակահատվածներում տարբեր է: «Եթե մենք խոսում ենք այս տարվա մասին, ապա այս տարի առավել ակտիվ են տեղական ներդրումները, անցյալ տարի, օրինակ, բավականին մեծ էր օտարերկրյա ներդրումների քանակը: Այնպես որ՝ մեզ համար այդքան էական չի՝ ծագումը որտեղից է, կարևորը՝ որ կապիտալը մտնում է տնտեսություն»,- եզրափակեց Դավթյանը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հայտարարել է բաց մրցույթ  աուդիտորական ծառայությունների մատուցման համար: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով: Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի՝ նրա գրավոր պահանջի համաձայն ` ըստ համապատասխան կարգի: Մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության www.ena.amկայքում: «ՀԷՑ» ՓԲ ընկերությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին: Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս: Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2015 թվականի սեպտեմբերի 30–ի 10:00: Ծրարների հրապարակային բացման ընթացակարգը կիրականացվի 2015 թվականի  սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի լրացուցիչ 6․93 դրամը կփոխհատուցվի «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից ստացված միջոցներից: Այդ մասին շաբաթ օրը Գյումրիում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: «Մինչև աուդիտի ավարտը գործադիրն այդ ծախսը վերցնելու է իր վրա: Դա կլինի արտաբյուջեի հաշվին, Որոտանի օտարման գումարներից»,- հայտարաել է Աբրահամյանը:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 473,50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 516,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,00 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 475,50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 521,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8,10 դրամ 1 ռուբլու դիմաց:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կոնվերս Բանկն առաջինն ու դեռևս միակ բանկն է Հայաստանում, որտեղ «Tax Free» համակարգով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վերադարձվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը կարելի է ստանալ կանխիկ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացել է բանկի մամուլի ծառայությունից, օտարերկյա քաղաքացիները, գնումներ կատարելով Tax Free խանութներից, դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում ապրանքների ԱԱՀ-ն կանխիկ կարող են ստանալ Երևանի և Գյումրիի օդանավակայաններում գտնվող Կոնվերս Բանկի "Զվարթնոց օդանավակայան" և «Շիրակ» մասնաճյուղերից:  ԱԱՀ-ն ստանալու համար օտարերկրյա անձը պետք է խանութում լրացնի հատուկ փաստաթուղթ, որը, ՀՀ մաքսային մարմնի կողմից կնքված և «Ենթակա է վերադարձման» գրառումով, անձնագրի, ապրանքի գնման անդորրագրի կամ ՀԴՄ կտրոնի և նստեցման կտրոնի հետ միասին հարկավոր է ներկայացնել Կոնվերս Բանկի "Զվարթնոց օդանավակայան" կամ «Շիրակ» մասնաճյուղեր:  Հիշեցնենք, որ «Tax free» համակարգը Հայաստանում գործում է 2014թ.-ի մարտի 1-ից՝ համաձայն ՀՀ կառավարության 2013թ.-ի դեկտեմբերի 12-ի թիվ 1403-Ն որոշման:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,405,403 դոլար 472.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77,452,666 ԱՄՆ դոլար 474.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 1,550,000 ԱՄՆ դոլար 474.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 473.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,692,912 EUR 536.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,698,339 EUR 542.36  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,324,983,760 ռուբլի 7,60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 266,000,241 ՌԴ ռուբլի 7,72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 24.4 մլն ԱՄՆ դոլար:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
1993 թվականին հենց այս օրը՝ նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը:iLur.am-ը զրուցել է Բագրատ Ասատրյանի հետ, ով այդ ժամանակ լինելով Գերագույն Խորհրդի անդամ՝ իր անմիջական մասնակցությունն է ունեցել հայկական դրամի ստեղծման գործում: Հետագա տարիներին Բագրատ Ասատրյանը նախագահել է Կենտրանական բանկը: Ինչպես գիտենք, Գերագույն Խորհրդի կողմից Անկախության մասին հռչակագրով սահմանվում էր ազգային արժույթն ունենալու կետը՝ որպես պետությունը բնութագրող էլեմենտներից մեկը: «Եթե չեմ սխալվում՝ 1991 թվականն էր, երբ Գերագույն Խորհուրդը ազգային արժույթ ունենալու մասին հատուկ որոշում կայացրեց, սահմանվեցին «դրամ» և «լումա» տերմինները, լուման պետք է մանրադրամ լիներ, հայտարարվեց մրցույթ՝ տարադրամի նմուշների համար»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով՝ այդ ժամանակ չկար մասնագիտական կառույց, որը պետք է մրցույթներ ու որոշումներ կայացներ, ուստի հանգամանքների բերումով՝ այդ պարտականությունն ընկավ քաղաքական մարմնի՝ Գերագույն Խորհրդի վրա, իսկ ԳԽ-ն վճռեց այնպես, ինչպես որ վճռեց: Բագրատ Ասատրյանը հիշում է, թե ինչպես էին նկարիչները ներկայացել մրցույթին ՝ մեծ պաստառների վրա ցուցադրելով նմուշներ, որոնք արված էին տարբեր գաղափարներով: Իհարկե, իշխողը ազգայինն էր: Հենց ազգային խորհրդանիշների ներկայացումն էլ դրվեց փողերի առաջին նմուշի հիմքում: «Ձևավորվել էր աշխատանքային խումբ, որով խնդիր էր դրվել պահպանել փողի նմուշի բնութագրերը, որպես օրինակ՝ պատկերված լինեին գիտության, մշակույթի գործիչներ: Կարող եմ որպես գաղտնիք ասել, որ 20 000 դրամանոցի վրա Սարյանի կտավը դնելն իմ գաղափարն էր, իսկ, ահա, 1000 դրամանոցի վրա ես եմ առաջարկել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերը զետեղել»,- անկեղծացավ զրուցակիցը՝ մանրամասնելով, որ հենց այդ պատճառով էլ եղել են տարակարծություններ, թե արդյոք որևէ երկրի արժույթի վրա կա՞ն նմանատիպ գրառումներ: Բագրատ Ասատրյանը կարողացել է գտնել մի նմուշ, որից հետո բանաստեղծական տողերը զետեղելու գաղափարն ընդունվել է բոլորի կողմից: «Եղել են նաև սխալներ. իմ խորին համոզմամբ՝ այդ նույն տողում «արևահամ բառն եմ սիրում»-ի «բառ»-ը պետք է լիներ «բար». կարծել եմ, որ նկատի է ունեցել բարին, բարիքը: Իմ համառության արդյունքում՝ հաստատված առաջին նմուշները թողարկվեցին այդ վրիպակով, բայց հետո ես ինքս համոզվեցի, որ սխալ եմ՝ տեսնելով այդ բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը, որը կատարել էր հենց հեղինակը՝ Չարենցը»,- մանրամասնեց Բ. Ասատրյանը: Նա մի գաղտնիք էլ բացահայտեց. թե ինչպես 50 դրամանոցի վրա Վիկտոր Համբարձումյանի նկարը դնելու համար դիմել էին ընտանիքի անդամներին, սակայն հարազատներից Ռուբեն Համբարձումյանը չէր համաձայնել ՝ պատճառաբանելով, որ փողի փոքր նմուշի վրա պատշաճ չէ տեղադրել Վիկտոր Համբարձումյանի նկարը: «Մի քանի հանդիպումների ընթացքում պնդեցի, որ փոքր թղթադրամն ավելի մասսայական է, ավելի շատերին է հասնելու, իսկ Վիկտոր Համբարձումյանն արժանի է, որ մտի ամեն մի տուն»,- նշեց Բ. Ասատրյանը՝ բացահայտելով, թե ինչպես հետագայում արդեն իսկ ձևավորված ԿԲ-ն նախաձեռնեց հայկական փողի առանձնահատկությունների հետազոտությունը: Նրա խոսքով՝ պարզվեց, որ հայկական փողի որակավորումն ըստ դիզայնի ու ընտրված խորհրդանիշների՝ ավելի մոտ է ասիական-աֆրիկյան երկրների թղթադրամներին: Ուսումնասիրության արդյունքում նաև եզրակացվեց, որ փողի եվրոպական մոդելը մշակույթի գործիչներին ներկայացնելն է, իսկ ասիական-աֆրիկյանն առավելապես հակված է ներկայացնել շինություններ և քաղաքական գործիչների: Բ. Ասատրյանի խորին համոզմամբ՝ հայերն իրենց էությամբ եվրոպացի են, դրա համար թե՛ կենցաղը և թե՛ մեր փողը պետք է եվրոպական լինեն: Նա նշեց նաև, որ հանգամանքների բերումով՝ Հայաստանը վերջիններից էր, որ շրջանառության մեջ մտցրեց ազգային արժույթը, և ըստ այդմ՝ կրեց նաև վերջինը լինելու ծանրությունը: «Բուն փոխանակման գործընթացի վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը. քաղաքական վճիռը կայացվել էր 1993 թվականի օգոստոսին, որից հետո ստեղծվեցին նորմատիվային աշխատանքներ, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար հոկտեմբերի վերջին ստեղծվեց ներկայացուցչական մարմին,քանի որ այդ ժամանակ դեռ չունեինք Կենտրոնական բանկ, իսկ շրջանառության մեջ դնելու վերջնական վճիռները ներկացվեցին արդեն նոյեմբերին: Սկսած նոյեմբերի 22-ից՝ մեկ շաբաթվա ընթացքում ազգային արժույթը պետք է շրջանառության մեջ դրվեր: Մի կարևոր հանգամանք, որի մասին իրավասու պաշտոնյաներն անգամ տեղյակ չեն: Քննադատում են, թե դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը ճիշտ չի սահմանվել: Սակայն վճիռը շատ պարզ էր. նախկին ԽՍՀՄ-ի 1992 թվականի նմուշի ռուբլու փաստացի փոխարժեքը փոխանցվեց հայկական դրամին: Ասում են, թե համամասնությունը սխալ է եղել, սակայն շատ տրամաբանական և ճիշտ վճիռ էր, քանի որ մենք չէինք կարող օդից թվեր վերցնել»,- նկատեց զրուցակիցը: Վերջինս պատմեց, որ երկար ժամանակ հայկական մետաղադրամ չի եղել, օգտագործվել է նախկին սովետական ռուբլին, իսկ արդեն փետրվարի վերջին տեղ էր հասել մետաղադրամի առաջին խմբաքանակը: Ըստ Բ. Ասատրյանի՝ փոխանակման գործընթացն իրականացվել է կարճ ժամանակում: «Ես այդ ժամանակ եղել եմ ԼՂՀ-ում, որպես Գերագույն Խորհրդի ներկայացուցիչ՝ այդտեղ կազմակերպում էի դրամը շրջանառության մեջ դնելու ու փոխանակելու գործընթացը: Պայմանները աննկարագրելի էին: Օրինակ՝ չկար ավտոմեքենա, որով կարելի էր մեկնել Արցախ: ՀՀՇ վարչության նախագահի տնօրինության տակ կար «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա, ես ինքս նստել եմ ղեկին ու ԿԲ-ի ներկայացուցիչների հետ մեկնել Արցախ և կազմակերպված, նույնիսկ լույսի, կապի և տրանսպորտի բացակայության պայմաններում, երկու օրվա ընթացքում ողջ ԼՂՀ տարածքով դրամը փոխանակել, իսկ երրորդ օրն արդեն Արցախում դրամը շրջանառության մեջ էր դրված: Նույն ձևով էլ մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվեց ՀՀ-ում դրամի փոխանակման գործընթացը»,- մանրամասնեց Բ. Ասատրյանը: Վերջինս համոզված է, որ միակ քաղաքական ուժը, որն ազգային արժույթ ունենալու խնդիր էր դրել՝ Հայոց Համազգային Շարժումն էր: «Այնպես չէր, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ազգային դրամ չէր ունեցել, ունեցել է փաստացի, ի թիվս այլ թղթադրամների, բայց պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել, տպագրվել, բերվել է Հայաստան, սակայն չէին հասցրել շրջանառության մեջ դրվել, իսկ ահա 1993 թվականին Հայաստանն ունեցավ իր ազգային արժույթը»,- եզրափակեց Բ. Ասատրյանը: iLur.am 22.11.2012
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ֆինանսական շուկայում 2014-ի առաջին եռամսյակում շարունակվել է 2013-ի 4-րդ եռամսյակում գրանցված կարճաժամկետ տոկոսադրույքների նվազումը: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի 2-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում, դա պայմանավորված է ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի  աստիճանաբար նվազեցումով, ինչպես նաև ՀՀ դրամով պարտադիր պահուստավորման նորմատիվի իջեցումով (4%-ից մինչև 2%): Ըստ աղբյուրի, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում տոկոսադրույքների միջին եռամսյակային մակարդակը միջբանկային վարկերի գծով (overnight) 2014-ի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0.47 տոկոսային կետով, իսկ միայն հունվար- մարտին` 0.3 տոկոսային կետով, եռամսյակոմ միջին հաշվով կազմելով 7.44%: Մինչդեռ, միջբանկային շուկայում ռեպո-գործարքներով միջին եռամսյակային եկամտաբերությունը 2014-ի առաջին եռամսյակում 2013-ի 4-րդ եռամսյակի համեմատ նվազել է 0.6 տոկոսային կետով, իսկ միայն հունվար-մարտին` 0.34 տոկոսային կետով, եռամսյակոմ միջին հաշվով կազմելով 7,86%:  Կարճաժամկետ պետպարտատոմսերի եկամտաբերության կրճատման վրա, ԿԲ-ից բացի, ազդել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման քաղաքականությունը: Այսպես, 1 տարով պետական պարտատոմսերի միջին եռամսյակային եկամտաբերությունն առաջին եռամսյակում նվազել է 0.68 տոկոսային կետով մինչեւ 7.98%: Երկրորդային շուկայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը հիմնականում ազդեց կարճաժամկետ պետական պարտատոմսերի վրա, իսկ միջնաժամկետ և  երկարաժամկետ պարտատոմսերով դիտվեց եկամտաբերության որոշակի աճ: Այսպես, երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունն աճեց 0.65 տոկոսային կետով, մինչև 11.6%: Միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերի միջև ճեղքվածքը կազմեց 3.48 տոկոսային կետ, եռամսյակում աճելով 0.5 տոկոսային կետով: Ըստ ԿԲ տվյալների, ռեպո գործարքների ընդհանուր ծավալը 2014-ի ապրիլի 1-ին կազմել է 259.6 մլրդ դրամ, իսկ միջին եկամտաբերությունը` 8.3%, այդ թվում, միջբանկային ռեպո գործարքների ծավալը կազմել է 44.4 մլրդ դրամ, իսկ միջին եկամտաբերությունը`7.9%:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այն օջախները, որտեղ հայտնաբերվել են սիբիրախտի դեպքեր, վերահսկման տակ են, Վարդենիսի տարածաշրջանում սահմանված է կարանտին, այսինքն՝ Վարդենիսի տարածաշրջանից կենդանական ծագման մթերքի տեղափոխումը և իրացումն արգելված են: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը: Նա կոչ արեց հանրությանը չվախենալ, որովհետև իրացման ցանցում սիբիրախտով կասկածվող մսամթերք չկա:  «Անասնաբուժական տեսչության և մարզային կենտրոնների կողմից իրականացվում են ոչ միայն հսկողական, այլ նաև վակցինացիայի աշխատանքներ: Կոչ կանեմ մեր հանրությանը, որ կասկածների դեպքում հայտնեն ծառայություն և համապատասխան մարզային կենտրոններ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Վարդենիսի տարածաշրջանում եթե կենդանիների մոտ նկատվում է համապատասխան ջերմություն և այլն, մենք կարողանում ենք բուժել այդ կենդանիներին»,- նշեց Բախչագուլյանը:  Նրա խոսքով՝ սիբիրախտով հիվանդ կենդանիները բուժվում են, եթե նախնական փուլում ծառայությունը դրա վերաբերյալ տեղեկատվություն է ունենում: Այս ընթացքում սիբիրախտով հիվանդ 7 կենդանի բուժվել է: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվեց Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ըստ աղբյուրի, համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ դրանով պայմանավորվածություն է ձեռք բերվում ՀՀ-ի տարածքում կառուցել երկու էներգաբլոկ, յուրաքանչյուրը 270 մեգավատ հզորությամբ: «Շինարարական աշխատանքները կմեկնարկեն շուտով: Էլեկտրակայանների կառուցման համար կպահանջվի 36 ամիս»,- ասաց Զախարյանը: Նախատեսվում է արտադրված էլեկտրաէներգիան արտահանել Վրաստան: Ծրագրի իրականացման նպատակով կներդրվի 600 մլն դոլար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վրացական անունով «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ն գրանցված է ոչ թե Վրաստանում, ինչպես կարելի էր ենթադրել, այլ օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում: Ըստ որոշ տեղեկությունների, ընկերությունը կապված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանի անվան հետ: Ընդհանրապես, կառուցվելիք ԳԷԿ-ի հետ կապված մի շարք հարցեր են առաջանում, որոնց պատասխանները կառավարությունը դեռ չի տվել: Մասնավորապես, ինչու՞ է վրացական ընկերությունը որոշել գազով աշխատող էլեկտրակայան կառուցել Հայաստանում, այն դեպքում, երբ Վրաստան ներկրվող ադրբեջանական գազը անհամեմատ էժան է Հայաստանի ունեցած ռուսական կգազից: Առավելեւս, որ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան նախատեսված է արտահանել Վրաստան:  Եվ ընդհանրապես, ո՞րն է Հայաստանի շահը այս գործարքում, եթե հաշվի առնենք, որ կայանը կառուցող ընկերությանը ճոխ արտոնություններ են տրվում ՀՀ հաշվին: Մասնավորապես,  «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ»-ին, ըստ պայմանագրի, խոստացել են քսան տարի գազ մատակարարել նույն գնով, ինչ հիմա է:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի կողմից ստորագրած հայտարարություն է տարածվել, որտեղ վերջինս հայտնում է, որ ՀՀ վարչապետի 2014թ.  ապրիլի 3 թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ և ներկայացվում է աշխատանքային խմբի կազմը՝ մի շարք այլ մանրամասներով: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի 2014թ.  ապրիլի 3 թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ: Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման: Հաշվի առնելով աշխարհում առկա արդի մարտահրավերների շրջանակներում կենսաթոշակային բարեփոխումների հրատապությունը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը` աշխարհի ավելի քան 50 երկրներում իրականացված և իրականացվող բարեփոխումների` բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել երաշխավորված և կայուն համակարգ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ` առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ անտեղի շահարկումներից և առավելագույնս օգտակար մասնակցություն ունենալ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծի առարկայական քննարկումների ընթացքում:  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014թ.  ապրիլի 3 թիվ 282-Ա աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթները շտկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբին` մինչև 2014 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կներառի այն նորմերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ:   Աշխատանքային խումբ՝ Ա. Ասատրյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) Ն. Երիցյան – ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) Ա. Օրբելյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Միրումյան – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Թամազյան – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Միրզախանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ս. Սաիյան – ՀՀ աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ստորև ներկայացնում ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի մամուլի հաղորդագրությունը՝ մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ օրինական ճանապարհով Հայաստան են ներկվել կասկածելի ծագումնաբանությամբ և թարմություն ունեցող հավկիթներ, և միայն կազմակերպության միջամտությունից հետո հնարավոր է եղել որոշակի չափով կանխել նշված հավկիթների վաճառքը. ««Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը տնտեսվարող սուբյեկտներից ստացել էր ահազանգ առ այն, որ շուկայում առկա է առանց հայերեն մակնշման ներկրված հավկիթ, որը հիմնականում առաջարկվում է սննդի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, և, որ վերջիններս ունեն ակնհայտ կասկածելի թարմություն: Հավկիթներն առաջարկվել են շուկայականից էական ցածր գնով, Կազմակերպություն ահազանգած տնտեսվարողները հրաժարվել են ընդունել այդ մթերքը, սակայն մյուս կողմից մտահոգված են, որ նույն ոլորտում գործող մրցակից ընկերությունները հնարավոր է ձեռք բերեն կասկածելի հավկիթն ու տնտեսական առումով ունենան մրցակցային առավելություն՝ երկրորդ պլան մղելով սննդամթերքի անվտանգությունը: Հաշվի առնելով, որ նման պարագայում բարդանում է ապացույցների հավաքագրումը, ինչպես նաև այն, որ նախկինում եղած փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում մթերքները հիմնականում վաճառվում են մարզերում՝  խնդրել էինք մարզերում Կազմակերպության հետ ակտիվ համագործակցող մեր գործընկերներին փորձելու հասկանալ, արդյոք մոտակա իրացման կետերում վաճառվում է ոչ հայերեն մակնշում ունեցող հավկիթ, թե՝ ոչ, իսկ հայտնաբերման դեպքում՝ անպայման տեղեկացնել մեզ: Զուգահեռ խնդրել էինք մեզ ահազանգած արտադրողներից մեկին հնարավորության դեպքում գնել նշյալ հավկիթներից՝ ապացույցներ ունենալու և հետագա գորոծողություններ իրականացնելու նպատակով: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ նշյալ հավկիթներից կարողացել  են ձեռք բերել ինչպես արտադրողներից, այնպես էլ Վանաձորում մեզ հետ ակտիվ համագործակցող գործընկերներից մեկը, ով ի դեպ մթերքը գնել է Վանաձորում գործող խանութներից մեկից: Կազմակերպության կողմից ներկրված հավկիթները ներկայացվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ առաջին նմուշում (տնտեսվարողի կողմից ձեռք բերված) հավկիթների օդախցիկի բարձրությունը տատանվում է 4-10 մմ սահմաններում, իսկ քաշը՝ 46,3-58,8 գ սահմաններում: Երկրորդում (քաղաքացու կողմից ձեռք բերված )՝ օդախցիկի բարձրությունը՝ 4-13 մմ, քաշը՝ 46,3-58,4 գ, իսկ այս թվերն ապացույցն են այն բանի, որ իբրև թե 18.09.2014 թ.-ին արտադրված հավկիթները ոչ թե արտադրվել, այլ ընդամենը մակնշվել են նույն օրը, ընդ որում տարբեր խմբաքանակներից: Ցանկանում ենք տեղեկացնել, որ փորձաքննության արդյունքում պարզվել է նաև, որ հավկիթների սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն: Նշյալ տեղեկատվությունը Կազմակերպության կողմից տրամադրվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ հորդոր-խնդրանքով իրականացնել համապատասխան գործողություններ՝ կանխելով հավկիթի հետագա իրացումը: Հաշվի առնելով, որ Ծառայությունից կապվել էին Կազմակերպության հետ այլ ճշտումներ իրականացնելու նպատակով՝ այս գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը Կազմակերպության կողմից չէր հրապարակվել՝ հնարավորություն ընձեռելով Ծառայությանը գործընթացի ավարտից հետո կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն իրականացնել ինքնուրույն: Այդուհանդերձ Ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությունը չէր պարունակում տեղեկատվություն մեր կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ, և խնդրել էինք հաղորդագրության մեջ ավելացնել նաև, որ գործընթացում անմասն չէ նաև Կազմակերպությունը, որից հետո՝ այսօր, ավելացվել է, որ աշխատանքներն իրականացվել են «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, սակայն հաշվի առնելով, որ հաղորդագրությամբ այդուհանդերձ տեսանելի չէ, թե ինչ գործողություններ են իրականացվել Կազմակերպության կողմից, Ձեզ ներկայացվեց սույն գործընթացի ողջ շղթան: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ գրությամբ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել առ այն, թե հավկիթները Ծառայության հսկողության, թե մաքսանենգ ճանապարհով են ներկրվել Հայաստան, և Ծառայությունից ստացված գրավոր պատասխանից պարզվել է, որ ոչ հայերեն մակնշմամբ հավկիթները ներկրվել են անասնաբուժական վկայականի ուղեկցությամբ՝ այսինքն ոչ մաքսանենգ ճանապարհով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի միջազգային պահուստները վերջին մեկ տարվա ընթացում նվազել են շուրջ $500 մլն-ով կամ մեկ քառորդով՝ հասնելով 2009-ի մարտից ի վեր ամենացածր մակարդակին՝ 1,537 մլրդ դոլար: Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած աղյուսակի, ՀՀ արտարժութային պահուստները վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար նվազել են, իսկ միայն նոյեմբերի ընթացքում ԿԲ-ը դրամի փոխարժեքը պահելու նպատակով միջազգային պահուստներից ծախսել է 124 միլիոն դոլար: Պետք է ակնկալել, որ դեկտեմբեր ամսվա տվյալներն ավելի «տպավորիչ» կլինեն: Այնուհանդերձ, ինչպես հայտնի է, նոյեմբերի երկրորդ կեսից սկսած` դրամի անկումը դարձավ անկասելի, եւ դեկտեմբերի առաջին կեսի աննախադեպ վայրիվերումներից հետո այժմ փոխարժեքը «հանգրվանել է» $1-ը 460 դրամի սահմաններում:   Հայտնի է, որ 2003-ին Հայաստանի ոսկու պաշարի ամբողջական վաճառքից հետո մեր երկիրը միջազգային ռեզերվներ է պահում միայն արտարժույթով՝ ԱՄՆ դոլարով: Ընդ որում, 2009-ի մարտին՝ դրամի ավելի քան 20 տոկոս արժեզրկումից հետո վերջին հինգ տարիներին պահուստները մնացել են համեմատաբար կայուն մակարդակի վրա՝ 2 մլրդ դոլարի սահմաններում եւ, ինչպես նշեցինք, կտրուկ նվազել են վերջին մեկ տարվա ընթացքում: Չհետեւելով բազմաթիվ առաջատար տնտեսագետների եւ ընդդիմադիր գործիչների հորդորներին` այն մասին, որ դրամի արհեստական արժեվորումը լուրջ ռիսկեր է պարունակում եւ արգելակում է տնտեսության զարգացմանը, Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը շարունակում էին բարձր պահել փոխարժեքը եւ միայն վերջին ամիսներին ստիպված եղան պետական պահուստներից հսկայական միջոցներ ծախսել՝ մոտենալով ԱՄՀ սահմանած ռիսկային գոտուն: Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի սահմանած չափորոշիչների, պետական պահուստների ապահով մակարդակը պետք է հավասար լինի տվյալ պետության ներմուծման վերջին 3,5 ամսվա ցուցանիշին: 2013-ի տվյալներով՝ Հայաստանի ներմուծման տարեկան ծավալները հավասար են $4,4 մլրդ, 3,5 ամսվա կտրվածքով՝ շուրջ 1,284 մլրդ դոլար:  Այսինքն, շարունակ դրամի կուրսը բարձր պահելու նպատակով դոլարային պահուստային ֆոնդից ներարկումներ կատարելով՝ իշխանությունները դրա ծավալները մոտեցրել են ռիսկային գոտուն, որից այն կողմ տնտեսությանը լուրջ վտանգներ են սպառնում՝ պակասում կամ սպառվում են բիզնեսին սպասարկող վարկային միջոցները եւ պետության՝ արտաքին ու ներքին պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ միջոցները: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին գործադիր իշխանությունը հռչակել է արտահանմանը միտված քաղաքականություն: Իշխանության ներսում, իհարկե, ծանոթ են տնտեսագիտության այն տարրական բանաձեւին, որ արտահանումը խթանելու համար անհրաժեշտ է թուլացնել ազգային արժույթը: Սակայն, Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կաբինետները, ի հեճուկս այս տրամաբանության,  հետեւողականորեն ամրապնդել են դրամը միայն ծայրահեղ իրավիճակում (2009-ի մարտին եւ 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին)` ստիպված լինելով դրամն «ազատ անկման» ուղարկել: Բայց այս դեպքում էլ դրամի կտրուկ անկումը հանգեցրեց անկառավարելի գնաճի եւ բնակչության առանց այդ էլ ցածր կենսամակարդակի անկման:   Մի շարք փորձագետների գնահատականով` դրամի արհեստական արժեվորման (կամ արժեզրկումը արհեստականորեն զսպելու)՝ գործող իշխանությունների քաղաքականությունը իրականում մեկ նպատակ ունի՝ ավելացնել ներկրող մենաշնորհատերերի շահույթները: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը (եթե ոչ` հիմնականը) արտերկրից՝ մեծամասամբ Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտներն են, որոնք, որոշ հաշվարկներով, տարեկան պետական բյուջեի չափին են հասնում: Ոչճգնաժամային շրջանում այս գումարով բավարարվում են ներկրողների արտարժութային կարիքները: Արտաքին ոչ բարենպաստ միջավայրի պայմաններում, երբ ռուսական տնտեսության աճը դանդաղում է, իսկ ռուբլին սրընթաց անկում է  գրանցում, համապատասխանաբար բարակում է դեպի Հայաստան  հոսող արտարժութային «առուն», ինչը «դոլարային ծարավ» է առաջացնում ներկրող մենաշնորհատերերի մոտ: Եվ քանի որ Հայաստանում խոշոր մենաշնորհատերերը սերտաճած են իշխանությանը, ֆորմալ քաղաքական իշխանությունը ներկրողների ծարավը փորձում է հագեցնել՝ պետական պահուստների հաշվին ահռելի գումարներ ներարկելով:  Արդյունքում՝ սասանվում է երկրի ֆինանսական համակարգը, տուժում է բիզնեսը եւ տնտեսությունն` ընդհանրապես: Իզուր չէ, որ դրամի ջղաձիգ վայրիվերումների գագաթնակետին նախորդ շաբաթ` անհասկանալի նպատակներով Կառավարություն էր այցելել խոշոր ներկրող մենաշնորհատեր, քրեա-օլիգարխիկ համակարգի հենասյուներից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը: Թե ում հետ է հանդիպել եւ ինչ հարցեր է քննարկել Ալեքսանյանը կառավարությունում՝ կարելի է գուշակել, որովհետեւ լրագրողների հարցերին գործարար պատգամավորն այս անգամ էլ պատասխանեց իր լայնարձակ ժպիտով:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թվականին Երևանում նախորդ տարվա համեմատ 4% նվազել են բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետր տարածքի գները: Այս մասին են վկայում «Օլիվեր Գրուպ» անկախ գործակալության կողմից իրականացված հետազոտությունները: Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Արա Ադուրյանի, Երևանում բնակարանների էժանացումը պայմանավորված է եղել մայրաքաղաքի բոլոր համայնքներում գների դրամական արտահայտությամբ անկումով, ընդ որում ամենամեծ անկումը գրանցվել է Քանաքեռ – Զեյթուն համայնքում` 7.1%, իսկ ամենափոքր անկումը` 1, 7%: Ըստ հետազոտության, ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն համայնքում` 469,3 հազար դրամ, որին հաջորդում է Արաբկիրը` 364.2 հազար դրամ: Ամենացածր գները գրանցվել են Մալաթիա – Սեբաստիա համայնքում` 234 հազար դրամ: Հետազոտությունը ներառել է 22 331 բնակարանների վաճառքի հայտարարություններ («ԳԻՆԴ»): Դրանցից 7972 եղել է երեք սենյականոց բնակարանների, 7203 –ը` երկու, 5521-ը` մեկ և 1635 – ը` չորս սենյականոց բնակարաններին: Ըստ հետազոտության, մեկ սենյականոց բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը կազմել է 330,1 հազար դրամ, երկու սենյականոցներում` 320 հազար դրամ, երեք սենյականոցներում` 313,7 հազ. Դրամ, իսկ չորս սենյականոց բնակարաններում` 311.7 հազար դրամ: «Չնայած գների անկմանը ակտիվությունն անշարժ գույքի շուկայում գործարքների առումով պահպանվում է, քանի որ մեր շատ հայրենակիցներ հայրենիք վերադառնալով բնակարաններ են գնում: Դա պայմանավորված է նաև հիփոթեքային վարկավորման ակտիվացումով»,-ասել է Ադուրյանը: «Օլիվեր Գրուպ» ընկերության հիմնադիր Հրաչյա Հակոբյանն էլ իր հերթին է նշել, որ ի տարբերություն Կադաստրի պետական կոմիտեի, ինչպես նաև պետական այլ կառույցների հրապարակումներին, «Օլիվեր Գրուպի» հետազոտությունը հիմնված է շուկայի առաջարկի վրա, հաշվի առնելով վաճառողների կողմից սահմանված գները: «Ի տարբերություն պայմանագրային գների, որը հաշվի առնվում պետական կառույցների կողմից, առաջնային գները քիչ են տարբերվում գնորդների կողմից անշարժ գույք ձեռք բերելու նպատակով վճարված փաստացի գներից», - ասել է Հակոբյանը: Իր հերթին, ՀՀ Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ իր հերթին է նշել, որ անշարժ գույքի շուկայի հետազոտությունը, որը պարբերաբար անց է կացվում «Օլիվեր Գրուպ» ընկերության կողմից, Հայաստանի բոլոր բանկերի համար կարող է ծառայել որպես գույքի գնահատման ուղեցույց: «Այս հետազոտությունները տարբերվում առանձնահատուկ օբյեկտիվությամբ: «Օլիվեր Գրուպի» հետ բանկերը վաղուց են աշխատում, համարելով նրան իրենց մշտական գործընկերը», - ասել է Ճզմաչյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամենայն հավանականությամբ՝ Apple ընկերությունն իր iPad Mini նոր պլանշետն ամերիկյան շուկայում վաճառքի կհանի նոյեմբերի 2-ին, այսօր հայտնել է TechCrunch կայքը՝ հղում կատարելով տեղեկատվական աղբյուրների վրա։ Ինչպես սպասվում է, Apple-ը հոկտեմբերի 23-ին մամուլի ասուլիս կհրավիրի, որը նվիրված կլինի iPad-ի կոմպակտ տարբերակին: Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ նոր iPad-ը կունենա 7,85 դյույմ անկյունագծով էկրան՝ 9,7 դյույմի փոխարեն։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում 8 Գբայթ ներկառուցված հիշողությամբ սարքը կարժենա 249 դոլար։ Աղբյուրը՝ РИА Новости
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նույնիսկ եթե 7 տոկոս է տնտեսական աճը, ապա դա զգում են այն մարդիկ, ովքեր իշխանության շուրջ են հավաքված, ովքեր օլիգարխիայի ներկայացուցիչներ են. սովորական քաղաքացին դա չի զգում, բևեռացումը ավելի է մեծանում հասարակության մեջ: Այս մասին iLur.am-ին ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի այն հայտարարությունը, թե «այս տարի կունենանք տնտեսական աճ, որը փոքր-ինչ կգերազանցի 7 տոկոսը»: Անդրադառնալով Գաբրիելյանի կանխատեսումներին, թե հաջորդ տարի աղքատության ցուցանիշը 2-3 կետով կնվազի, ու էական փոփոխություն չի լինի՝ Վահագն Խաչատրյանը նշեց, թե կառավարությունը հնավարություն ունի է՛լ ավելի իջեցնելու այս ցուցանիշը, ու լավագույն ռեսուրսը ստվերից տնտեսությունը հանելն է: «Գոնե մի մասը, որ 35 տոկոս է գնահատվում միջազգային կազմակերպությունների կողմից: Ինչ-որ քանակություն աստիճանաբար հանել է պետք, որպեսզի կարողանան դրանով ավելացնել բյուջեի եկամուտները: Եվ իհարկե, ամբողջ տնտեսության էությունը փոխելու միջոցով: Նկատի ունեմ բովանդակությունը, օլիգարխիկ բնույթը, մենաշնորհային տնտեսությունը դարձնել բաց, ազատ տնտեսություն: Այդ դեպքում ռեսուրսներ կունենա: Բայց քաղաքական այդպիսի խնդիր դրված չէ, որ Հայաստանում աղքատությունը վերանա, Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն, մենաշնորհները վերանան: Կա այդ հնարավորությունը, իրենք չեն ուզում»,- ասաց Խաչատրյանը: Այսօր ասուլիսի ժամանակ Վաչե Գաբրիելյանը նաև նշել էր, թե հաջորդ տարի էապես կաճեն օտարերկրյա ներդրումները, սակայն Խաչատրյանը պնդում է, թե ներդրումների ավելացման հույս ընդհանրապես չի տեսնում, քանի որ դա ոչ թե տնտեսական պայմաններից է կախված, այլ քաղաքական իրավիճակից: «Այս տարվա 9 ամսվա կտրվածքով ուղղակի ներդրումների ծավալները կրճատվել են53 տոկոսով, 35 տոկոսով կրճատվել է օտարերկրյա ներդրումների ծավալը: Ես այսօր չեմ տեսնում որևէ փոփոխություն տնտեսական քաղաքականության մեջ, որը  մարդկանց կստիպի, կամ մարդկանց մոտ ցանկություն կառաջանա Հայաստանում ներդրումներ անել»,- եզրափակեց ՀԱԿ անդամը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը նվազեցրել է Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, մինչև զրո, ավելի վաղ կանխատեսված` 3.5% փոխարեն: Այս մասին է նշվում բանկի հունվարի` «Regional Economic Prospects in EBRD Countries of Operations: January 2015» զեկույցում: 2015 թվականի համար ՎԶԵԲ-ը 3.5% աճ էր կանխատեսել անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ 2014 թվականի` 3% կանխատեսումը թողել է անփոփոխ: ՎԶԵԲ նշում է, որ Հայաստանում, ինչպես նաև ողջ հետխորհրդային տարածաշրջանում, տնտեսական անկումը պայմանավորված է Ռուսաստանում տնտեսական աճի անկումով, մասնավորապես, ռուբլու արժեզրկումով: Ըստ բանկի տվյալների, ամենամեծ տնտեսական անկումը դիտվում է այն երկրներում, որոնք ավելի շատ են կապված Ռուսաստանի հետ, մասնավորապես, Հայաստանում և Բելառուսում: Այդ երկրների տնտեսությունների վրա բացասական ազդեցությունները կարող են ավելի ուժգնանալ, եթե նավթի գների անկումը շարունակվի: Ըստ զեկույցի, 2015 թվականին Հայաստանի և Մոլդովայի տնտեսություններում սպասվում է լճացում, իսկ Բելառուսում կանխատեսվում է ՀՆԱ-ի 1.5% անկում: ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ Ռուսաստանի ՀՆԱ 2015 թվականին կնվազի 4.8% (ավելի վաղ կանխատեսված` 0.2% փոփխարեն): Նշենք, որ Հայաստանի 2014 թվականի բյուջեով ՀՆԱ աճն ամրագրված է 5.2%, իսկ 2015 թվականի բյուջեով` 4.1%, նոմինալ արտահայտությամբ կազմելով 4867,5 մլրդ դրամ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հավանականությունը մեծանում է ոչ միայն ՀԷՑ-ի հայտի, այլեւ համակարգում գործող այլ խոշոր կազմակերպությունների՝ Բարձրավոլտ էլեկտրացանցերի, Ատոմակայանի, Հրազդանի ՋԷԿ-ի ներկայացրած հայտերի հիման վրա, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, որ թեեւ հիմնականում էլեկտրաէներգիայի թանկացման հեռանկարի քննարկումների ժամանակ նշվում է ՀԷՑ-ի անունը, այլ կազմակերպությունների հայտերում էլ բավական  խնդրահարույց կետեր կան: Տնտեսագետի խոսքով՝ Բարձրավոլտ էլեկտրացանցը, որն, ի տարբերություն ՀԷՑ-ի, ՀՀ սեփականություն է, եւ որն էլեկտրաէներգիան արտադրողներից հասցնում է ՀԷՑ, իր ծառայության դիմաց վարձատրությունը երկու անգամ բարձրացնելու հայտ է ներկայացրել: «Սակագնային քաղաքականության մեջ կարծես թե վերադառնում ենք Սովետական Միություն, որտեղ սակագնի հաշվարկման ծախսային մեթոդիկան էր գործում, ըստ որի՝ տարվա ընթացքում ձեր արած բոլոր ծախսերը հիմք են դառնում: Այս մեթոդաբանությունից ելնելով՝ ծախսերը պակասեցնելու համար որեւիցե խթանիչ հանգամանք չկար, որովհետեւ եթե ծախսերը պակասեցնեիք, հաջորդ տարի սակագինը կիջեցնեին, այսինքն՝ դուք ինքներդ ձեզ վնաս կտայիք», - նշեց Խաչատրյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, ԽՍՀՄ տարիներին հաշվի էին առնում նաեւ քաղաքացիների գնողունակությունը, եւ եթե որոշեին, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է  բարձրացնել,  համապատասխանաբար բարձրացնում էին նաեւ աշխատավարձերը, այլ ոլորտներում նվազեցնում էին ծառայությունների գները՝ այդպիսով պահպանելով համամասնությունը: «Մեզ մոտ, թեեւ սակագինը պետք է ձեւավորի շուկան, սակայն տվյալ դեպքում, քանի որ ոլորտը մենաշնորհային է, սակագինը որոշելիս պետք է հաշվի առնել  նաեւ քաղաքացու հնարավորությունները: Իշխանությունները հաճախ ասում են, թե գազն ու հոսանքը մեզ մոտ ամենաէժանն են՝ առանց ասելու, թե ում հետ համեմատած: Ենթադրենք, Դանիայի, Շվեդիայի կամ Գերմանիայի համեմատ էժան է (բացարձակ թվերով), բայց երբ փորձում ենք համեմատել գնողունակությունը հաշվի առնելով, թե որքան էլեկտրաէներգիա կարելի է գնել միջին աշխատավարձով, պարզվում է, որ մենք նախավերջին տեղում ենք, մեզանից հետո միայն Մոլդովան է: Միջին աշխատավարձով Հայաստանում կարելի է գնել 3300 կվտ/Ժ էներգիա: Մինչդեռ երեք տարի առաջ կարելի էր գնել 3700 կվտ/Ժ», - նշեց տնտեսագետը:   Նրա խոսքով, Բարձրավոլտ էլեկլտրացանցերը, հայտ ներկայացնելուց առաջ, պետք է բիզնես պլան ներկայացներ՝ արդյո՞ք մեկ կվտ/ժամը 58 դրամ դարձնելու դեպքում իր վիճակը կլավանա: Ըստ Խաչատրյանի՝ վերջին երեք տարվա փորձը ցույց է տալիս, որ ինչքան հոսանքը թանկանում է, այնքան մարդկանց գնողունակությունը նվազում է, եւ զուգահեռ նվազում է սպառումը, ինչը բարդացնում է արտադրողի եւ բարձրավոլտ բաշխիչ ցանցի վիճակը: Մյուս կողմից, նրա խոսքով, Բարձրավոլտն ուզում է, ապրելով աղքատ Հայաստանում, ունենալ մի համակարգ, որտեղ պետք է 100 միլիոն դրամ ծախսվի իր աշխատակիցների պարտադիր առողջապահական ապահովագրության համար, 40 մլն՝ դեռատիզացիոն աշխատանքների համար եւ այլն: Տնտեսագետի խոսքով, հայտում ներառված ծախսերը իդեալական պահանջների համապատասխան են ներկայացվել: Բայց նույն տրամաբանությամբ, ըստ նրա, քաղաքացիներն էլ պետք է պահանջեն իդեալական կենսապայմանններ, որտեղ նվազագույն աշխատավարձը ոչ թե 50 հազար դրամ է, այլ առնվազն նվազագույն սպառողական  զամբյուղի չափով՝ 110 հազար դրամ: Ըստ Վահագն Խաչատրյանի՝ սակագնի թանկացման հայտի մեջ լուրջ տեղ են զբաղեցնում նաեւ հայ-իրանական գազամուղի (որը Բարձրավոլտ էլեկտրացանցերի սեփականությունն է) պահպանման ծախսերը, ինչպես նաեւ՝ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիա տեղափոխող ենթակառուցվածք ստեղծելու ծախսերը՝ 5 մլրդ 450 միլիոն դրամ: Տնտեսագետի մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ պետք է Իրանին վաճառվող հոսանքի տեղափոխման ծախսերը, մատակարարվող հոսանքի գնի մեջ ներառվելու փոխարեն՝  վճարեն Հայաստանում էլեկտրաէներգիա սպառողները: Բացի այս ամենից, նաեւ աշխատավարձերը բարձրացնելու  հայտեր են ներկայացվել: «Ընդհանրապես, էներգետիկայի բնագավառում աշխատավարձերը միջինն ավելի բարձր են եղել մյուս ոլորտների միջին աշխատավարձերից: Ներկայումս միջին աշխատավարձը 220 հազար դրամ է՝ ընդհանուր ՀՀ-ում՝ 170 հազար: Հիմա Բարձրավոլտ էլեկտրացանցերում ուզում են բարձրացնել մինչեւ 240 հազար, ատոմակայանում՝ մինչեւ 260 հազար, ինչը նույնպես հիմնավորված չէ»,- նշեց Վահագն Խաչատրյանը:   Նա հավելեց նաեւ, որ հիմնականում բոլոր այն խնդիրները, որ կան ՀԷՑ-ի հետ կապված, նույնը կա նաեւ համակարգի մնացած ձեռնարկություններում: «Կարծես թե հայտը կազմող բոլոր կազմակերպությունները պայմանավորվածություն ունեն՝ բոլոր հնարավոր ծախսերը ներառել հայտի մեջ», - ասաց տնտեսագետը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
70 կողմ, 6 դեմ ձայների հարաբեկցությամբ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում ընդուվեց 2011 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:Քվեարկությունից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքը դեմ է քվեարկել, սակայն իր կոճակը չի աշխատել: Ինչպես հայտնում է ilur.am-ի թղթակիցը, կողմ քվեարկել է բացառապես խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 9-13-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,973,422 ԱՄՆ դոլար 411.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 95,141,916 ԱՄՆ դոլար 412.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,122,134 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,347,500 EUR 557.41 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 11,494,406 EUR 561.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 853,783,184 ՌԴ ռուբլի 11.88 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 100,889,837 ՌԴ ռուբլի 12.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 40.7 մլն ԱՄՆ դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը այսօր ելույթ ունենալով Վիլնյուսում անցկացվող «Արևելյան գործընկերության» բիզնես ֆորումում` սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, թե  Հայաստանը դեռ չի հաշվարկել Մաքսային Միությանը անդամակցելու կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հետ կապված ռիսկերը: Հայտնում է  ИТАР-ТАСС-ը: Էկոնոմիկայի նախարարը նաև հայտարարել է. «Թեկուզ մեկ արտահանման շուկայի կորուստը Հայաստանի համար կունենա շատ լուրջ հետևանքներ»: «Մենք չենք կարող ասել, որ հաշվարկել ենք բոլոր տնտեսական ռիսկերը կապված Մաքսային Միությանը միանալու հետ, նույնը վերաբերվում է նաև ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին»,-խոստովանել է Ավանեսյանը:-«Դրանք շատ բարդ հաշվարկներ են»: Վահրամ Ավանեսյանի խոսքերով, «շատ լավ կլիներ շարունակել ունենալ բաց սահմաններ Ռուսաստանի, ԵՄ-ի և այլ երկրների հետ»:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագների 3,8-4,3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն) ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգում 2014-2015թթ. ընթացքում նախնական գնահատմամբ առաջացող շուրջ 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ: Համենայնդեպս, այդպես է գրված հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման համար հիմք հանդիսացող գործոնների վերաբերյալ տեղեկանքում: Փաստաթղթում նշվում է, թե առավել մեծ ֆինանսական ճեղքվածք է առաջացել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում`  7,2 մլրդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում այն կազմում է  6,8 մլրդ դրամ, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում`  2,0-ական մլրդ դրամ: «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումն, իբր, պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով. վերանայվող սակագնի հաշվարկային ժամանակահատվածում ավարտվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի կառուցման նպատակով ներգրավված վարկի մարման արտոնյալ ժամկետը և սկսվում են մայր գումարի ու տոկոսագումարի մարումները, որի արդյունքում ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 2,9 մլրդ դրամով;  համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի սարքավորումներն արտադրող գործարանի կողմից պահանջվում է ծառայության ժամկետում իրականացնել թվով 3 կապիտալ բնույթի նորոգումներ, որոնցից ամենածավալուն և մեծ գումար պահանջող նորոգումը նախատեսված է 2014 թվականին. ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի աճը կազմում է 3,9 մլրդ դրամ; շահագործման և պահպանման ծախսերի փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի ավելացումը գնահատվում է 0,4 մլրդ դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով.  2013-2014թթ. ընթացքում«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկը վթարային կանգառի պատճառով աշխատանքի է դուրս եկել 88 օր ուշացումով և սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրել մոտ 300 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Ջրասակավության հետևանքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ների կողմից սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրվել մոտ 200 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Այս կայանների կողմից թերմատակարարված էլեկտրական էներգիան փոխարինվել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի թանկ էլեկտրական էներգիայով: Գործող սակագների հաշվարկներով նախատեսվածի նկատմամբ 2013-2014թթ. փաստացի էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի նշված և այլ փոփոխությունների հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է շուրջ 16,3 մլրդ դրամի վնաս, որը բաշխիչ ցանցի սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է փոխհատուցվի երեք տարվա ընթացքում, այսինքն ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը միայն նշված գործոններով պայմանավորված պետք է ավելացվի 5,4 մլրդ դրամով: Ընկերությունը 2013 թվականին իրականացրել է շուրջ 5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի և մաշվածության տեսքով, այսինքն ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 1,1 մլրդ դրամով;  շահագործման ու պահպանման ծախսերի և այլ գործոնների փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի ավելացումը գնահատվում է 0,3 մլրդ դրամ: Կարճ ասած, էլեկտրացանցը խնդիր ունի, առանց այդ էլ վերջերս տեղի ունեցած թանկացումների պատճառով մարդիկ սկսել են էլեներգիան խնայողաբար օգտագործել: Բայց ընկերությունը որոշակի չափով շահույթ պետք է ստանա, եթե ոչ, ապա մենք նրան դա պետք է փոխհատուցենք: Ինչպե՞ս: Շատ պարզ: Էլեներգիան նախկինի համեմատ ավելի քիչ կօգտագործենք, բայց կվճարենք թանկ: «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը իբրեւ թե պայմանավորված է շահագործման և պահպանման ծախսերի, այդ թվում՝ կայանի շահագործման անվտանգության բարձրացման, աշխատած վառելիքի պահպանմանն ուղղվող ծախսերի ավելացման, ինչպես նաև կայանի ռեզերվային ինքնավար ջրամատակարարումն ապահովելու համար լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հաղորդման ցանցերում վերականգնման և վերազինման, ինչպես նաև միջպետական էլեկտրահաղորդման գծերի (այդ թվում՝ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի) կառուցման համար ներգրավված արտոնյալ վարկային միջոցների մարման և սպասարկման հետ կապված ծախսերի ավելացմամբ՝ համաձայն վարկային համաձայնագրերի ժամանակացույցի: Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիան վերջին անգամ թանկացրել են 2013-ի ձմռանը: Կարծես` այն ժամանակ բոլոր հաշվարկները կատարած պիտի լինեին` համապատասխան չափով թանկացնելու համար: Բայց հիմա, մեզ ուզում են ապացուցել, թե իբր լավ չեն հաշվարկել: Իրականում, սակայն,  էլեկտրաէներգիան մասնակի են թանկացրել նպատակաուղղված, որպեսզի գազի գնի բարձրացման շոկը հենց մի քիչ անցնի, նոր անցնեն թանկացման երկրորդ, բայց որեւէ երաշխիք չկա, որ վերջին փուլին:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Չնայած այն հանգամանքին, որ ՀԱԷԿ նոր էներգաբլոկի կառուցման գաղափարին հրաժեշտ չեն տվել, քանի որ նախագծից հրաժարվելու մասին պաշտոնապես չի հայտարարվել, դրա կառուցման հնարավորությունները նվազագույն են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ջորջթաունի համալսարանի (Վաշինգտոն) ֆուլբրայթ-հետազոտող Սևակ Սարուխանյանը: Մեծամորի ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել է 1989 թվականի մարտին: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական արտադրության ВВЭР-440 առաջին սերնդի ռեակտորներով: Առաջին էներգաբլոկն այժմ կանգնեցված է, իսկ երկրորդի շահագործման  ռեսուրսն ավարտվում է 2016 թվականին: «Պատճառները զուտ շուկայական են. չկա ներդրող, չկա սպառման շուկա: Նախագծվող կայանը 2,5 անգամ ավելի հզոր կլինի` քան գործողը: Այդ դեպքում որտե՟ղ պետք է սպառվի ավելորդ և ոչ էժան էլեկտրաէներգիան, որն այն արտադրելու է: Սպառման շուկա չկա: Վրաստանին այն հարկավոր չէ, Իրանը 1 կվտ/ժ դիմաց 15 ցենտ չի վճարի: Թուրքիայի հետ մեր սահմանն առայժմ փակ է և, նույնիսկ, եթե բացվի, ապա ես չեմ տեսնում տնտեսական պատճառներ, որպեսզի թուրքերը մի քանի տասնյակ միլիոն ներդնեն սեփական տարածքում «էլեկտրաէներգետիկ կղզի» ստեղծելու համար, որը «պարփակվի» հայկական նոր ԱԷԿ-ով», - համոզված է փորձագետը: Սարուխանյանը նշել է, որ Հայաստանն, անշուշտ, կարող է ինքը սպառել նոր ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան, բայց այդ դեպքում կպահանջվի ինչ-որ տեղ սպառել գոյություն ունեցող կայանների` ՋԷԿ և մեծ ու փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան: «Ընդհանրապես, ես կարծում եմ, որ նոր կայանը, եթե այն կառուցվի, պետք է սահմանափակվի 600-650 Մվտ հզորությամբ, սակայն Ռուսաստանում նման ռեակտորներ չեն կառուցվում: Իսկ ֆրանսիական ռեակտորի կառուցումը Հայաստանում Ռուսաստանը հազիվ թե ֆինանսավորի` որպես միակ կողմ, որը կարող է քաղաքական պատճառներով շահագրգռվածություն հայտնել մեզ մոտ նոր կայանի առնչությամբ», - ամփոփել է փորձագետը: Փետրվարին Մոսկվան և Երևանը ստորագրել են համաձայնագիր Հայաստանի կառավարությանը 300 միլիոնի վարկ տրամադրելու շուրջ` ՀԱԷԿ շահագործման ժամկերը 15 տարով երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 4 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.600 մլն.դոլար (633.600 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 408.50 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.18 կետով բարձր է նախորդ` հունվարի 22-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 408.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 408.65: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 408.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 408.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 408.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 408.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 23-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 44.330 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 408.50 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 2 լոտ խմբաքանակով վաճառվել է 200 հազ.դոլար (81.450 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 407.25 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.25 կետով բարձր է հոկտեմբերի 8-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 407.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407.75 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.75 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 407.75 դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 525.154 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում աճել է 406.35 դրամ/դոլարից մինչև 407.25 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 443.5 (03.12.14՝ 447) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 547 (03.12.14՝ 547) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.40 (03.12.14՝ 8.15 ) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 447 (03.12.14՝ 442.5) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 553 (03.12.14՝ 555) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.52 (03.12.14՝ 8.40)  դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 444 (03.12.14՝ 440) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 555 (03.12.14՝ 550)  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.47 (03.12.14՝ 8.20)  դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 455 (03.12.14՝ 455) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 559 (03.12.14՝ 555) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.60 (03.12.14՝ 8.40) դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 03.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 442.48 (02.12.14՝ 442.33), ԵՎՐՈ – 545.45 (02.12.14՝ 549.95), Ռուսական ռուբլի – 8.30 (02.12.14՝ 8.49): Նշենք, որ բանկերի կողմից ԱՄՆ դոլարի վաճառքի փոխարժեքը կրում է ֆիկտիվ բնույթ, քանի որ բանկերը դոլար պարզապես չեն վաճառում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 9-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման սակագների սահմանման մասին հարցը։ Քննարկելով վերը նշված հարցը՝  հանձնաժողովը որոշել է` թողնել անփոփոխ  սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական՝ երրորդ նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝  Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը անդրադարձ է կատարել նաև մամուլում շրջանառվող այն լուրերին, թե տրանսպորտի ուղեվարձը բարձրանալու է հունվարի 1-ից: Նիկոյանը նշել է, որ քանի դեռ չկա ուղևորահոսքի հետազոտությունների արդյունքը, սակագինը բարձրանալ չի կարող. «Ես կուզենայի նաև նշել, որ մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը շատ շահարկվեց նաև սակագնի փոփոխության՝ հունվարի 1-ի խնդիրը: Բնականաբար, քանի չկա ուղևորահոսքի հետազոտությունների արդյունքը, չի կարող լինել սակագնի փոփոխության հարց: Հանձնաժողովը աշխատում է, և աշխատանքի արդյունքները, բնականաբար, կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը, թե ծախսային մասով, օպտիմալացնելու և ուղևորահոսքի հետազոտությունները, որից հետո նոր միայն կարող է խոսք գնալ ինքնարժեքի հաշվարկի, այնուհետև  նաև սակագնի ձևավորման մասին, այսինքն՝ այն շահարկումները, որ հունվարի մեկից, կամ չգիտեմ, տարբեր ժամկետներ էին շահարկում, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է Վահե Նիկոյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 7 լոտ խմբաքանակով վաճառվել է 450 հազ.դոլար (199.089 մլն.դրամ), 442.44 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 20.99 տոկոսային կետով բարձր է նախորդ` դեկտեմբերի 17-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:  Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 449.98: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 450.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 449.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 437.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 450.00 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 404,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 552 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,30 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 405,8 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 556 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,4 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 414.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 568 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,63 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 416 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 571 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,71 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 415.25 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`570  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,68 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 416 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 571 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,69 դրամ: Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 414.84, ԵՎՐՈ – 570.99, Ռուսական ռուբլի – 11.67:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԺ-ում սոցիալական ոլորտին հատկացնող բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը շեշտեց. «Փաստորեն՝ 2013 թվականին սոցիալական ոլորտին տրամադրվող միջոցները կրճատվել են 4 112,0 մլրդ դրամով, բնականաբար՝ սա բերելու է նաև համախառն ներքին արդյունքի տեսակարար կշռի նվազմանը: Բյուջեի նախագծի մեջ «կենսաթոշակներ» բաժնում նշվում է, որ չի բարձրանալու ոչ հիմնական կենսաթոշակի չափը (13 000 դրամ), ոչ էլ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը (450 դրամ), այնուամանայնիվ, նշվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31345,8 դրամ՝ 2012 թվականի՝ 31 254,5 դրամի դիմաց: Այս դեպքում, եթե չի աճում բազային չափը, ապա ինչպե՞ս կարող է աճել միջին տարեկան չափը»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արձագանքեց, որ սոցիալական ոլորտի բյուջեի կրճատումը հիմանականում պայմանավորված է կապիտալ ծախսերի կրճատմամբ, իսկ գործազրկության համար տրվող նպաստներին հատկացվող գումարը կրճատվել է՝ պայմանավորված գրանցված գործազուրկների թվի նվազմամբ: Նախարարը հաստատեց այն հանգամանքը, որ կենսաթոշակների ավելացում գալիք տարում չի նախատեսվում, սակայն չպատասխանեց, թե ինչով է պայմանավորված միջին տարեկան կենսաթոշակների թվի տարբերությունը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեկտեմբերի 13-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Բնական գազի ջերմատվությունը և որակական հատկանիշները» թեմայով, որին մասնակցեցին ընկերության փորձագետները, գազի խոշոր սպառողները, Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիաների նախագահը, սպառողների իրավունքները պաշտպանող ՀԿՆ-ների ղեկավարները, ինչպես նաև ՀԾԿՀ և Հայաստանի չափագիտության ազգային ինստիտուտի ներկայցուցիչները: Քննարկումը նախաձեռնել էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, հաշվի առնելով բնակիչների բողոքները սպառվող գազի որակի վերաբերյալ, մասնավորապես, ընկերության հասցեին մեղադրանքներ են հնչում, թե «գազին օդ է խառնվում, ճնշումը նվազեցվում է»: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ինժեներ Հրանտ Թադևոսյանը նշել է պահանջները, որոնք ներկայացվում են գազին, ինչպես ցանկացած ապրանքին: Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87: «Ըստ այդ ստանդարտի, 1 խմ գազի ջերմատվությունը չի կարող 7600 կիլոկալորիայից պակաս լինել: Ընկերությունում իմ ողջ աշխատանքային պրակտիկայի ընթացքում, գազի ջերմատվությունը 8000 Կկալ չի իջել, այժմ այն կազմում է 8 600 Կկալ, այն դեպքում, երբ իրանական գազի ջերմատվությունը կազմում է 8000 ± 50»,-ասել է նա: Ավելին, այդ ցուցանիշները ստուգում է նախ ռուսական կողմը, հետո այն ստուգման է ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում և հայ-վրացական սահմանին, հետո արդեն ստուգում է անցնում գազի խոշոր սպառողների՝ Հրազդանի ՋԷԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի և «Արարատցեմենտ» գործարանի անկախ լաբորատորիաներում: Հրանտ Թադևոսյանը նշել է, որ ընկերության աշխատակիցները ցանկացած օր և ցանկացած պահի կարող են այցելել գազի սպառողներին ժամանակակից շարժական լաբորատորիայի միջոցով պարամետրերը չափելու համար, կամ էլ հիմնական գազամուղի ցանկացած հատվածում փորձաքննություն անցկացնելու համար, եթե բողոքներ ստացվեն քաղաքացիներից օգտագործվող գազի որակի մասին: Ավելին, մասնագետը ներկայացրել է տեխնիկական փաստարկները, որոնց համաձայն, այսպես կոչված օդի օգտագործումը գազի մատակարարման համար պայթյունավտանգ է, նմանատիպ վիճակ է նաև ճնշման նվազեցման հետ կապված: Գլխավոր տնօրենի տեղակալը պարզաբանեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն վնասներ է կրում այն դեպքում, երբ գազի ջերմատվությունը 8 600 Կկալ է, ոչ թե 8000 Կկալ, քանի որ սպառողը միշտ վճարում է 8000 Կկալ ցուցանիշի դիմաց: « Մենք մտադիր ենք դիմել ՀԾԿՀ՝ քաղաքացիների և խոշոր սպառողների հանդեպ տարբեր սակագներ սահմանելու հարցով, քանի որ նրանց համար սովորական է դառնում բարձր կալորիականությամբ գազի օգտագործումը, և եթե այն նվազում է, արդեն դժգոհություն է առաջանում»,-ասել է նա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Google ընկերությունը ապրիլմեկյան կատակ է արել իր օգտատերերի հետ՝ տեղեկացնելով նրանց Youtube կայքի փակման մասին, փոխանցում է ИТАР-ТАСС լրատվականը: «Ապրիլի 1-ին՝ ուղիղ կեսգիշերին, Youtube-ը կդադարեցնի իր աշխատանքը: Դա արվում է այն նպատակով, որ առաջիկա 10 տարվա ընթացքում մասնագետները կարողանան պարզել կայքի հիմնադրման օրվանից լավագույն տեսանյութի հեղինակի անունը»,- ասվել է ընկերության հաղորդագրության մեջ: Ներկա պահին Youtube-ը շուրջ մեկ մլրդ հանդիսատես ունի: 2005.թ. մեկնարկած կայքը կարճ ժամանակում անցել է համեստ նախագծից մինչև համաշխարհային ճանաչում ընկած ուղին: 2006 թ. ինտերնետային ծառայությունը ձեռք է բերել Google ընկերությունը 1,76մլրդ դոլարով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
HSBC Բանկ Հայաստանը 8.009 մլրդ դրամ զուտ շահույթով հանդիսանում է համակարգի 2013 թվականի առաջատարը, ապահովելով 7.3% տարեկան աճ: Արդյունքում, բանկի կուտակված շահույթը 2013 թվականին աճեց 26.4%, մինչև 20.1 մլրդ դրամ, ինչն էլ իր հերթին ավելացրեց ընդհանուր կապիտալը 16.3%, մինչև 41.3 մլրդ դրամ: Համաձայն բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության, 2013 թվականի արդյունքներով ընդհանուր եկամուտները կազմել են 23.3 մլրդ դրամ, ընդհանուր ծախսերը` 13.2 մլրդ դրամ, ձևավորելով 10.1 մլրդ դրամ հաշվեկլշռային շահույթ: Տարեկան կտրվաքծով բանկի եկամուտներն աճել են 7.8%, իսկ ծախսերը` 8.3%, արդյունքում, նախահարկային շահույթն աճել է 6.3%: Բանկի ընդհանուր եկամուտների կառուցվածքում տոկոսային եկամուտները կազմել են 81%, տարեկան աճը` 10%: Իսկ ընդհանուր ծախսերի կառուցվածքում տոկոսային ծախսերը կազմել են 34%, տարեկան աճը` 36.4%: Միայն 2013 թվականի չորրորդ եռամսյակում բանկի ընդհանուր ծախսերն աճել են 9.%, մինչև 3.6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր եկամուտները նվազել են 7.9%, մինչև 5.7 մլրդ դրամ, ինչը նախահարկային շահույթը հաշվետու եռամսյակում կրճատել է 26.6%, մինչև 2.2 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթը 2013-ի չորրորդ եռամսյակում կազմել է 1.6 մլրդ դրամ, զիջելով երրորդ եռամսյակի ցուցանիշին 30.3%-ով: Բանկի ակտիվները և ընդհանուր պարտավորությունները 2013 թվականին աճել են գրեթե համաչափորեն, համապատասխանաբար կազմելով` 18% և 1832%: Այսպես, ակտիվները 2014 թվականի հունվարի 1-ին կազմել են 249.4 մլրդ դրամ, որոնց տարեկան աճն ապահովվել է հաճախորդների տրամադրված նմանատիպ ծառայությունների և այլ փոխառությունների ավելացման հաշվին, ապահովելով 153.2 մլրդ դրամի ծավալ: Դրա հետ մեկտեղ, բանկի ակտիվներում հաշվետու տարում զգալի աճ է ապահովվել բանկերի և մյուս ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջների գծով` մոտ 2 անգամ, մինչև 28.2 մլրդ դրամ: Իսկ պարտավորությունների կառուցվածքում, որոնք հունվարի 1-ին կազմել են 208.1 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորություններն աճել են 17.1%, մինչև 159.2 մլրդ դրամ, իսկ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպութոյւնների հանդեպ պարտավորությունները` 21.2%, մինչև 40 մլրդ դրամ: Նշենք, որ HSBC Բանկ Հայաստանի կանոնադրական կապիտալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 18.4 մլրդ դրամ, առանց տարեկան փոփոխության: Բանկի բաժնետերերն են HSBC Europe B.V-ն` 70% և Wings Establishment-ը` 30%: Բանկը բավականին ակտիվ է առևտրի ֆինանսավորման հատվածում, սակայն, ոչ պակաս ակտիվ է նաև տնտեսության վարկավորման մյուս հատվածներում (հիմնականում, ՓՄՁ, առևտուր, արդյունաբերություն, շինարարություն), տրամադրելով նաև սպառողական վարկեր: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իրանի հետ առևտրի արգելքների վերացումը կարող է «հսկայական դրական ազդեցություն» ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորտոնը (Mark Horton): «Այդ ուղղությամբ կանխատեսումներ մենք դեռ չենք իրականացրել, բայց տնտեսական սանկցիաների վերացումով կարելի է ակնկալել փոխադարձ առևտրի, ներդրումների և տուրիզմի ակտիվացում»,-ասել է Հորտոնը: Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն Իրանի հետ 2013 թվականին կազմել է 300 մլն դոլար կամ ՀՀ ընդհանուր արտաքին առևտրի շրջանառության 5%-ը: Ըստ մասնագետների, ավելի իրական են էներգետիկայի ոլորտի համագործակցության հեռանկարները, մասնավորապես, գազային և գեոթերմալ, ինչպես նաև քիմիական արդյունաբերության ոլորտներում: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամեն օր ցորենի գների մոնիթորինգ ենք իրականացնում և՛ տեղական շուկայում, և՛ միջազգային շուկայում: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մեկնաբանելով Ազգային վիճակագրական ծառայության՝ նախօրեին հրապարակած տվյալները: Հիշեցնենք, որ երեկ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ հացահատիկի գինը, 2010 թվականի միջին տարեկան գների նկատմամբ՝ աճել է 30,9%-ով, իսկ վերջին մեկ ամսում՝ հոկտեմբերին, հացահատիկի գինը սեպտեմբերի համեմատ աճել է 5,7%-ով: Արտակ Շաբոյանն այսօր համոզմունք հայտնեց, որ այդ գնային փոփոխությունները համահունչ են միջազգային շուկայի զարգացումներին, քանի որ միջազգային շուկայում անընդհատ տեղի է ունենում ցորենի գների բարձրացում: Լրագրողների այն դիտարկմանը, թե մաքսային ծառայության տվյալներով՝ վերջին եռամսյակում ներմուծված ցորենի գինը համարյա չի բարձրացել, Շաբոյանն այսպես արձագանքեց. «Մաքսայինի տվյալները ես չեմ ուզում քննարկենք, մենք քննարկենք միայն մեր ուսումնասիրության արդյունքները: Մենք մեր առանձին ուսումնասիրությունն ենք իրականացնում: Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում: Ոչ բարենպաստ կլիմայական պայմանների հետ կապված՝ ցորենի բերքի ծավալները քիչ են եղել այս տարի, որն էլ օբյեկտիվորեն ազդել է ցորենի գնի վրա»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ներկայիս կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու ռեսուրս չունի: Այդ մասին հայտարարել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` հուլիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, նոր կառավարությունը ոչ թե լուծում է հանրապետության այս կամ այն ճյուղի ռազմավարական զարգացման հարցերը, այլ խստացնում է հարկահավաքությունը: Ավելի շատ հարկ հավաքելու մտադրությունը բացատրում է նաև Պետական եկամուտների կոմիտեի և Ֆիանանսների նախարարության միավորումը, ասել է Հարությունյանը: «Այդ երկու մարմինները տարբեր գործառույթներ ունեն, իսկ այժմ բյուջեի հանդեպ պարտքերի համար կարող են զրկել լիցենզիայից», - ասել է Հարությունյանը: Նա նշել է, որ փոքր և միջին բիզնեսի համար դեռ կարևոր և անլուծելի խնդիր է մնում մատակարարված ապրանքի դիմաց փողերը չվերադարձնելը: Օրենքը փողերի վերադարձի ոչ մի ժամկետ չի սահմանում: Խանութը կարող է ապրանքի ողջ խմբաքանակն իրացնել և վճարել մաս-մաս, պատճառաբանելով, թե իբր ապրանքի մի մասը դեռ չի վաճառվել, նշել է Հարությունյանը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Քիչ առաջ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն, որտեղ նշում է, որ 2014 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ: Նշվում է, որ նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 6.7%‑ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի և այլ եկամուտների աճի հաշվին: «Պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 8.9%-ը` այլ եկամուտների հաշվին: Կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը տարվա առաջին ամսվա տվյալներով եկամուտների գծով կազմել է 33.5% և ծախսերի գծով՝ 18.3%: ՀՀ 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 3.6%‑ով կամ 1.7 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 73.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 32.8%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.6%‑ով կամ 1.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դուրս են բերվել այլ եկամուտներից և ներառվել հարկային եկամուտներում»,- նշված է հաղորդագրության մեջ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
  Սույն թվականի սեպտեմբերի 19-ին եւ 26-ին Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն («Ընկերություն») հանդես էր եկել պարզաբանումով՝ կապված Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի («Այվազյան») կողմից մամուլում շարունակաբար տարածած անհիմն եւ կեղծ հայտարարարությունների հետ։ Մասնավորապես, Այվազյանը անհիմն, հակասական եւ պարզապես կեղծ հայտարարություններ էր տարածել Ընկերության վերաբերյալ՝ Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի («Դատարան») կողմից իր դեմ Ընկերությանը ավելի քան 37.5 ԱՄՆ դոլար գումարի պատճառած վնասի համար վճարելու մասին վճիռը եւ կատարողական թերթը հրապարակելուց հետո։ Այվազյանը շարունակում է պնդել, թե իբր չի ծանուցվել Դատարանում ընթացող գործի մասին եւ այդ մասին իբր տեղեկացել է համացանցից՝ չնայած Ընկերության կողմից Այվազյանի հասցեներով ուղարկված բազմաթիվ ծանուցումների առկայությանը։ Փորձելով հակադարձել ծանուցումների վերաբերյալ լրագրողների հարցերին, մասնավորապես, Այվազյանը պատասխանել է թե ծանուցումները ոչ թե ինքն է ստացել, այլ իր ընտանիքի անդամները, իսկ մեկ այլ դեպքում՝ թե իբր այդ ծանուցումները ստացել է, բայց դրանք իբր ծանուցում չեն, ուղարկվել են Ընկերության կողմից, դրանք ինչ որ անգլերեն գրված բաներ են, եւ այլն։ Այվազյանը շարունակում է պնդել, թե Դատարանն իբր իր դեմ վճիռ է կայացրել որպես նախարարի՝ իր կողմից օրենքի համաձայն որոշումներ կայացնելու պատճառով (մասնավորապես, Այվազյանը հայտարարել է, թե իբր պաշտպանել է Հայաստանի Հանրապետության շահերը, եւ իբր փրկել է երկիրը թալանից)։ Այվազյանը շարունակում է նաեւ պնդել թե Ընկերությունն իբր Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չի կատարել, չնայած որ այլ նյութերի եւ ապացույցների հետ միաժամանակ առկա է Ընկերության կողմից հրապարակված միանշանակ փաստաթուղթ, որի համաձայն Այվազյանն ինքն էր վերացրել Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չկատարելու պնդումով անհիմն ակտը (Այվազյանի համարատասխան գրությունը հրապարակվել էր Ընկերության նախորդ բացահայտումներում)։ Ընկերության բացահայտումներին ի պատասխան Այվազյանը՝ 2012թ-ի սեպտեմբերի 28-ին, Ազատության ռադիոկայանի Ֆեյսբուկյան ասուլիսի, այնուհետեւ Հանրային Հեռուստատեսությանը (Հ1) տված հարցազրույցի ընթացքում, ինչպես նաեւ 2012թ-ի հոկտեմբերի 3-ին տարածած գրավոր հայտարարության միջոցով Ընկերության կողմից ներկայացված անհերքելի, ակնհայտ, առարկայական, եւ անվիճելի փաստերն ընդունելու փոխարեն շարունակել է տարածել է կեղծ, գոյություն չունեցող, եւ պարզապես ստահոդ հայտարարություններ, իր հայտարարությունները համեմելով պետական պաշտոնյային անվայել մակարդակի արտահայտություններով, ակնհայտորեն անցնելով իրականության ընկալման եւ պարկեշտության սահմանները։ Ավյազյանի կողմից վերոնշյալ առիթներով արված հայտարարությունների վերաբերյալ Ընկերությունը, դարձյալ, ստիպված է հանդես գալ բացահայտումներով. 1. Ազատության ռադիոկայանին եւ Հ1-ին տված հարցազրույցների ժամանակ Այվազյանը հայտարարել է, թե իբր վարձել է իրավաբան(ներ) Նյու Յորքի Դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով, եւ որ արդեն ստանում է փաստաթղթեր Նյու Յորքից (Այվազյանը ցույց է տվել փաստաթղթերից մեկը տեսախցիկների առաջ)։ Այս հայտարարությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, եւ կեղծ է։ Դատարանի ընթացակարգի համաձայն, դատավարական կողմերի ներկայացուցիչները պետք է նախ ընդունվեն որպես այդպիսին Դատարանի կողմից, ինչպես նաեւ՝ ցանկացած գործողություն իրականացնելու համար (ներառյալ որեւէ փաստաթուղթ ստանալու համար) պետք է դիմեն Դատարանին՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։ Ցանկացած նման գործողության դեպքում Ընկերության իրավաբաններին ուղարկվում է ծանուցում նույն էլեկտրոնային համակարգի միջոցով, ինքնաբերաբար։ Նման որեւէ ծանուցում չի եղել, ինչը նշանակում է, որ Այվազյանը Դատարանի հետ որեւէ գործողություն մինչ այժմ չի իրականացրել։ Ենթադրվում է, որ Այվազյանը տեսախցիկների առաջ ցույց է տալիս Ընկերության կողմից Այվազյանին ծանուցումների միջոցով ուղարկված փաստաթղթեր, որոնք, սակայն, Այվազյանը ներկայացնում է իբր Նյու Յորքից ստացված։ Սա ընդամենը պարզ ու հասարակ հնարք է։ 2. Տեղեկացնում ենք, որ Այվազյանի դեմ Դատարանի վճռի վերաբերյալ 2012թ-ի օգոստոս ամսին Այվազյանին ուղարկված ծանուցման մեջ ներառվել է հատուկ ձեւ, որն Այվազյանը պետք է ընդամենը լրացներ, եւ ուղարկեր Դատարանին՝ եթե ցանկանար բողոքարկել վճիռը։ Հայտնի է, որ Այվազյանը ստացել, սակայն չի լրացրել այդ պարզ ձեւը, չի բողոքարկել Դատարանի վճիռը։ Այժմ Դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, Դատարանը ԱՄՆ կատարողների ազգային ծառայությանը տվել է կատարողական թերթ, ինչ նշանակում է, որ վճիռն արդեն գտնվում է կատարման փուլում (վճիռը եւ կատարողական թերթը հրապարակվել են)։ Փաստում ենք, ուստի, որ Այվազյանն ընդամենը զբաղվում է տեսախցիկների առաջ ակնհայտ կեղծ հայտարարություններ տարածելով։ 3. Ավելին, Այվազյանն ակնհայտորեն փորձում է վարկաբեկել իր դեմ վճիռ կայացրած ԱՄՆ դատարանին։ Այսպես, 2012թ-ի հոկտեմբերի 3-ին իր անունից տարածած գրավոր հայտարարության մեջ Այվազյանը պնդել է, թե իբր (մեջբերում) «… ըստ ինձ հայտնի ընթացակարգի, ԱՄՆ դատական այս ատյանը հայցվոր կողմի ներկայացրած տվյալները հավաստի է համարում եւ դրանց վրա հիմնվող որոշումներ է կայացնում, եթե այդ տվյալները ոչ ոք չի հերքում», եւ ապա, «այս առումով հիմնավոր կասկածներ ունեմ, որ դատավարության մասին տեղեկացված չեմ եղել միտումնավոր, որպեսզի ԳԳՄ-ի ներկայացրած տվյալները հերքող չլինի»։ Այս, ինչպես նաեւ Դատարանի եւ Ընկերության վերաբերյալ Այվազյանի նմանատիպ՝ Ընկերությանը եւ ԱՄՆ դատական համակարգն ինքնանպատակ վարկաբեկելուն ուղղված հայտարարություններն ընդամենը զավեշտ են, եւ ընդամենը ներկայացնում են Այվազյան անձի մտավոր մակարդակը։ Մենք ցավում ենք նաեւ, որ ԱՄՆ դատական համակարգի վերաբերյալ այս պարզունակ, կատակերգային հորինվածք հիշեցնող հայտարարությունները տարածել է Հայաստանի Հանրապետության պաշտոնյան։ Ոչ միայն ԱՄՆ դատական ատյաններում, այլ նաեւ Հայաստանի եւ այլ երկրների դատական համակարգում չի գործում Այվազյանի մտքի արգասիք հանդիսացող նման մի ատյան, որն իբր վճիռներ է կայացնում տվյալները չհերքելու պատճառով, եւ ավելին, որեւէ կողմին դիտավոր չծանուցելու պայմաններում։ Նման մտացածին ատյանը գոյություն ունի միայն Այվազյանի երեւակայության մեջ։ Այն հիշեցնում է Լյուիս Կէրոլի հայտնի “Ալիսան հրաշքների աշխարհում” հեքիաթից, սակայն ստիպված ենք տեղեկացնել, որ հայտնի գրողի այդ ստեղծագործությունը համարվում է աբսուրդի ժանրի դասական օրինակ, եւ գոնե այդ պատճառով չի կարող տեղ գտնել իրականության մեջ, ներառյալ Հայաստանում կամ ԱՄՆ-ում։ Գիտակից մարդու համար պարզ է, որ դատարանը, հատկապես ԱՄՆ դատարանը ստուգել, քննել, եւ ապացուցված է համարել Այվազյանի՝ գործում որպես անձ եւ ծպտյալ պրինցիպալ հանդիսանալու բոլոր փաստերը (ի դեպ, այդ փաստերը ներկայացրել են ոչ միայն Ընկերության, այլեւ Հայաստանի Հանրապետության այլ մարմինների կողմից)։ 4. Ավելին. Դատարանը ստուգել, քննել եւ ապացուցված է համարել նաեւ Այվազյանի կողմից գործի վերաբերյալ ծանուցված լինելու ակնհայտ եւ անվիճելի հանգամանքը՝ միաժամանակ Այվազյանի կողմից ծանուցումներին չպատասխանելու, ներառյալ՝ Դատրանի վճիռը ստանալով այն չբողոքարկելու փաստերը։ Ի դեպ, նույն Այվազյանի պնդմամբ (Ազատության ռադիոյի Ֆեյսբուքյան ասուլիս, Հ1-ի հարցազրույց), բաժնետերերից առնվազն մեկը (ով ընդամենը զբաղվում է կոշիկի մանրածախ առեւտրով) ոչ միայն ստացել, այլ նաեւ պատասխանել է դատական ծանուցումներին. այն նույն ծանուցումներին, որոնք ուղարկվել են նաեւ Այվազյանին եւ ստացվել են նրա հասցեներում։ Ուստի փաստ է, որ ծանուցումները ոչ միայն ստացվել են, այլ նաեւ դրանց պատասխանել են Այվազյանի հետ համապատասխանող անձինք, մինչդեռ բոլոր բաժնետերերին ծանուցումներն ուղարկվել են միաժամանակ, նույն բովանդակությամբ։ Համոզված ենք, որ գիտակից մարդու եւ պաշտոնյայի համար գոնե պետք է անվիճելի լինի, որ եթե ծանուցումներն ուղարկվել են անձի հասցեով (բնակության, գրանցման, եւ այլն), ապա ՀՀ օրենքի պարզ դրույթի համաձայն դրանք համարվում են ստացված, եւ այդ մասին վիճելն ավելորդ է եւ անիմաստ։ Միաժամանակ ստիպված ենք փաստել, որ Այվազյան անձի դեպքում գործ ունենք աբսուրդի թատրոնի ոճով իր դեմ վճիռ կայացրած հեղինակավոր դատարանին անիմաստ վարկաբեկելու, օրենքով բոլորի համար անվիճելի համարվող ճշմարտությունները մինչեւ վերջ, հիրավի միայն փողոցային հարաբերություններին հատուկ անիմաստ համառությամբ ժխտելու փորձերի հետ։ 5. Ընկերությունը բազմիցս՝ փաստական եւ առարկայական, անհերքելի վերարտադրությամբ (փաստաթղթերի, թվերի, լուսանկարների, եւ այլնի ձեւով) ներկայացրել է պարզ ճշմարտությունն առ այն, որ Ընկերության կողմից Հանքավանում, Մարջանում, ինչպես նաեւ Ընկերության լիցենզային այլ տարածքներում ոչ միայն կատարվել, այլեւ գերակատարվել են ուսումնասիրության աշխատաքների պարտավորություն հանդիսացող բոլոր ծավալները։ Այս պարզ փաստը հաստատել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ առնչություն ունեցող բոլոր միջազգային մարմինները։ Այս պարզ եւ անհերքելի փաստը, սակայն, համառորեն եւ ինքնանպատակ ժխտում է միայն Այվազյանը։ Ընկերությունն այդ աշխատանքների մեջ ներդրել է միլիոնավոր դոլարներ (Հանքավանում՝ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարից ավել, իսկ Մարջանում՝ 4 միլիոն ԱՄՆ դոլարից ավել, եւ այլն)։ Ընկերությունը նաեւ պարզորոշ բացահայտել է, որ Մարջանում աշխատանքներ չկատարելու վերաբերյալ Այվազյանի կողմից հանձնարարված (Այվազյանի դեպքում՝ պատվիրված) անհիմն ակտը հերքվել եւ վերացվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Այվազյանի պաշտոնավարումից հետո, երբ վերականգնվեցին Ընկերությանը տրված՝ սակայն Այվազյանի ապօրինի գործողություններով ապօրինի վերացված Մարջանի, Թուխմանուկի եւ Գետիկի հանքավայրերի լիցենզիաները։ Դատելով Այվազյանի արձագանքից, այս իրողությունը նրան կարծես զայրացրել է այն աստիճան, որ նա փաստորեն մեղադրում է կառավարությանը, լրագրողներին, Դատարանին, Ընկերությանը, եւ բոլորին ովքեր ընդունում են պարզ եւ բացահայտ ճշմարտությունները։ 6. Այվազյանից հարցազրույց վերցնող լրագրողներից մեկը դիպուկ է նկատել. միլիոնները չոփ չեն որ կարողանաս թաքցնել։ Սակայն պարզվում է, այս այս համընդհանուր ճշմարտությունը Այվազյանը չի ընդունում։ Իրոք, առկա են բոլոր աշխատանքների արդյունքները՝ տասնյակ կիլոմետրերի հասնող հորատահանուկ, հազարավոր նմուշներ՝ տվյալներն ամբողջը համակարգված, մի տեղում (ֆիզիկապես պահեստում առկա եւ թվայնացված), տեքստի եւ քարտեզների հարյուրավոր թերթ աշխատություններ, երկրաբանական եւ երկրաինժեներական վերլուծություններ, լայնածավալ հաշվետվություններ (ներկայացված Հայաստանի բոլոր իրավասու մարմիններին՝ ներառյալ Այվազյան նախարարի կողմից ստացված), ամբողջ աշխատանքների եւ ներդրված գումարների վերաբերյալ միջազգային անկախ աուդիտորական եւ երկրաբանական կազմակերպությունների հաշվետվություններ (ամբողջը տեղադրված նաեւ համացանցում), ամբողջը բազմաթիվ անգամներ ստուգված եւ հաստատված Հայաստանի Հանրապետության տարբեր մարմինների կողմից՝ բազմաթիվ նպատակներով, եւ այլ անհերքելի ապացույցներ։ Սակայն փաստ է, որ Այվազյանը հնարավոր է գտնում արտաբերել այս ամենը կտրականապես ժխտող բառակապակցություններ՝ տեսախցիկների առջեւ, ինչպես նաեւ գրավոր։ 7. Այվազյանն, օրինակ, պնդում է, թե Ընկերությունն իբր ոչ մի գումար չի ներդրել, քանզի՝ եթե ներդներ, ապա իբր պետք է հարկեր վճարեր, որոնք չի վճարել, եւ տեսախցիկին է դեմ տալիս հարկային մարմնի կողմից ներկայացված մի պարզ փաստաթուղթ, որն իբր միայն Այվազյանն է հասկանում։ Այդյոք՞ հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաղոժովի նախագահը պնդի, որ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մեջ ներդրումներ կատարելու (օրինակ՝ կապալառուի հետ պայմանագիր կնքելու միջոցով հորատման աշխատանքներ պատվիրելու եւ դրանց համար վճարելու) արդյունքում Ընկերությունը պետք է հարկ վճարի։ Սկսնակ հաշվապահն անգամ նման բան ասել չի կարող. նրան ոչ մի տեղ գործի չեն ընդունի։ Պարզվում է սակայն, որ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը կարող է նման պնդում անել, առանց կարմրելու, թե իբր ներդրումներ (վճարումներ) կատարելու դեպքում ներդրողը (վճարողը) նաեւ պետք է հարկ վճարի։ Սա առնվազն անհեթեթություն է։ 8. Այվազյանը շարունակում է պնդել, թե իբր Հանքավանի լիցենզիան ոչ թե վերացրել, այլ ընդամենը չի շարունակել, այն էլ Ընկերության կողմից հանքավայրում աշխատանքներ իբր չիրականացնելու արդյունքում։ 2012թ-ի հոկտեմբերի 3-ի գրավոր հայտարարության մեջ Այվազյանը պնդել է (մեջբերում) «… որ ԳԳՄ-ն լիցենզիայով նախատեսված ներդրումային պարտավորությունները չի կատարել եւ ես, որպես նախարար, չէի կարող թույլատրել, որ նոր լիցենզիա տրամադրվի՝ Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չիրականացնելու պատճառով»։ Այս հայտարարությունը ոչ միայն կեղծ է՝ որովհետեւ հակասում է Ընկերության կողմից հրապարակված եւ հանրորեն հայտնի նյութերին, այլ նաեւ Այվազյանի կողմից իրականացրած գործողություններին, որոնց փաստաթղթային ապացույցները ներկայացվում են ստորեւ։ Այսպես, Ընկերությունն արդեն բացահայտել է, որ 2003թ-ին ՍՀԱ ՍՊԸ (Հանքավանի հանքավայրի լիցենզառու ընկերության) բաժնեմասը ձեռք բերելու ժամանակ ուսումնասիրության աշխատանքների վրա պետք է ծախսվեր ընդամենը 500.000 ՀՀ դրամ՝ համաձայն Այվազյանի նախարար եղած ժամանակ Հանքավանի ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցամատյանի տվյալների (աշխատանքների գրանցման փաստաթուղթերը հրապարակվել են Ընկերության նախկին բացահայտումների ժամանակ)։ Սա նշանակում է, որ Հանքավանի ուսումնասիրության աշխատանքները նախկինում պետք է սահմանափակվեին ընդամենը հանքավայրի երկրաբանա-տնտեսագիտական հիմնավորման (գիտահետազոտական փաստաթղթի) ներկայացմամբ, որի վրա պետք է ծախսվեր ընդամենը 500.000 ՀՀ դրամ՝ ըստ պետական գրանցման։ Այս փաստը հասկանալի է նաեւ այն առումով, քանի որ Այվազյանն այն ժամանակ հանդես էր գալիս որպես ՍՀԱ-ի ծպտյալ բաժնետեր եւ պրինցիպալ, եւ ուստի՝ ինքն իր վրա մեծ դրամական պարտավորություններ չէր վերցնի։ Այնուհետեւ՝ Ընկերության բացահայտումներով ցույց է տրվել, որ Ընկերության կողմից ՍՀԱ-ն ձեռք բերելուց հետո աշխատանքների ծավալը եւ գումարները բարձրացվել մինչեւ 15 միլիոն ՀՀ դրամ (այն ժամանակ՝ 50.000 ԱՄՆ դոլարի համարժեքը), ինչը նույնպես ստացել է պետական գրանցում։ Իրականում, սակայն, Հանքավանի աշխատանքների վրա ներդվել է 2.8 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն, կատարվել են 50 անգամից ավել ծավալի աշխատանքներ, քան պետք է կատարվեին։ Բոլոր ներդրումները ոչ միայն ստուգվել եւ ընդունվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, այլ նաեւ հաստատվել են միջազգային անկախ աուդիտի (երկու մակարդակից բաղկացած) հաշվետվություններով, ինչպես նաեւ միջազգային անկախ երկրաբանական հաշվետվություններով։ 9. Ավելին, Այվազյանը նույնիսկ այս պարզորոշ հանգամանքներում ժխտելով իրողությունը, եւ պնդելով, թե իբր չէր կարող թույլ տալ Ընկերությանը Հանքավանի շահագործման լիցենզիա ստանալ, քանզի Ընկերությունն իբր աշխատանքներ չի իրականացրել, իրականում, սակայն, գործել է իր իսկ պնդումներին հակառակ։ Այսպես, Հանքավանի ուսումնասիրության լիցենզիան Ընկերությանը պատկանելու ընթացքում, 2006թ-ին, Այվազյանը՝ որպես նախարար, Գոլդեն Օրե ՍՊԸ (Գոլդեն Օրե) կոչվող ընկերությանը տվել է տեղեկանք Հանքավանի հանքավայրի պաշարների վերաբերյալ, որպեսզի այդ ընկերությունը ստանա Հանքավանի շահագործման լիցենզիա՝ առանց որեւէ աշխատանքներ իրականացնելու (Այվազյանի տեղեկանքը կցվում է)։ Այս տեղեկանքի համաձայն, Գոլդեն Օրեն Այվազյանին դիմել է 2006թ-ի օգոստոսի 2-ին։ Այվազյանի տված տեղեկանքի հիման վրա Գոլդեն Օրեին տվել է Հանքավանի հանքավայրի շահագործման լիցենզիան՝ 2012թ-ի սեպտեմբերի 15-ին (համապատասխան հրամանը կցվում է)՝ Այվազյանի տեղեկանքը ստանալու դիմումի ամսաթվից ընդամենը մեկ եւ կես ամիս անց։ Բնականաբար, այդ ժամանակաընթացքում Գոլդեն Օրեի կողմից Հանքավանի հանքավայրում որեւէ աշխատանք չի կատարվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության տված տեղեկանքի համաձայն Գոլդեն Օրեն գրանցվել է ընդամենը 2006թ-ի ապրիլի 10-ին, այսինքն, Այվազյանին Հանքավանի հանքավայրի պաշարների մասին տեղեկանքի համար դիմելուց ընդամենը երեք ամիս առաջ, իսկ Հանքավանի շահագործման լիցենզիան այդ ընկերությանը տրամադրելուց՝ ընդամենը հինգ ամիս առաջ։ Ավելին, Գոլդեն Օրե ընկերության բաժնետերերը հանքարդյունահանման մեջ ներդրումներ իրականացնող կազմակերպություններ չեն եղել, այլ եղել են երկու հայ կանայք։ Պետռեգիստրի նույն տեղեկանքից պարզ է երեւում է, 2007թ-ի ապրիլի 23-ին (Գոլդեն Օրեի հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց) այդ ընկերության բաժնեմասը՝ Հանքավանի շահագործման լիցենզիայի հետ միասին, վաճառվել է երրորդ կազմակերպության (Պետռեգիստրի տեղեկանքը կցվում է)։ Միայն Այվազյանին պարզ լինելու համար մանրամասնում ենք. Հանքավանի հանքավայրի շահագործման լիցենզիան տրամադրվել է հանքարդյունահանման հետ որեւէ կապ չունեցող մի ընկերության, որը նոր է հիմնադրվել, եւ անցյալում ոչ մի գործունեություն չի ծավալել։ Այդ ընկերությունը Հանքավանի հանքավայրում ոչ մի աշխատանք չի կատարել, սակայն երկրի փրկիչ Ազվազյանը ոչ միայն ստուգում չի ուղարկել եւ ակտ չի գրել այս աղաղակող փաստի առթիվ, այլ գործուն աջակցել եւ հոգացել է, որպեսզի Գոլդեն Օրեին տրամադրվի Հանքավանի շահագործման լիցենզիան։ Այնուհետեւ, ընդամենը ամիսներ անց այդ ընկերության բաժնեմասը վաճառվել է այլ ընկերության, առանց աղմուկի, ստուգումների, ակտերի եւ այլ՝ Այվազյանի համար խիստ կարեւոր հանգամանքների, ինչի մասին նա չի դադարել խոսել մինչ օրս։ Բնականաբար, այդ ընթացքում Այվազյանը հասցրել է մերժել Ընկերությանը նույն տեղեկանքը տրամադրելու վերաբերյալ Ընկերության դիմումը։ Ակնհայտ է, ուստի, որ մի դեպքում պաշտոնատար այրն անդադար պնդում է, թե աշխատանքներ պետք է կատարվեին որոնք իբր չեն կատարվել եւ ուստի լիցենզիան չի կարող «շարունակվել», իսկ անմիջապես հետո նույն պաշտոնատար այրը ոչ միայն չի պնդում որ աշխատանքներ պետք է կատավեն, այլ նաեւ գործուն աջակցում է որպեսզի աշխատանքներ չկատարելու հանգամանքներում տրամադրվի հանքավայրի շահագործման լիցենզիա։ Սա կոռուպցիայի դասագրքային սահմանումն է։ Համոզված ենք նաեւ, որ բոլորի, ներառյալ Այվազյանի համար ակնհայտ է, որ դատարանների նույնիսկ ամենահամեստ խորաթափանցության պայմաններում Այվազյանի դեմ վճռի հիմքում առկա են եղել ծանրակշիռ ապացույցներ։ 10. Այվազյանը շարունակ պնդում է, թե իբր ոչ թե ինքը, այլ գիտնականներից բաղկացած Օգտակար Հանածոների Պաշարների Գործակալությունն է մերժել Ընկերության հայտը՝ Հանքավանի պաշարների հաշվարկի եւ գրանցման վերաբերյալ, մեջբերելով նամակից մի նախադասություն, որի համաձայն իբր Ընկերությունն օգտագործել է ԽՍՀՄ տարիների տվյալները։ Այվազյանն, այնուհետեւ, պնդում է, թե քանի որ հանձնաժողովը չի ընդունել Ընկերության հայտը, ուրեմն «պետությունն» իբր որոշել է հետ վերցնել իր «ապրանքը»։ Ընկերությունը փաստում է, որ իրոք, օգտագործվել են նաեւ ԽՍՀՄ տարիների տվյալները, ինչը՝ երկրաբանական ուսումնասիրությունների դեպքում անհրաժեշտ պայման է. երկրաբանության մեջ հաշվի են առնվում բոլոր տվյալները։ Ընկերությունը նաեւ փաստում է, որ հանձնաժողովն այն ժամանակ ենթարկվում էր Ազվազյանին, որպես նախարարի։ Ընկերությունը փաստում է նաեւ, որ Հանքավանի ուսումնասիրության աշխատանքների նախնական պետեկան գրանցման համաձայն Ընկերությունը պետք է օգտագործեր բացառապես ԽՍՀՄ տարիների նյութերը (ի դեպ, Ազվազյանի կողմից Գոլդեն Օրեին տված տեղեկանքը նույնպես հիմնված է բացառապես ԽՍՀՄ տարիների տվյալների վրա, ինչը զարմանալիորեն չի խոչընդոնել այդ ընկերությանը ստանալ Հանքավանի շահագործման լիցենզիան)։ Ընկերությունը, սակայն զարմանում է Այվազյանի կողմից օրենքի պարզ դրույթների այս խայտառակ մեկնաբանման վերաբերյալ։ Փաստորեն, Այվազյանը կարծում է, որ օրենքն աշխատում է կազինոյի սկզբունքով. ներդրողը (տվյալ դեպքում Ընկերությունը) խաղադրույք է դնում (ուսումնասիրության աշխատանքների մեջ ներդրումների ձեւով), իսկ Այվազյանը՝ ընդամենը հայտարելով թե խաղադրույքը չանցավ՝ հետ է վերցնում «ապրանքը», եւ այն վաճառում այլ խաղացողի։ Բարեբախտաբար, ՀՀ օրենքը հեռու է այս պարզունակ մեխանիզմից։ Իրականում, հանձնաժողովը հետ է վերադարձնում աշխատանքը բացառապես այն լրամշակել տալու նպատակով, որից հետո աշխատանքները պետք է դարձյալ ներկայացվեն եւ քննվեն՝ լսումների միջոցով (օրենքի համապատասխան հոդվածը կցվում է)։ Միաժամանակ, ակնհայտ է, որ Գոլդեն Օրեին նույնիսկ չի առաջարկվել նման աշխատություն ներկայացնել հանձնաժողովին։ Ուստի, փաստում ենք, որ Այվազյանի վիճարկումներն առնվազն անհիմն են։ 11. Վերջում արդրադառնում ենք Ազատության ռադիոկայանի ասուլիսի ժամանակ Այվազյանի արված մեկ այլ հայտարարությանը. լրագրողի հարցին առ այն, թե ինչպես է Այվազյանը վերաբերվում հանքավայրեր ունենալու փաստին այն դեպքում երբ եղել է նույն լիազորված մարմնի ղեկավարը որը տրամադրում էր այդ լիցենզիաները, Այվազյանն իր՝ հանքավայրեր ունենալու իրավունքը համեմատել է շնչելու իրավունքի հետ, ասելով որ նույն տրամաբանությամբ մեզ (Այվազյանին) կարող են շնչելու իրավունքից զրկել։ Կարծում ենք, այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումներով. փաստ է, որ Այվազյանի «շնչառության» արդյունքում Այվազյանի ձեռքով ստորագրված հրամաններով Հայաստանի մի շարք առաջատար հանքավայրեր, ներառյալ, չսահմանափակվելով, (1) Լոռու մարզի Բազումի երկաթի հանքավայրը, (2) Սյունիքի մարզի Կամաքարի հանքավայրը, (3)Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրը, (4)Կոտայքի մարզի Աբովյանի երկաթի հանքավայրը, (5) Սյունիքի մարզի Սվարանցի հանքավայրը, (6) Արարատի մարզի տրավերտինի հանքավայրը, (7)Կոտայքի մարզի Հանքավանի հանքային դաշտի Բացատի Լիճ (ոսկի – պղինձ), (8) Սառնաղբյուր (ոսկի – պղինձ), (9) Ցից Քար (ոսկի – պղինձ), (10) Այա – Պավլե (ոսկի – պղինձ) հանքային տեղամասերը (ի դեպ՝ վերջին չորսը օրենքով նույնպես պատկանել են Ընկերությանը), (11) Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրի Զառ տեղամասը (ոսկի), (12) Արջասար տեղամասը (ոսկի), (13) Նոր տեղամասը (ոսկի), (14) Սյունիքի մարզի Վերին Վարդանիձորի ոսկու հանքավայրը, (15) Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու հանքավայրը, (16) Արագածոտնի մարզի Սիսիանի ոսկու հանքավայրը, (17)Սյունիքի մարզի Մազրայի ոսկու հանքավայրը, (18) Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը (նաեւ Հանքավանը) գրանցվել են Այվազյանի մերձավորների եւ մտերիմների անուններով (ի դեպ, առկա են պետռեգիստրի եւ այլ մարմիններից տրված բոլոր տեղեկանքները, որոնք նույնպես ներկայացվել են Դատարանին), այնուհետեւ այս հանքավայրերի նկատմամբ՝ պարզ «շնչառության» պայմաններում, իրականացվել են գործարքներ։ Այդ գործարքներից առնվազն մեկից Այվազյանն անձամբ ստացել է 24 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա յուրօրինակ Այվազյանաշունչ է։ Բնականաբար, Այվազյանը սովորական մահկանացուներիս լեզուն հասկանալու պատճառ ունի։ Մենք բոլորս սովորական օդ ենք շնչում։ 12. Հանքավանի դեպքում՝ ՍՀԱ-ի բաժնետերերից մեկը, ինչպես նշվեց վերեւում, զբաղվում է կոշիկի մանրածախ առեւտրով։ Մասնավորապես, օգնում է քրոջը, ով քաղաքի արվարձաններից մեկում կոշիկի փոքրիկ խանութ ունի։ Մյուս բաժնետերը բուժքույր է. սակայն Այվազյանի հրամանով նա առնվազն երկու առաջատար հանքավայրերի բաժնետեր է։ Բուժքույրը, բնականաբար, հանքարդյունահանմամբ նախկինում չի զբաղվել, եւ հիմա էլ չի զբաղվում, ճիշտ այնպես ինչպես եւ կոշիկի բիզնեսով զբաղվող մյուս բաժնետերը։ Սակայն, նրանցից մեկը ընտանիքի հետ է առանձնապես մտերիմ է երկար տարիներ՝ ընդհանուր ծննդավայր ունենալու առումով, իսկ մյուսը հանդիսանում է ընկերական շրջապատի ներկայացուցչի մտերիմը։ Բնականաբար, այս պարզ իրականությունները ներկայացվել են Դատարանին՝ ՀՀ տարբեր մարմիններից ստացված փաստաթղթային ապացույցներով։ Երկու բաժնետերերն էլ բաժնետեր են դառել Այվազյանի հրամաններով, եւ ստորագրել են փաստաթղթեր երբ անհրաժեշտ է եղել օտարել հանքավայրերի լիցենզիաներն այլ անձանց։ Եթե այս պարզ իրողություններն առաջարկվեին մանկապարտեզի սաներին՝ հանելուկի տեսքով (առանց բազմաթիվ հիմնավորող փաստաթղթերի), եւ հարցնեին թե ով է թաքնված այս ամենի ետեւում, երեխաները կծիծաղեին հանելուկի հեշտ լինելու պատճառով։ Կարծում ենք, որ կռահելն անգամ հեշտ է, որ այս իրողությունների պայմաններում, հատկապես իրողությունները հաստատող փաստաթղթերի պայմաններում, Դատարանը կայացրել է պարզ եւ հասկանալի վճիռ, որը ոչ միայն բողոքարկելը, այլ նաեւ վիճարկելն է անիմաստ։ Փաստում ենք, որ Այվազյանը նույնիսկ չի փորձել այն բողոքարկել, հասկանալի պատճառներով։ Առկա են, իհարկե, Այվազյանի կեղծ այլ պնդումներ, որոնք հերքվում են պարզ փաստաթղթերով եւ իրողություններով (ներառյալ պարզ հանգամանքն առ այն, որ Այվազյանը տեսախցիկների առաջ ցույց է տալիս իր պնդումները բացառող փաստաթղթեր՝ ունկնդրողին մոլորության մեջ գցելու նպատակով), սակայն դրանք սույնում չեն ներկայացվում այս պարզաբանումը ծավալուն չդարձնելու նպատակով։ Տեղեկացնում ենք, նաեւ, որ Այվազյանի վերոնշյալ գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվել են իրավապահներին, եւ Ընկերությունը պատրաստ է աջակցել նրանց աշխատանքին։ «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ Հրապարակումն ըստ Hetq.am-ի Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մեկ շաբաթվա ընթացքում՝ 2012 թվականի դեկտեմբերի 24-ից 2013 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 49 մլրդ ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 137.6 մլն ԱՄՆ դոլար, այս մասին b24.am-ին տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:  Նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են դրամով վարկավորման ծավալի փոքր անկում և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալի աճ, ընդ որում՝ դոլարով վարկավորման ծավալն աճել է ավելի քան 2 անգամ: Նշենք, որ դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը ոչ միայն գազ ներկրող նաև արտահանող երկիր է: Որպես կանոն Հայաստանից գազն արտահանվում է հարևան Վրաստան: Սակայն, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների, գազը սկսել է արտահանվել նաև «անհայտ երկիր», տեղեկացնում է Panorama.am-ը: Մասնավորապես, ըստ կայքի այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել 15 միլիոն 449 հազար 700 խորանարդ մետր բնական և  հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 2 միլիոն 892 հազար 700 դոլար:  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենտրոնական բանկը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին:           Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների: Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում ներդրողների համար գրավիչ դաշտ դեռ չի ձևավորվել: Այս մասին հոկտեմբերի 30-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)` «Doing Business-2014» զեկույցը: Ինչպես նշել է Մակարյանը, որոշ ցուցանիշներով Հայաստանն, իրոք, բարելավել է իր դիրքերը, իսկ մյուսներով` սահել են դեպի ետ: Մասնավորապես, դեռ լուծված չեն այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են` հարկերի հավաքման մակարդակը, շինարարական աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրումը, ստվերային տնտեսության մակարդակի իջեցումը, ինչպես նաև ներդրումների ներգրավումը: Միության նախագահը հիշեցրել է, երկրում դիտվում է ներդրումների ծավալների տարեցտարի նվազման միտում, որը կշարունակվի նաև 2014 թվականին: Նրա կարծիքով վարկանիշն անհնաժեշտ է գնահատել ոչ թե թվերով, այլ գրավչության տեսանկյունից: «Հնարավոր է, որ վարկանիշը լավն է, բայց այնպիսի գործոնների առկայությունը, ինչպիսիք են ժողովրդագրական պրոբլեմները և լարվածությունը տարածաշրջանում, այդ բոլոր թվերը կարող են չխաղալ նշանակալից դեր»,-ընդգծել է Մակարյանը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օգոստոսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD                 Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 82,019,581 դոլար 477.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 71,859,938 ԱՄՆ դոլար 479.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:                 Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է  7,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:                 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR                 Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,472,992 EUR 560.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 15,271,313 EUR 564.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:                 Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB                 Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,325,696,480 ՌԴ ռուբլի 7.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 441,991,713 ՌԴ ռուբլի 8.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Օգոստոսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 30.2 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը և Իրանը չեն բանակցել իրանական գազի կանխիկ գնման շուրջ, մինչ օրս խոսք է եղել երկնագույն վառելիքը բացառապես բարտերային հիմքերով մատակարարելու մասին՝ էլեկտրաէներգիայի փոխարեն: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեյսին: Արմինֆոյի փոխանցմամբ՝ դեսպանն ասել է, որ մատակարարվող գազի գինը կախված է նրանից, թե ինչպիսի որոշման կգան բանակցող կողմերը: Ռեյսին ընդգծել է, որ գազի մատակարարումներն Իրանն իրականացնում է միջազգային գներով, բայց բարեկամական երկրների համար կլինեն որոշակի զեղչեր: «Գազի սակագինը որոշվում է բանակցությունների միջոցով, և միայն դրանից հետո կարելի է որոշել, թե որ գազն է ավելի էժան՝ ռուսակա՞ն, թե՞ իրանական»,-ընդգծել է նա: Միաժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ ցանկացած երկիր կարող է վաճառել իր գազը` թե 400 դոլարով և թե 100 դոլարով (1000 խմ դիմաց), ամեն ինչ կախված է հանգամանքներից: Լրագրողների նկատողություններին, այն մասին, որ բարտերային բանաձևից կանխիկին անցնելիս իրանական գազի սակագինը կկազմի 180 դոլար (հազար քմ դիմաց), դեսպանը հայտարարել է, որ ինքը «ուժեղ չէ մաթեմատիկայից»: Նա նաև նշել է, որ Իրանը չի հանդիսանում էլեկտրաէներգիա ներմուծող երկիր, իսկ գազի հարցում ավելի ձեռնտու է կանխիկ գործարքը, բայց բարեկամական Հայաստանի համար Իրանը կշարունակի բարտերային մատակարարումները: Նա նաև հայտարարել է, որ դեպի Հայաստան մատակարարվող գազի ծավալների մեծացման հարցում Իրանը պրոբլեմներ չի տեսնում, եթե ցանկանա հայկական կողմը, սակայն, նրա խոսքերով, դրա համար անհրաժեշտ են ենթակառուցվածքային փոփոխություններ: Դիվանագետը չի բացառել նաև մի քանի տարուց Հայաստանի ենթակառուցվածքների միջոցով գազի տարացիկ փոխադրման հնարավորությունը: «Դա նույնպես տնտեսապես ձեռնտու կլինի հայկական կողմին, քանի որ կունենա ֆինանսական եկամուտ»,-եզրափակել է նա: Նշենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին հայտարարել էր, որ Թեհրան կատարվելիք այցի ընթացքում իր իրանական գործընկեր Համիդ Չիթչյանի հետ բանակցությունների հիմնական թեման կլինի դեպի Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալների մեծացումը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան կատարած այցի արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իր 20% բաժնետոմսերի վաճառել Գազպրոմին, 155 մլն.դոլարի պարտքը մարելու համար, որը կուտակվել էր 2012 թվականին: Գործարքը Գազպրոմին թույլ տվեց դեպի Հայաստան գազը մատակարարել ռուսաստանյան ներքին գներով, այսինքն`189 դոլար մեկ հազար խմ դիմաց: Հիշեցնենք նաեւ, որ օրերս էնէրգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանն իրանական գազից չի օգտվում, երբ այն ավելի էժան է, նախարարը ասել էր. «Իրանական գազը 400 դոլար է և ավելին` սահմանի վրա, ոչ թե բնակչի մոտ»:  Ամռանն էլ, նույն Մովսիսյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել էր, թե ԻԻՀ դեսպանն այս հարցում չի տիրապետում իրավիճակին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 414,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 574 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,64 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 416,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 578 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,69 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դրամի հանկարծակի արժեզրկումը ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: iLur.am-ն այդ կապակցությամբ զրուցեց մասնագետի հետ: Մեր զրուցակիցն է  տնտեսագետ, 1994-1998թթ.՝ ԿԲ նախագահ, այժմ՝ ԵՊՀ դասախոս  Բագրատ Ասատրյանը: Անդրադառնալով դրամի արժեզրկմանը՝ պարոն Ասատրյանը նշեց, որ այն պայմանավորված է բազմաթիվ հանգամանքերով: «Արժեզրկման համար կան հիմնարար հանգամանքներ, հիմնարար պատճառներ: Առաջին պատճառը, իհարկե, տնտեսական վիճակն է, որը տիրում է Հայաստանում,  որը տարիներ շարունակ ձևավորվել  և   բերել է  այս հանգրվանին՝ հիվանդ տնտեսություն, միակողմանի զարգացում, օլիգարխիկ համակարգ և այլն, և այլն… այս բնութագրերը հայտնի են, չեմ ուզում կրկնել: Սրանք այն բնութագրերն են, որոնք  հանգեցրին այս տարվա ընթացքում արդեն տնտեսական աճի տեմպերի էական անկմանը, օտարերկրյա ներդրումների շարոնակական նվազմանը եթե ոչ զրոյացմանը, ներմուծման  առաջանցիկ աճին արտահանման նկատմամբ և այլևայլ բացասական դրսևորումների»,- նշեց պարոն Ասատրյանը: Տնտեսագետը նշեց նաև, որ թեև նման երևույթների վրա լուրջ ազդեցություն ունեն արտաքին գործոնները, սակայն  պետք է պատճառները ոչ թե դրսում փնտրել,  այլ, նախ և առաջ, մեր տնտեսության մեջ: «Մեր տնտեսությունը հմայիչ չէ  ներդրողների համար: Այո, մենք ասում ենք՝ Doing business-ով այսպիսի առաջընթաց ունենք, այս հատկանիշով Հայաստանը այսպիսի առաջընթաց է ունեցել` շատ լավ է, որ այդպես է, բայց մարդիկ չեն ուզում մեր երկրում փող դնել, անգամ նկատելի է դառնում փողի արտահոսքը մեր երկրից: Տնտեսությունը հիվանդ է, ֆինանսական հոսքը կրճատվում է, վերջին իրադարձությունը, իհարկե, մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատումն էր, որը սկսեց ավելի ինտենսիվ դրսևորվել վերջին ամիսների ընթացքում, ինչը ևս իր առանձնահատուկ պատճառներն ունի, և այս ամեն ինչը հանգեցրին այն միջավայրի ձևավորմանը, որի պարագայում դրամը պետք է արժեզրկվեր: Հիմա՝ այսօր, երեկ, թե նախորդ օրը՝ հայտնի չէ, սակայն սա պետք է տեղի ունենար՝ դրամը պետք է արժեզրկվեր»,- հավելեց նա: Բագրատ Ասատրյանը նշեց, որ  դաշտի բոլոր մասնակիցները կանխազգում էին և կանխատեսում էին, որ կլինի այս իրավիճակը, այսինքն՝  այն սպասվող իրադարձություն էր: «Անակնկալ էր, թերևս, հասարակության համար»: «Ես այս երևույթը շատ բացասական չեմ համարում, մենք տնտեսություն ենք, և տնտեսության մեջ պետք է համամասնություններ լինեն: Այդ համամասնությունները ապահովվում են պարբեր եղանակներով, այդ թվում՝ նաև լողացող փոխարժեքի միջոցով, այդ թվում՝ նաև  արժեզրկվող արժույթի միջոցով: Տեղի ունեցածը , իհարկե, լավ չէ, ցանկալի չէ, սակայն ողբերգություն չէ, ոչ մի սարսափելի բան չկա այդտեղ, և առավել կարևոր է ոչ թե երևույթը գնահատել, այլ հետևանքները»: Անդրադառնալով  հետևանքներին՝  տնտեսագետը նշեց `«սարսափելին սրանից հետո կարող է լինել, երբ սպառողական շուկայում դրսևորվի գների աճը: Դրամի արժեզրկումը բնական հիմք է գնաճի համար, բայց գնաճը կարող է նաև չլինել: Մենք միշտ խոսում ենք Կենտրոնական բանկի մասին, քանի որ  ԿԲ –ի  գլխավոր խնդիրը գների կայունությունն է,  սակայն այստեղ միայն կենտրոնական բանկը չէ, որ անելիքներ ունի: Այստեղ շատ անելիքներ ունեն իշխանությունները,կառավարությունը, մասնագիտացված կառույցները: Կառավարության մասին իմ տեսակետը հայտնի է, նրանք պարզապես ի վիճակի չեն համարժեք ընկալել  պրոբլեմները և համարժեք վճիռներ կայացնել,  ցավոք, իսկ ընթացիկ բյուջետային քննարկումները թերևս դրա առավել վառ ապացոյցն են: Վախենում եմ, որ վատագույն սպասումները առաջիկայում իրականություն կդառնան, և մենք կտեսնենք դրանց պտուղները»,- նշեց Ասատրյանը: Ւ պատասխան այն հարցին, թե արդյո՞ք  նա հնարավոր համարում է Ամանորի շեմին կրկնակի գնաճ, այսինքն, արդեն սովորական նախատոնական գնաճին կգումարվի դոլարի թանկացմամբ պայմանավորվածը, պարոն Ասատրյանը նշեց, որ՝ այո, իսկապես՝ վտանգը  շատ մեծ է. «Մեր տնտեսությունն ուրույն է, ամբողջ աշխարհում երբ պահանջարկը մեծանում է՝ գներն իջնում են, իսկ մեզ մոտ հակառակն է, տարին մեկ անգամ, երբ շուկան սկսում է աշխուժանալ,  որի ներքո շուկայի մասնակից վաճառողներն են թելադրում պայմանները: Այսինքն՝ շուկայական հարաբերության պարզ տրամաբնությունը չի աշխատում: Սա  փոքր տնտեսություններին, մենաշնորհային տնտեսություններին հատուկ հիվանդություն  է, որը, ցավոք, նաև Հայաստանում է առկա»: Բագրատ Ասատրյանը նշեց նաև, որ կան գործիքներ, որոնք կարող են թույլ չտալ հնարավոր գնաճը: «Բնական գնաճ հնարավոր է,  բայց  թռիչք կամ  բնականոնից մեծ գնաճ, որոնք, ցավոք, մեր շուկայում հաճախ են հանդիպում՝ ահա այս երևույթները պետք է կանխվեն: Ամենապարզ օրինակը նշեմ, որը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է բերել: Նավթի միջազգային գները մեծ անկում են ապրել՝ հուլիս ամսվա նկատմամբ այսօր արդեն ավելի քան 50 տոկոս: Իսկ բենզինի գնի որոշիչ գործոններից է նավթի գինը: Իսկ որքանո՞վ է Հայաստանում նվազել բենզինի գինը՝ չնչին: Խնդրեմ, օրինակ, էստեղ իշխանությունը անելիք չունի՞: Հատկապես՝ այս ոլորտում, որտեղ, հայտնի է, ամենբարձր պաշտոնյաների որոշումներով է բենզինի շուկան կարգավորվում, թե՝  ով է ներկրում, ինչքան, անգամ որքանով է վաճառվում և այլն:  Տնտեսագետը զերծ մնաց կանխատեսում անելուց՝  նշելով, որ   կանխատեսում անելը ճիշտ չէ, սակայն նկատեց, որ ընդհանուր միտումը բացասական է, արժույթի արժեզրկման նախադրյալները առկա են: «Պարզապես մնում է մի քանի ցանկություն կամ պահանջներ ներկայացնել դրամավարկային իշխանություններին՝ նախ, չընկնել քաղաքական ուժերի ճնշման տակ: ՀՀ-ում լողացող փոխարժեքը այլընտրանք  չունի: Սա մեր տնտեսության նորմալ գործունեության կարևորագույն նախապայմաններից է: Հաջորդը՝ չմասնակցել, չմիջամտել շուկային՝ ինտերվենցիաներ չանել, չի կարելի: ԿԲ-ի համար սա արտառոց միջոց պետք է լինի, ԿԲ-ն իր խնդիրները պետք է լուծի, և այդ խնդիրների լուծման ամենավատ ձևը արտարժութային ներարկումներն են, ինտերվենցիաները: Միջազգային պահուստների նպատակը ոչ թե փոխարժեքի պահպանումն է, այլ երկրի վճարունակության ապահովումը, գլոբալ այլ խնդիրների լուծումը: Շատ գայթակղիչ  միջոց է, բայց հարցի լուծում չէ և երկարատև ժամանակահատվածում բացասական երևույթների կհանգեցնի: Սա է մեր իրողությունը, և պետք է իշխանություններից  պահանջենք և ակնկալենք, որ ախորժակները զսպեն կամ գոտիները ձգեն, աչալուրջ լինեն:     Մի քիչ զսպեք ախորժակներդ, ժողովուրդն ուղղակի մեղք է»: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եթե շարունակվի ՀՀ դրամի անկումը դոլարի նկատմամբ, ապա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իր իրավասության շրջանակներում, իր իրականացված մոնիտորինգի արդյունքում կկայացնի որոշում՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝  սակագնի վերանայման հարցով: Այս մասին Tert.am-ին հայտնել է « Գազպրոմ Արմենիա» ընկերության  մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը. «Ընկերության կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում իրավիճակի հետ կապված, և եթե առաջիկա ամիսներին պահպանվեն  արտարժույթի փոխարժեքի աճի միտումները, և ընկերությունը շարունակի վնասներ կրել, ապա մոնիտորինգի արդյունքներին համապատասխան  որոշում կկայացվի՝  դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հետ կապված»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սարդարյանը հայտարարել էր, որ բնական գազի ներկայում գործող սակագնի հիմքում ընդունված է 416,5 դրամը, և տարվա միջին փաստացի ցուցանիշը դեռևս չի գերազանցում այն: Նշենք, որ դեկտեմբերի 8-ին դոլարի փոխարժեքը կազմում էր 456  դրամ մեկ դոլարի համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գազ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ, միաձայն հաստատեց գազի գինը: Ըստ այդմ՝ առաջարկվող 1 խմ-ի դիմաց սահմանվեց 156 դրամ՝ հաշվի առնելով 30% սուբսիդավորումը: Ըստ civilnet.am-ի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց` գազի սակագինը կբարձրանա հուլիսի 7-ից։ Հանձնաժողովը հունիսի 7-ին, քննարկելով «ՀայՌուսգազարդի» մայիսի 14-ի դիմումը՝ վերանայել վեջնական սպառողների համար գազի սակագինը, որոշեց բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչև Դ156, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչև $276,98՝ 1000 խմ հաշվով։ «Ըստ «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» պայմանագրի` գազի սակագինն ապրիլի 1-ից $270 է` 1000 խմ համար»,- ասաց ՀԾԿՀ-ի Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանը` հավելելով, որ գազի սակագնի բարձրացումը որոշակի ազդեցություն կունենա այլ ոլորտների վրա, որի գնահատումը սակայն հանձնաժողովի իրավասություններից դուրս է: Իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ գազի այս սակագինը գազակայաններում կունենա 5% բարձրացման ազդեցություն: ՀԾԿՀ-ն, հաշվարկելով վերջնական սպառողների համար գազի սակագինը, հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակը, ըստ որի` կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի $270/1000 խմ գնի 30%-ը։ Այսինքն վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք է ընդունել $189/1000 խմ գազի գինը ներկայիս $180-ի փոխարեն։ «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Վարդան Հարությունյանի խոսքով` սահմանին 5% գազի թանկացման պայմաններում վերջնական սպառողների համար 18% բարձրացումը պայմանավորված է նաև փոխարժեքով։ «Դոլարային արտահայտությամբ վերջնական սպառողների համար սակագինը բարձրանում է 9%-ով»,- ասաց նա: էլեկտրաէներգիա Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովոը որոշեց, որ բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից կսահմանվի 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ, հայտնում է «Սիվիլնեթը»: Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար: «Էներգետիկ հաշվեկշիռը կազմելիս ընտրվել է օպտիմալ տարբերակը»,- ասաց Բաղրամյանը: Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանն էլ նշեց, որ ատոմակայանն աշխատում է մաքսիմալ ռեժիմով և արտադրում է այնքան էլեկտրաէներգիա, որքան հնարավոր է: Նա նշեց, որ սակագնում հաշվի չի առնվել փոխարժեքային գործոնը, մինչդեռ բոլոր նյութերը ձեռք են բերվում դրսից: «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն արձանագրում են, որ ներկայիս սակագներով հնարավոր չէ ապահովել ատոմակայանի անվտանգությունը»,- նկատեց Մարկոսյանը` հավելելով, որ անվտանգության միջոցառումներն իրականացվում են ԱՄՆ-ի և Եվրամիության դոնորների միջոցով: Ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀէՑ) տնօրեն Եվգենի Բիբինի` էլեկտրաէներգիայի սակագնում վերադիրը (մարժա), սակայն, բավարար չէ ներդրումների իրականացման և ցանցերի նորոգման համար` հաշվի առնելով դրանց մաշվածության աստիճանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ կենտրոնական բանկում առկա և մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝Կազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար: ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրել է Կազմակերպության կողմից տարածվող հայտարարությունը, այդ թվում՝ հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը, համաձայն որի՝ Կազմակերպությունը խոստանում է կատարել հաճախորդի ունեցած վարկային պարտավորությունները, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար վճարել Կազմակերպությանը՝ հաճախորդի վարկային պարտավորության 20% - 30%-ի չափով: Այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Կազմակերպության կողմիցառաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության: Ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է վերոնշյալ ռիսկերի մասին, ինչպես նաև հորդորում զերծ մնալ նմանատիպ գործարքներ կնքելուց և նշվածԿազմակերպության հետ համագործակցելուց:    ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,903,548 դոլար 478.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 74,329,339 ԱՄՆ դոլար 480.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 6,480,000 ԱՄՆ դոլար 479.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 8,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 481.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,649,822 EUR 505,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 15,287,169  EUR 510.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 686,902,998 ռուբլի 7.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 184,701,535 ՌԴ ռուբլի 7.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.7 մլն ԱՄՆ դոլար:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մաքսային միություն մտնելու հարցում Երևանի դիրքորոշումը «հստակ է և դրանում ոչ մի կասկած չկա»: Այս մասին երեկ Մինսկում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ մասին քիչ առաջ տեղեկացրել էր iLur.am-ը:  Պարզվում է, որ նույն Տիգրան Սարգսյանը երկու տարի առաջ Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից: «Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որովհետև մենք չունենք ընդհանուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ, ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման: Այն պատճառով, որ մենք մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով և մաքսային բոլոր գործողությունները պետք է անցկացնենք, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփոխություններ տնտեսական կառուցվածքում, և դրան շատ դժվար է գնահատական տալ», –ՀՀ վարչապետի խոսքերն է հիշեցնում epress.am կայքը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Forbes ամսագիրն այսօր հրապարակել է «Ռուսաստանի խոշորագույն ոչ հրապարակային ընկերությունները» անվանումով դասակարգումը: Համաձայն վարկանիշային ցուցակի՝ առաջին հորիզոնականում է ՏԱԻՖ ընկերությունը: Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը զբաղեցնում է 32-րդ տեղը՝ ընթացիկ տարում 77 մլրդ. ռուբլի շահույթով: Նախորդ տարվա համեմատ «Տաշիրի» շահույթը փոքր-ինչ աճել է: Հիշեցնենք, որ ոչ հրապարակային ընկերություններն այն ընկերություններն են, որոնց բաժնետոմսերը չեն վաճառվում բորսային շուկայում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամենայն հավանականությամբ, Carrefour սուպերմարկետների ֆրանսիական ցանցի առաջին խանութը Երևանում կբացվի ընթացիկ տարվա մարտի սկզբին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Պատասխանելով հիպերմարկետում ներկայացվելիք ապրանքների տեսականու վերաբերյալ հարցին` դիվանագետը նշել է, որ ավելի ճիշտ կլիներ հարցը հղել ռիթեյլերի իրավասու անձանց: «Կարող եմ միայն ասել, որ Carrefour-ը հավատարիմ է այս կամ այն երկրում բացվելուց հետո տեղի արտադրողների հետ աշխատելու սկզբունքին: Եվ կարծում եմ, որ այդ մոտեցումը չի կարող չազդել սպառող-արտադրող հարաբերությունների վրա»,- նշել է դիվանագետը: Հիշեցնենք, որ ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների համաձայն, Carrefour հիպերմարկետը Երևանում կաշխատի էմիրությունների` Majid Al Futtaim Holding (MAF) ընկերության ֆրանչայզինգի սկզբունքներով, որը հանդիսանում է Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ֆրանշիզայի տնօրինողը: Հիշեցնենք, որ ներկայումս MAF-ն արդեն ունի 45 սուպերմարկետ: Մտավախությունների պատճառն այն է, որ Carrefour ցանցն ինքն է ներմուծում ապրանքների զգալի մասը, այդ պատճառով շատ ապրանքներ վաճառվում են ցածր գներով և փաստացի խախտում են ներմուծող մոնոպոլիստների դիրքերը, որոնցից խոշորագույնը Երևան Սիթիի սեփականատեր՝ Սամվել Ալեքսանյանն է: Չնայած դրան` ֆրանսիական կողմը մտադիր չէր զիջել իր դիրքերը, և օգտվել է ֆրանսիական կողմի քաղաքական աջակցությունից, ինչի մասին է վկայում նաև Ֆրանսիայի նախագահի կողմից  հիպերմարկետի տարածք այցելելը: Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`6 հազար քմ տարածքով առաջին հիպերմարկետը Հայաստանում կբացվի Երևանի Արշակունյաց պողոտայում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով նվազել է 4,3 %, մինչև 6 911.4 մլն կՎտժամ, - նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ: Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 11.3%-ով, մինչեւ 2 659.6 մլն կՎտժ, ՀԷԿ-երը` 4,9 %, մինչև 2 051.4 մլն կիլովատ ժամ, ՀԱԷԿ – ը ավելացրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը է 6,6 %, մինչև 2 197.1 մլն կիլովատ ժամ: Հողմակայանները նվազցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 2.9%, մինչև 3,3 մլն կՎտ ժամ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել 77.3 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա, 2012 թվականի նույն ժամանակահատվածի 81 ,4 հազ. հեգաջոուլի փոխարեն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.9 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 11.8%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 55.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 23.2%): Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97.5 մլն ԱՄՆ դոլար 404.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 7.9%), և վաճառվել 103.2 ԱՄՆ դոլար 405.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 4.1%): Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8.9 մլն EUR, 543.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 50.8%), և վաճառվել է 12.5 մլն EUR, 547.49 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 16.8%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 824.4 մլն ռուբլի, 12.26 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 8.5%), և վաճառվել է 96.6 մլն ռուբլի, 12.43 դրամ ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 32.5%): «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 18.9 մլն դոլար (շաբաթվա աճը` ավելի քան 8 անգամ), 405.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է նոյեմբերի 19-ին և 22-ին, համապատասխանաբար կազմելով` 5 մլն դոլար և 6.7 մլն դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօրվա նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության և դրա կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրի տնտեսության ներկա վիճակին և նշել, որ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալներով առկա է տնտեսական ակտիվություն: «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք, - ասել է կառավարության ղեկավարը: - Համոզված եմ, որ չորս ամսվա տվյալով լինելու է 2.2-2.3 տոկոս աճ»: Նրա խոսքով՝ եթե այն ծրագրերը, որ պլանավորել են, այս տարի իրականացվեն, ապա կառավարությունը կփորձի բյուջեում դրված 4.1 տոկոս տնտեսական աճը միասնական ուժերով ապահովել: «Հասկանալի է, որ կան նաև տարածաշրջանային խնդիրներ, բայց դրանք պատճառ չպետք է դառնան, որ մենք չփորձենք անել առավելագույնը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի մեր երկրում: Սա է մեր մոտեցումը», - եզրափակել է Հովիկ Աբրահամյանը: Նա առաջարկել է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու, և համոզմունք հայտնել, որ որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողվի, և տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու, նաև համոզմունք է հայտնել, որ արձանագրվելու է նվազագույնը 2-3 տոկոս տնտեսական աճ, ինչն ակնհայտ կլինի երկրորդ կիսամյակից:  Հիշեցնենք, որ ավելի վաղ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի ընթացիկ տնտեսական տարվա համար արդեն երկրորդ հոռետեսական կանխատեսումն էր արել եւ, ըստ այդմ, փորձագիտական մակարդակով հաստատել, որ տարվա վերջում Հայաստանը շուրջ 1.5%  տնտեսական անկում է գրանցելու: Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի դանդաղում 2015-ին՝ մինչեւ շուրջ 0 տոկոս՝ նախատեսված 3,3-ի փոխարեն: Պատճառը արտահանման եւ տրանսֆերների կրճատումն է՝ ռուսական ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին: Աճի դանդաղումը կազդի բյուջեի դեֆիցիտի վրա, որն, ամենայն հավանականությամբ, կկազմի 4,5%՝ կառավարության նախատեսած 2,34 տոկոսի փոխարեն, ասել է ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Ավելին՝ Ասիական զարգացման բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում մինչև 1.6%: «Տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները բավական անորոշ են դարձնում Հայաստանի համար տնտեսական կանխատեսումները: Տնտեսական դանդաղումը Ռուսաստանում, որը, մասնավորապես, պայմանավորված է պատժամիջոցներով և նավթի ցածր գնով, հավանաբար կհանգեցնի Հայաստանի տնտեսության է՛լ ավելի դանդաղման»,- ասված է զեկույցում: Փաստորեն՝  Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Ասիական զարգացման բանկի կանխատեսումները, ըստ Հովիկ Աբրահամյանի, «որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի ցանկություններն են»: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի նշված վերնագրով ուսումնասիրությունը (120 էջ): Գրքում վերլուծվել են Հայաստանի Հանրապետությունում 1999– 2008 թթ.-ին իրականացված տնտեսական քաղաքականությանը բնորոշ գծերը, միտումները, և պետական վիճակագրական փաստացի ու հարուստ տվյալների հիման վրա ցույց են տրվել այդ ժամանակահատվածում իրականացված քաղաքականության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցության բացասական հետևանքները ՀՀ տնտեսության, դրա առանձին ոլորտների և բնակչության բարեկեցության վրա: Միաժամանակ ներկայացվել են վերլուծություններ, որոնք փաստում են, որ 2008թ.-ից հետո, չնայած կարճաժամկետում արձանագրվեց որոշակի արդյունք, սակայն տնտեսագիտորեն չհիմնավորված, շատերի կողմից ժամանակին խիստ քննադատության արժանացած անհեռանկարային քաղաքականության պատճառով երկիրը ոչ միայն կորցրեց իր ռազմավարական առավելությունները, ոչ միայն չկարողացավ արդյունավետ օգտագործել արտաքին հնարավորությունները, այլև պարզապես մսխեց երկրի զարգացման ներքին ներուժը, որի բացասական ազդեցությունը զգացվում է մինչև օրս: Անդրադառնալով 1999–2008 թթ. ընթացքում իրականացված սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, հեղինակը հանգել է այն եզրակացության, որ ՀՀ երրորդ հանրապետության երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տարիներն ավելի շատ հայտնի են որպես ՀՀ-ում մինչ այսօր գործող օլիգարխիկ համակարգի կազմավորման, ձևավորման և կայացման ժամանակահատված, որը հետագայում պատճառ դարձավ ՀՀ բնակչության աղքատացման, գործազրկության բարձր մակարդակի, և որպես հետևանք՝ հսկայական չափերի հասնող բնակչության արտագաղթի: Գիրքը խմբագրել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ` ընթերցողների լայն շրջանակի համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 414.00 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 573.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.39 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415.50 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 576.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.41 դրամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր Վանոյի ծննդյան օրն է։ Տաղանդավոր, ինքնատիպ, խոսքի եւ մտքի աներեւակայելի պոռթկումներով համեմված իր ստեղծագործությամբ հայ գրականությունը ճոխացրած՝ գրող Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Հայրենիքի իրականը մանրամասն ու նաեւ պահանջկոտ սիրող Քաղաքացի, մտավորական, քաղաքական գործիչ ու քաղաքական վտարանդի Վանո Սիրադեղյանի հերթական ծննդյան օրն է, որ մենք՝ նշում, նա՝ դիմավորում է հայրենիքից հեռու։ Վանոյի վտարանդիությունը նրա հայրենիքը բռնազավթած ռեժիմի տարիքն ունի։ Վանոյի վտարանդիությունը ռեժիմի բնութագիրն է ու մնալու է նույն այդ ռեժիմի ճակատի խարանը: Շնորհավոր ծնունդդ, Վանո։ Հայ ազգային կոնգրես
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է: 2013 թ. առաջին ութ ամսվա վիճակագրական տվյալներով՝ ոլորտում ունենք 8.5 տոկոս անկում, իսկ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 12 տոկոս», - հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում: Վարչապետի հավաստմամբ, 2014 թ. շինարարության ոլորտը լինելու է կառավարության առաջնային թիրախը, և գործադիրը մշակում է ծրագրեր` ոլորտն էապես խթանելու նպատակով: Ինչպես նշվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, խոսքը, մասնավորապես, հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերման և էկոնոմ դասի բնակարանաշինության ծրագրերի մասին է: 2014 թ. տնտեսական աճի խթանման և բիզնես միջավայրի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից նախատեսված միջոցառումների շարքում վարչապետ Սարգսյանը կարևորել է ավիացիայի ոլորտի ազատականացման քաղաքականության որդեգրումը,  վենչուրային հիմնադրամի ստեղծումը, արտահանման ապահովագրական ընկերության, արդյունաբերական հիմնադրամի և «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատանքները: Վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը երեք կետով առաջ է անցել՝ զբաղեցնելով 37–րդ տեղը, և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները շարունակական են լինելու։ Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է աղքատության հաղթահարման ուղղությամբ պետության որդեգրած սոցիալական նոր քաղաքականությանը, կենսաթոշակային բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել դրանց վերաբերյալ: Նիստի օրակարգի շրջանակում խորհուրդը քննարկել և հաստատել է նախորդ նիստի արձանագրությունը, ՀԱՄՀ 2014 թ. տարեկան ծրագիրը և բյուջեն, անդրադարձել միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՄՀ համագործակցությանը և ապագա ծրագրերին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 30-ին Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից: Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նաև 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը և որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել և չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով: Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ հետևյալ կազմով. 1) Գոլուբև Վալերի Ալեքսանդրի 2) Հարությունյան Վարդան Ռուբենի 3) Վասիլև Նիկոլայ Վյաչեսլավի 4) Իսայան Իոսիֆ Գեորգիի 5) Կարպել Ելենա Եվգենիի 6) Մովսիսյան Արմեն Խիկարի 7) Ֆրոլով Ալեքսանդր Ալեքսանդրի: Ժողովի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:   Նույն օրը տեղի է ունեցել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբևը, Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ՝ Արմեն Մովսիսյանը, Տնօրենների Խորհրդի քարտուղար՝ Վահե Ստեփանյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի արտաքին պարտքը 2014 թվականի հունվար-ապրիլին աճել է 1.5%, իսկ միայն ապրիլին` 0.6%, կազմելով 1.606 տրլն դրամ ($ 3.888 մլրդ), կամ ընդհանուր պետական պարտքի 85.2 % - ը: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության մասնաբաժինը կազմել է 87.3 % կամ $ 3,394 մլրդ, իսկ մնացած 12.7 % - ը կամ $ 494,1 մլն –ը կազմել է ՀՀ Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը հունվարի 1,1% աճից հետո փետրվարին աճել է 1.6%, մարտին նվազել է 0.9 %, իսկ ապրիլին աճել` 0.6%, և ընդհանուր առմամբ 2014-ի հունվար – ապրիլին աճել է 2%, իսկ ԿԲ արտաքին պարտքը հունվարի 0,3% աճից հետո փետրվարին աճել է 1,8 %, մարտին նվազել է 3.4%, ապրիլին աճել 0.4 %, իսկ ընդհանուր առմամբ հունվար – ապրիլին նվազել է 1 %: Հայաստանի ընդհանուր պարտքը 2014-ի մայիսի 1-ի դրությամբ կազմել է 1.884 տրլն դրամ կամ $ 4.560 մլրդ, ապրիլի աճը` 0.1%, իսկ հունվար-ապրիլի աճը` 1.2 %: Դրա կառուցվածքում ներքին պետպարտքի մասնաբաժինը կազմել է 14.8 % կամ 277.8 մլրդ դրամ ($ 672.5 մլն), ապրիլին նվզելով`2.9 %, իսկ հունվար – ապրիլին` 0.7%: Պետական պարտատոմսերի մասնաբաժինը ներքին պետական պարտքի կառուցվածքում 2014-ի հունվար – ապրիլին մնացել է անփոփոխ` 98.5%, բացարձակ արժեքի 0.7% անկումով, իսկ առևտրի վարկերի մասնաբաժինը պահպանվել է 1,2% անփոփոխ մակարդակում, բացարձակ արտահայտությամբ աճելով 4.2% (հունվարի 0,8% աճի, փետրվարի 1.4% անկման, և մարտի-ապրիլի հետագա անկման համեմատ): Նշենք, որ ՀՀ  արտաքին պարտքը 2013 թվականին աճել էր 5 %, իսկ ՀՆԱ աճը`3,5 %: Հայաստանի ընդհանուր պետպարտքի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմել է 37 %: Արդյունքում, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքային բեռնվածությունը գերազանցել է $ 1500 ցուցանիշը, ընդ որում, միայն արտաքին պարտքի գոծվ պահպանելով $ 1,300 շեմը (2009-ի $ 550-ի համեմատ): Փորձագետները գտնում են, որ հաշվի առնելով բարձր միգրացիան, որի արդյունքում Հայաստանի բնակչության թիվը շատ ավելի ցածր է, քան վիճակագրությական տվյալները (2013-ին` 3.017 մլն մարդ, 2012-ին` 3,027 մլն մարդ), արտաքին պարտքի բեռը մեկ շնչի հաշվով, այնուամենայնիվ, բավականին բարձր է: 2009-2012 թվականներին արտաքին պարտքը կազմում էր ՀՆԱ – ի 35-38 %-ը, 2010-ի մինիմումով և 2012-ի մաքսիմումով, բացարձակ արտահայտությամբ այդ ժամանակահատվածքում աճելով 26%, երբ ՀՆԱ աճի տեմպերը դանդաղեցին (հաշվի առնելով 2009-ի 14 տոկոսանոց անկումը): Համեմատության համար նշենք, որ 2008-ին արտաքին պարտքը կազմում էր ՀՆԱ – ի 30%-ը, երբ պարտքի ՀՆԱ տարեկան աճը ճգնաժամի հետևանքով 13,7%-ից իջավ մինչև 6,9%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների հինգ տարի առաջ ոսկու և արտարժույթի պահուստները ծածկում էին արտաքին պարտքի գրեթե կեսից ավելին, բայց ճգնաժամի հետևանքով պահուստների տեղի ունեցած նվազումը և տարեցտարի ավելացող արտաքին պարտքն, էլ ավելի ավելացրեցին վերջինիս դոմինանտը: Սակայն, 2013-ին պետության պահուստների 25,2% աճը (շեշտը դնելով III եռամսյակի աճի վրա) թույլ տվեց ապահովել դրանց կողմից արտաքին պարտքի 58% մարում, 2012-ի 49 %-ի փոխարեն: Հիշեցնենք, որ 2013-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.8 մլրդ դրամ կամ $ 4.4 մլրդ, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.5 մլրդ դրամ կամ $ 3.7 մլրդ, իսկ ներքին պարտքը կազմել է 255,5 մլրդ դրամ կամ $ 633 մլն: Ոսկու պաշարները նույն օրվա դրությամբ կազմել են $ 1,8 մլրդ: 2014-ի հունվարի 1 – ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.9 մլրդ դրամ կամ $ 4.6 մլրդ, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.6 տրլն դրամ կամ $ 3.9 մլրդ, իսկ ներքին պարտքը`279,7 մլրդ դրամ կամ $ 689,4 մլն: Ոսկու պաշարներն այդ օրվա դրությամբ կազմել են $ 2.3 մլրդ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կասպերսկու լաբորատորիան Հայաստանին կաջակցի կիբեռտարածության պաշտպանության հարցում: Այդ մասին հոկտեմբերի 18-ին Երևանում լրագրողներին հաղորդել է Կասպերսկու լաբորատորիայի հիմնադիր և  տնօրեն Եվգենի Կասպորսկին: Նրա ասելով, իր գլխավորած լաբորատորիան օգնել է և կօգնի Հայաստանին, որպեսզի երկրի կիբեռտարածությունը փոխադրի  ավելի հանգիստ և պաշտպանված դաշտ: «Դրա համար ոչ մի ունիկալ տեխնոլոգիա  և ապրանք չի պահանջվում», - ասել է Կասպերսկին` պատասխանելով ադրբեջանցի հակերների հաճախակի դարձած գրոհներին առնչվող հարցին: «Կասպերսկու լաբորատորիայի» հետազոտության համաձայն, 2013 թվականի հունիսի տվյալներով Հայաստանը 20 երկրների շրջանում չորրորդ տեղն է զբաղեցնում համակարգչային գրոհների ամենաբարձր տոկոսով: 2012 թվականին Հայաստանում ինտերնետի օգտատերերի 56 տոկոսը ենթարկվել է հակերային գրոհների: Տարբեր փորձագետների տվյալներւով, հայկական տեղեկատվական դաշտում հակերային գրոհների թվով առաջատարն Ադրբեջանն է: Ինչպես նշել է Կասպերսկին, ողջ աշխարհում կիբեռհամակարգերը գրեթե միանման են և պարունակում են միևնույն օպերացիոն համակարգը, ներածությունները, ինտերնետը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
13 ժամ տևած ծանր բանակցությունների արդյունքում Եվրախումբը  կազմել է Հունաստանին հատկացվելիք օգնության ծրագիրը, որի ռազմավարական նպատակը մինչև 2020 թ. երկրի պետական պարտքի նվազեցումն է մինչև ՀՆԱ-ի 120,5% -ը (այսօր այն կազմում է 160%): «Եվրախումբը Հունաստանի պետական պարտքի արմատական փոփոխությանը հասել է միմիայն մասնավոր սեկտորի մեծ պատրաստակամության շնորհիվ, ինչը երաշխավորում է, որ երկիրը ստիպված չի լինի լքել Եվրագոտին», - ասել է Եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Ներկայումս Հունաստանը 230 մլրդ եվրոյի մասնավոր պարտք ունի, որը մոտ ապագայում, մասնավոր ներդրողների ցուցաբերած պատրաստակամության շնորհիվ, կվերափոխվի երկարաժամկետ պարտատոմսի: Եվրախմբի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել ժամանած Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը նշել է, որ սա «պատմական իրողություն է» և ընդգծել, որ «հույները պետք է քրտնաջան աշխատանք տանեն ծրագիրն իրականացնելու համար»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ապրիլից լիովին պարապուրդի մատնված «Միկա Ցեմենտ» ՓԲԸ վերսկսել է արտադրությունը: Մինչև տարեվերջ նախատեսվում է արտադրել 100 հազար տոննա ցեմենտ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: Նրա խոսքով, արտադրությունը վերսկսվել է սեպտեմբերի վերջին` բոլոր հիմնական պարտքերի վճարումից հետո: «Մենք մարել ենք աշխատավարձի գծով և էներգետիկների հանդեպ հիմնական պարտքերը, և այժմ մարում ենք ընթացիկ պարտքերը: Մինչ այդ աշխատում էր մանրեցման արտադրամասը, իրականացվում էր սարքավորման փոխարինում», - ասել է տնօրենը: Մարտիրոսյանը նշել է, որ այժմ գործարկվել է վառարանը, կազմակերպվել է արտադրության ամբողջական ցիկլ: Գործարանն արդեն աշխատում է ողջ հզորությամբ: Այժմ գործարանում աշխատում է 410 մարդ: Թողարկվող արտադրանքն առայժմ իրացվում է ներքին շուկայում, սակայն ընկերությունը մտադիր է սկսել արտահանում դեպի Վրաստան,  Ռուսաստան` մրցունակ գների առկայության դեպքում: Տնօրենը հավելել է, որ գործարանն աշխատում է արտադրանքի տեսականու ընդլայնման և որակի բարելավման ուղղությամբ: Նշենք, որ Հայաստանում մեծությամբ երկրորդ ցեմենտ արտադրող «Միկա Ցեմենտի» արտադրության ծավալներն սկսեցին անկում ապրել 2009 թվականին համաշխարհային ճգնաժամից հետո, որը հանգեցրել էր շինարարության կրճատման: Այսպես, 2011 թվականին «Միկա Ցեմենտը» արտադրել է շուրջ 120-130 հազար տոննա ցեմենտ, նախաճգնաժամմային 2008 թվականի  375 հազար տոննայի դիմաց: 2013 վերաբերյալ տվյալներ չկան: (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականին Հայաստանում արտադրվել է 430,9 հազար տոննա ցեմենտ` 2012 թվականի 437,6 հազար տոննայի դիմաց): Գործարանի նախկին սեփականատերը գործարար Միխայիլ Բաղդասարովն է: Այնուհետև «Միկա Ցեմնետի» գույքը գրավադրվել էր «ՎՏԲ Հայաստան» բանկի վարկի գծով պարտքի դիմաց: Ընկերությունը 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակել, սակայն նախորդ հաշվետվություններից երևում է, որ ձեռնարկության պարտքերը սրընթաց աճում էին վերջին տարիներին: 2012 թվականին վնասը գերազանցել է 2,3 մլրդ դրամը` 2011 թվականի 22 մլն դրամի, 2010 թվականի  19 մլն դրամի և 2009 թվականի 5,6մլն դրամ դիմաց: (հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքը`  411.04 դրամ 1 դոլարի դիմաց):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նախօրեին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը: Ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, որոնք ներկայացնում ենք ստորև: Այս մասին հայտնում են Կենսաթոշակային Համակարգի Իրազեկման Կենտրոնից: Նիստի ժամանակ ընդունված փաստաթղթում ուրվագծված սխեման մասնավորապես առաջարկում է հետևյալ մոտեցումները. 1. 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար): 2. Սոցիալական վճարի դրույքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի`մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը` 25.000 դրամ ամսական, կամ տարեկան` 300.000 դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2019թվականից, ավելացվելու է` միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան: 3. Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես, որ դրանից սոցիալական վճար և հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը, 2014թ. հուլիսի 1-ից` 50.000 դրամ): 4. Պետական հատվածի սոցիալական վճար կատարող աշխատողները, ովքեր մասնակից են և ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից)`որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին: 5. Եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչև երեխայի 2 տարին լրանալը (18000 դրամ նպաստ ստանալու ժամանակահատվածում) այդ անձի համար պետությունը կատարում է կուտակային վճար` խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ: Այս դեպքում, անձի տվյալները դեպոզիտարիային է տրամադրում հարկայինը`հիմք ընդունելով գործատուի ներկայացրած հաշվարկը (խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում գործատուն ներկայացնում է գրանցման հայտ): ԿՀԻԿ հիմնադրամը բոլոր շահագրգիռ քաղաքացիներին, կազմակերպություններին և նախաձեռնություններին առաջարկում է օգտագործել մեր ֆեյսբուքյան էջը որպես հարթակ` այս մոտեցումները քննարկելու, դրանց վերաբերյալ տեսակետներ հայտնելու, հնարավոր ռիսկերը վեր հանելու, սեփական առաջարկները ներկայացնելու համար: Մենք սիրով Ձեր դիտարկումները կընդունենք նաև մեր էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected]:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,346,225 դոլար 475.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 80,653,331 ԱՄՆ դոլար 477.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,750,000 ԱՄՆ դոլար 476.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,646,265 EUR 532.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,005,506  EUR 537.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 804,325,111 ռուբլի 8,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 204,639,748 ՌԴ ռուբլի 8.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.7 մլն ԱՄՆ դոլար:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 412.00 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 570.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.43 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413.50 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 573.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.51 դրամ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 28 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.150 մլն.դոլար (1.801 մլրդ.դրամ), 434.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 433.00, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 434.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 434.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 434.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 434.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 434.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 730.388 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 434.00 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անվանական աշխատավարձը Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 2015 թվականի հունվար-փետրվարին կազմել է 173 հազար 833 դրամ ($ 364), տարեկան աճը` 11%, իսկ միայն փետրվարին` 0,7%: 2015 թվականի փետրվարին 2014-ի փետրվարի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, անվանական աշխատավարձն աճել է 11%: Մեկ տարի առաջ անվանական աշխատավարձը Հայաստանում 2014-ի հունվար-փետրվարին, նորից պաշտոնական տվյալներով, կազմել է 156 հազար 297 դրամ ($ 382), տարեկան աճը`6.5%, իսկ միայն փետրվարին` 0.5%: Ըստ ԱՎԾ նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2015-ի հունվար-փետրվարին կազմել է 155 հազար 800 դրամ ($ 327), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14%: Իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 7.4%՝ կազմելով 199 հազար 775 դրամ ($ 419):  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱՄՆ սենատն ու Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը այդպես էլ չկարողացան ընդունել ժամանակավոր բյուջե 2014թ. ֆինանսական տարվա համար, որը ԱՄՆ-ում մեկնարկում է հոկտեմբերի 1-ից: Դրանով պայմանավորված՝ կառավարությունը և կառավարությանը կից պետական մարմինները մնացել են առանց ֆինանսավորման և ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը: Սպիտակ տունը արդեն պաշտոնական հրահանգ է տվել դաշնային գերատեսչություններին սկսել աշխատանքների կրճատման պլանների իրագործում: 2.1 միլիոն դաշնային ծառայողներից 800 հազարը կուղարկվեն չվճարվող արձակուրդ, հիմնարկների աշխատանքների զգալի մասը կդադարեցվի: Մասնավորապես՝ կդադարեցվեն սոցիալական ապահովագրության վճարման հայտերի ընդունումը, հիպոթեքային վարկերի և փոքր բիզնեսի վարկերի պետական աջակցությունը, կփակվեն ազգային պարկերն ու թանգարանները: Աշխատանքները կշարունակեն միայն պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման, օդային տրանսպորտի կարգավորման, եղանակի տեսության, իրավապահ ծառայությունները և փոստը: ԱՄՆ պատմության մեջ 1977թվականից մինչ այսօր  կոնգրեսի և նախագահի վարչակազմի միջև տարբեր տարաձայնությունների պատճառով դաշնային կառավարության ֆինանսական աշխատանքները դադարացվել են 17 անգամ: Կառավարությունը առանց ֆինանսական միջոցների մնացել է ամենաքիչը 3օր, ամենաերկարը՝ 21 օր՝ 1995թ. դեկտեմբերի 15-ից մինչև 1996թ. հունվարի 6-ը: Կոնգրեսում այս անգամ բյուջեի քննարկման ժամանակ դեմոկրատների և հանրապետականների հիմնական տարաձայնությունն առաջացել է բժշկական ապահովագրության նախագահական ծրագիրի պատճառով: Օբաման առաջարկել է բժշկական ապահովագրությունը դարձնել ոչ միայն մատչելի, այլ նաև պարտադիր, ինչը դժգոհությունների տեղիք է տվել, փոխանցում է vesti.ru-ն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր կառավարության շենքում լրագրողները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ են դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել «Ֆլեշ» ու «Մասիս բերրիություն» ընկերություններին և սահմանված կարգով գնումներով մրցույթ չեն անցկացրել: Այս հարցը հունից հանել էր նախարարին և նա լքել էր մամուլի կենտրոնը: Այժմ արդեն պարզ է դառնում նախարարի զայրույթի պատճառը, քանի որ նա պարզապես չի կարողացել պատասխանել, թե ինչու են «Ֆլեշի» Բարսեղն ու ՊԵԿ նախագահի զարմիկը արտոնյալ պայմաններով ներկրելու իրավունք ստացել: Մեր տեղեկություններով՝ «Մասիս բերրիություն» ընկերության տնօրենը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի քեռու տղան է: Ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը բացահայտել էր, որ կառավարությունը 32 միլիարդ դրամ բյուջետային վարկ է տրամադրելու այդ ընկերությանը տարեկան ընդամենը 0.001 տոկոսով, ընդ որում՝ առանց գրավի, գումարած 171 միլիոն դրամ, որպեսզի կազմակերպի գնված պարարտանյութի տեղափոխումը և բաշխումը։  Տեղին է հիշել կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Գոնե տեխնիկական խնդիրները կարո՞ղ ենք լուծել, կանոնակարգերը կարո՞ղ ենք գրել: Հետո գնալ էն մարդկանց հետևից, ովքեր մատակարարներից պարտքեր են վերցնում, գնալ էն մարդկանց հետևից, ովքեր իրանց քեռու տղային են բերում, տենդերում հաղթեցնում կրկնակի ավել գներով»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս տարվա պետական բյուջեի եկամտային մասի ծրագրային ցուցանիշը դեկտեմբեր ամսվա համար ավելի քան 85 միլիարդ դրամ է: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ինչպես հայտնի է, այս տարվա պետական բյուջեի եկամտային մասը համալրվել է 101 մլրդ դրամով ու կազմել 875.4 մլրդ դրամ: «101 միլիարդի մեծ մասը 11 ամիսներին, ըստ էության, կատարվել է: Շատ դժվար է, աշխատում ենք»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ չի տիրապետում տեղեկությունների, թե հարկերի հավաքման ժամանակ դժվարություններ կան: Հիշեցնենք, որ 101 միլիարդի լրացուցիչ հավաքագրման հարցը տարաձայնություններ էր հարուցել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի և կառավարության միջև: Խաչատրյանը մտահոգություն ու կասկած էր հայտնում, թե իր ղեկավարած կոմիտեին կհաջողվի հավաքագրել նշված գումարը, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պնդում էին, որ գումարը կհավաքվի:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը սկսում է ծառայություններ մատուցել նաև հայաստանյան շուկայում: Ընկերությունն իր ծառայությունները կմատուցի ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի միջոցով, որը իր հերթին հանդիսանում է Ռոստելեկոմի դուստր ձեռնարկություն, և «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից։ Հայաստանյան շուկա ընկերության մուտքն ազդարարելու համար վաղը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տրդատ Երկրորդ սրահում տեղի կունենա մամլո ասուլիս ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ նույն օրը՝ ժամը 13:30 պաշտոնապես կբացվի վաճառքի և սպասարկման առաջին սրահը Աբովյան քաղաքում: Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական անձանց ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունը: Նկատենք, որ նմանատիպ ծառայություններ հայկական շուկայում մատուցում է մեկ այլ օպերատոր՝ uCom-ը, և, ըստ էության, ռուսական ընկերությունը շուկա է մտնում որպես նրան մրցակից։ Ընկերության կայքում կարելի է գտնել ծառայությունների գնացուցակը, որը ներկայացնում ենք ստորև.
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս տարվա փետրվարի 21-ին Կոստա Ռիկայից Հայաստան է ներկրվել 80 կգ ձմերուկ: Այս մասին Panorama.am-ին ասել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Հարևան երկրներից այս տարի Հայաստան է ներկրվել արդեն 352 տոննա ձմերուկ: Առավել շատ բերվել է հարևան Իրանից՝ 314 տոննա: Մնացածը` Վրաստանից, Թուրքիայից, Բուլղարիայից:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մինչև 2014 թ. հունվարի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են «Հեռազանգ» ծառայության միջոցով զանգահարել Ռուսաստանի քաղաքային ցանցերի բաժանորդներին 15 դրամ/րոպե, իսկ ՄՏՍ-Ռուսաստանի բջջային հեռախոսահամարներին՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագներով: «Բարբառ» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն այժմ երկուշաբթիից ուրբաթ օրերին Երևանի տարածքում գտնվելիս թե սակագնային պլանի ներսում, և թե ՎիվաՍել-ՄՏՍ-ի մյուս բաժանորդներին կարող են զանգահարել ընդամենը 37 դրամ/րոպե սակագնով, նախկին 77-ի փոխարեն:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ես որքան տեղյակ եմ, «Կարֆուրի» մուտքը պատկան մարմիններում քննարկվում եւ կարծում եմ, որ նա կմտնի Հայաստանի շուկա», - հայտարարեց Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ՝ վերջին շրջանում լրատվամիջոցներում չեն դադարում հրապարակումներն այն մասին, թե հայաստանյան որոշ օլիգարխներ փորձում են խոչընդոտել ֆրանսիական ընկերության մուտքը Հայաստան։ «Կարֆուրից» չեն մեկնաբանում այս տեղեկությունը` ըստ էության ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով այն: Փետրվարի սկզբին «Կարֆուրի» հարցի հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, թե Հայաստանի իշխանությունները խիստ շահագրգռված են, որ ֆրանսիական ընկերությունը ներկայացված լինի Հայաստանում: «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում խնդրին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ Ջոն Հեֆերնը` հույս հայտնելով, թե «Կարֆուր»-ի բացումը իրականություն կդառնա եւ դրական կանդրադառնա հայաստանյան շուկայում մրցակցության վրա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի առևտրային բանկերի և իրանական «Մելլաթ Բանկի» միջև համագործակցության բացակայությունը խոչընդոտում հայ-իրանական համատեղ նախագծերի իրականացմանը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեյսին: Մասնավորապես, դեսպանն ընդգծել է, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության նախագծի իրականացման համար պահանջվում է 500 մլն.դոլար, 3-րդ բարձրավոլտ հասանքագծի համար` ավելի քան 300 մլն.դոլար, սակայն այդ միջոցներն անհրաժեշտ է փոխանցել բանկի միջոցով, հետևաբար Հայաստանի առևտրային բանկերի և իրանական «Մելլաթ Բանկի» միջև համագործակցության բացակայությունն արհեստականորեն խոչընդոտում է այդ նախագհծերի իրականացմանը: Մեկնաբանելով այն հարցը, թե Իրանին չի՞ մտահոգում արդյոք, որ Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանը կարող է այդ նախագծերն իրականացնել Ռուսաստանի հետ, դեսպանը բացառել է դեպքերի նման զարգացումը: «Դա երբեք տեղի չի ունենա»,-ընդգծել է նա: Միաժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամագրվելու մասին որոշումն ընդունելիս Հայաստանի իշխանությունները, հավանաբար, լավ են դիտարկել այլ երկրների հետ նույնպես համագործակցության տարբերակները: Հիշեցնենք, որ Արաքս գետի վրա կկառուցվի երկու հիսրոէլեկտրակայան, հայկական կողմում` Մեղրիի, իսկ իրանական կողմում` Կարաչիլարի ՀԷԿ-ը: Ըստ տեխնիկական հիմնավորումների, Մեղրիի ՀԷԿ-ի երկու կայանների ընդհանուր հզորությունը կկազմի տարեկան 130 ՄՎտ, որը կարտադրի 793 մլն.կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Կայանի աշխատանքը կապահովվի դերիվացիոն թունելով, որի երկարությունը կկազմի 18 կմ, տրամագիծը` 8.5 մ: Նախագծի արժեքը գնահատվում է 323 մլն.դոլար: ՀՀ կառավարության և իրանական Tavan Aab Araz ընկերության միջև 2010 թվականի հոկտեմբերին ստորագրված պայմանագրով, որը հիմնված է «շինարարություն-շահագործում-փոխանցում» սկզբունքի վրա, իրանական կողմը պետք է լուծի Մեղրիի ՀԷԿ-ի շահագործման միջոցների ֆոնդավորման հարցը: Շինարարությունը պետք է ավարտվի 5 տարում: Առաջին 15 տարիներին կայանի արտադրած էլեկտրաէներգիան ամբողջովին պետք է տրվի Իրանին, 230 կիլովատ բարձրավոլտ հոսանքագծերով: Այդ ժամկետը լրանալուց հետո Մեղրիի ՀԷԿ-ը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին, բայց պայմանով, որ կայանի էլեկտրամեխանիկական և էլեկտրատեխնիկական սարքավորումները փոխանցման պահին կունենան օգտագործման 10-ամյա ռեսուրս, իսկ դերիվացիոն թունելը և ինժեներական մյուս կառույցները` 30-ամյա ռեսուրս: Կայանի շինարարությանը կընգրկվի մոտ 2000 մարդ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայտնի է, որ օրերս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` առաջարկելով բնակչության համար գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի՝ շուրջ 67 տոկոսով: iLur.am-ը թեմայի շուրջ զրուցում է տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ գործոններ կարող են ազդել գազի գնի նման բարձրացման վրա: Պրն. Պարսյան, կարծիք կա, որ առաջարկած սակագների միջոցով «ՀայՌուսգազարդը» ցանկանում է գերշահույթ ստանալ կամ առնվազն փոխհատուցել վերջին տարիներին կրած վնասները: Արդյո՞ք դա այդպես է: Եթե նախկինում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը, որի բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ-ին,  հազար խորանարդ մետր գազը սահմանից ձեռք էր բերում 180 դոլարով, իսկ ներքին շուկայում վաճառում 350 դոլարով, ապա այժմ ձեռք է բերում 270, նախատեսվում է վաճառել 530 դոլարով:  Եթե համեմատենք, ապա ձեռք բերման եւ վաճառքի գնի տարբերությունը մի դեպքում ստացվում է  94, մյուս դեպքում՝ 96 տոկոս, այսինքն՝ ծախսերը հարաբերականորեն նույնն են մնացել, գինը բացարձակ թվով աճել է: Տարբերությունը բացատրում են նրանով, որ կատարում են ծախսեր գազը սպառողին հասցնելու համար, այսինքն՝ աշխատավարձեր, արդիականացման ծախսեր և այլն:  Նկատենք, որ մանրածախ վաճառքի դեպքում գնին ավելանում է նաև ԱԱՀ-ն: Խնդիրը այստեղ մեկն է՝ ընկերությունը պետք է ցույց տա իր ծախսերը, թե ինչով է պայմանավորված գնի կրկնակի ավելացումը: «ՀայՌուսգազարդը» պետք է այնքան թափանցիկ ու հիմնավոր բացատրի, որ հասարակությունը հասկանա, թե ինչ ծախսեր են կատարված, արդյոք դրանք արդարացված են, թե ոչ: Թանկացումը հիմնավորվում է նաև նրանով, որ 2010 թվականին կնքված պայմանագրում գնվող գազի խորանարդ մետրը ձեռք էր բերվում 180 դոլարով, երբ դոլարի փոխարժեքը 380 դրամ էր, իսկ այժմ դոլարը դրամի նկատմամբ արժեւորվել է՝  դառնալով 410 դրամ: Ավելացնեմ նաև, որ գնի բարձրացումը նախատեսվում է միայն մանրածախ վաճառքի համար, քանի որ մանրածախ սպառողին գազ հասցնելն ավելի ծախսատար է: Իսկ մեծ արտադրությունների համար, որոնք սպառում են 10 հազար խորանարդ մետր և ավելի գազ, գինը կմնա նույնը: Գազի թանկացումը կարո՞ղ է բերել այլ ապրանքների, ինչպես նաև էլեկտրականության թանկացման: Միանշանակ՝ կբերի թանակցումների, արտադրանքի գնի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, գազն էլ բացառություն չէ: Այդ դեպքում պետք է ձեռնարկությունները մտածեն ավելի խնայողաբար օգտագործման մասին, ավելի ժամանակակից տեխնոլոգիա ներդնեն օգտագործվող գազի ծավալը նվազեցնելու համար: Իսկ ինչ վերաբերում է էլեկրաէներգիայի թանկացմանը, ապա էլեկտրաէներգիայի 25-ից 30 տոկոսը արտադրվում է ՋԷԿ-երի կողմից, որոնք աշխատում են գազով, այդ պատճառով թանկացումը անխուսափելի է: Ի՞նչ պետք է անի կառավարությունը: Կառավարությունը պետք է իրականացնի էներգիա խնայող միջոցառումներ: Օրինակ, չեն պահպանվում կառուցվող շենքերի ջերմակայունացման ցուցանիշները, որոնք նախատեսված են քաղաքաշինության նորմերով: Դրա հետևանքով մենք եռակի ավելի շատ էլեկտրաէներգիա ու գազ ենք ծախսում: Այսինքն՝ կառավարությունը ոչ միայն պետք է քայլեր ձեռնարկի սակագների կառավարում իրականացնելու համար, այլև միջոցառումներ ձեռնարկի, որոնք կբերեն ընդհանուր էներգախնայմանը ու գազախնայմանը: Ինչպես նաև՝ օգտագործի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված  գազամատակարարման և օգտագործման կանոնները: Համաձայն դրանց, մասնավորապես, նախատեսվում է, որ իրավաբանական անձանց պատկանող հաշվիչները 2 տարին մեկ պետք է ստուգաչափվեն մատակարարի, այսինքն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հաշվին, իսկ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պայմանագիր է կնքում սպառողի հետ, ըստ որի՝  ծախսերը պետք է կատարի սպառողը, այլ ոչ թե ինքը: Արդյո՞ք գազի գինը միտումնավոր է  շեշտակի բարձրացվում ընտրություններից հետո: Տնտեսության վրա ազդեցություն ունեն  քաղաքական իրադարձությունները, բնական էր, որ ընտրություններից առաջ կտրուկ գնային քաղաքականություն ոչ ոք չէր անի: Չասեմ՝ միտումնավոր, բայց որ արված էր այնպես, որ երկրում ցնցումներ չլինեին, դա հստակ է: Արվել է ամառվա սեզոնին ընդառաջ նաև, քանի որ ամռանը գազը քիչ է սպառվում, և թանկացումն անմիջապես իրեն զգալ չի տա: Զրուցեց Լիլիթ Լալայանը
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականի պետբյուջեի եկամուտների ավելացումը լրացուցիչ 100 մլրդ դրամով անհնար է առանց ՓՄՁ հարկային բեռի խստացման: Դեկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ՀՀ կառավարությունը հայտարարել էր ՀՆԱ նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 0,6 տոկոսով (100 մլրդ դրամով) ավելացնելու մտադրության մասին: 2014 թվականի բյուջեի ծրագրով հարկային վարչարարության խստացում և ՀՆԱ նկատմամբ հարկային մուտքերի ծավալների ավելացում չի նախատեսվում: Բյուջեի լրացուցիչ 100 մլրդ դրամով ավելացումն առանց հարկային բեռի խստացման հնարավոր է միայն ստվերային տնտեսության կրճատման ճանապարհով  կամ ինֆլյացիայի հաշվին` պայմանով, որ առողջ տնտեսությունը կապահովի բյուջեի հարկային մուտքերի ընդամենը 27 տոկոսը: «ԲՀԿ-ն չի կարող կիսել պատասխանատվությունը 2014 թվականի պետբյուջեի կատարման համար, հետևաբար, դեմ է քրեարկել դրա ընդունմանը», - ընդգծել է Մ.Մելքումյանը: Նա նշել է, որ 2014 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական աճը ( 5,8 տոկոս) լուրջ խնդիրներ կստեղծի բյուջետային քաղաքականության համար, հատկապես, հավաքվող հարկերի գծով, քանի որ այդ ցուցանիշին հասնել կարիելի է միայն փոքր և միջին ձեռներեցության հարիկային բեռի խստացման հաշվին:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին: Ըստ դրա հիմնավորման՝ Հայաստանում  ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Կառավարությունը հույս ունի, որ արդյունքում կսահմանվեն էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող միջոցառումներ: Դրանց իրականացումը պետք է որ թույլ տա ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկ շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը, ինչը, ըստ կառավարության լրատվական ծառայության, կնպաստի Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շաբաթ օրը Գյումրիում Սերժ Սարգսյանի հերթական ցնցող հայտարարությունը, այս անգամ «տոկոս խփելու» մասին, հիմա դիտարկվում է բացառապես ընտրությունների շրջանակում։ «... իմ շանսն էն ա, որ 100–ից 90 խփեմ, 80,70, թե 60։ էտ ա՝ ինչքան ուզես, էնքան խփենք»,– ասել էր Սերժ Սարգսյանը, դրանով պաշտոնապես բացահայտելով, թե ինչպես են տոկոսներ գրվում ընտրությունների արդյունքում։ Բայց տոկոս «խփելու» պրակտիկան մեզանում կիրառվում է ոչ միայն ընտրությունների արդյունքներ ստանալու, այլ տնտեսական սիրուն ցուցանիշներ նկարելու համար։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նույնպես տոկոս է «խփում» աննկարագրելի մաշտաբներով։ Ու տոկոս «խփելու» գործում ՍՎԾ-ն մի այնպիսի «ռազմախ է» վերցրել, որ տպավորություն է ստացվում, թե դասական թվաբանությունը Հայաստանի տարածքում այլևս չի գործում։ Օրինակ, եթե դուք 2012 թվականին ունեցել եք 9 հատ խնձոր, իսկ 2011 թվականին 10 հատ խնձոր, ի՞նչ եք կարծում, ի՞նչ փոփոխության է ենթարկվել խնձորի քանակությունը ձեր մոտ՝ այդ մեկ տարվա ընթացքում։ Հիմա կասեք, խնձորների թիվը պակասել է մեկ հատով կամ մի 10 տոկոսով։ Դասական թվաբանության համաձայն, այդպես էլ կա։ Բայց քանի որ Հայաստանում ոչ թե թվաբանություն է գործում, այլ տոկոս է «խփվում», ուրեմն 10 խնձորից, եթե մեկը հանես, ապա ձեր մոտ խնձորների թիվը պետք է ավելանա։ Չէ՞ք հավատում։ Հիմա ապացուցենք։ ԱՎԾ-ի տվյալներով 2011 թվականին Հայաստանում իրականացվել է 504.8 մլրդ դրամի շինարարություն, իսկ 2012 թվականին՝ 469,6 միլիարդ դրամի շինարարություն։ Այսինքն, ակնհայտ է, որ 2012 թվականին շինարարության ծավալը նվազել է մոտ 35 մլրդ դրամով կամ մոտ 7.5 տոկոսով։ Բայց դա, բարեկամներս, դասական թվաբանության կանոններով։ Նեոհայկական, կամ երեևի ճիշտ կլինի ասել, ՀՀԿ-ական թվաբանությամբ, դա այդպես չէ։ Հեչ այդպես չէ։ Քանի որ ՀՀԿ-ական թվաբանության համաձայն, միշտ պետք է աճ լինի, ուստի՝ շինարարության ծավալը 504.8 միլիարդից 469.6 միլիարդ դառնալու պարագայում, աճը 0.2 տոկոս է։ Իրոք որ՝ «ինչքան ուզես, էնքան խփենք»։ Եւ ահա այսպիսի ՀՀԿ-ական թվաբանության շնորհիվ, Հայաստանում արձանագրվել է 7 տոկոս տնտեսական աճ։ Տղեքը էդքան են ուզել, էդքան են խփել։ Որ ուզեին, մի 30 տոկոսանոց տնտեսական աճ կխփեին, բայց երեփ հավես չեն ունեցել։ Շինարարության ծավալների՝ ՀՀԿ-ական թվաբանությամբ ստացված աճը, միակ օրինակը չէ։ Բերենք հաջորդ օրինակը։ Նույն Ազգային վիճակագրական ծառայությունը 2012 թվականի սոցիալ տնտեսական իրավիճակի մասին պաշտոնական տեղեկանքում արձանագրել է, որ 2011-ին՝ 2012 թվականի համեմատ, արտահանումը Հայաստանից կազմել է մեկ միլիարդ 428 հազար դոլար, ինչը 2011 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 7 տոկոսով։ Դե բնականաբար, լուրջ դեմքերով ասուլիսներ, հայտարարություններ, ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ տեմպի մասին խորը վերլուծություններ, հրավառություն, շամպայն...։ Բայց անցած շաբաթվա վերջին ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակեց նույն այդ արտահանման մասին շատ ավելի մանրամասն տեղեկանք, թե որ ապրանքից որքան է արտահանվել որ երկիր և ինչ գնով։ Եւ ահա դասական թվաբանության կանոնները օգտագործելով՝ հաշվեցինք և ի՞նչ։ Պարզվեց, որ ԱՎԾ-ն էլի տոկոս է «խփել»։ Իրականում I 2012 թվականին Հայաստանից արտահանվել է ոչ թե 1 միլիարդ 428 միլիոն դոլարի ապրանք, այլ՝ մեկ միլիարդ 361 միլիոն դոլարի։  Այսինքն, ԱՎԾ-ն հավելագրել է 67 միլիոն դոլարի արտահանում։ Եթե վերանում ենք սրանից, ապա ստացվում է, որ 2011 թվականի համեմատ արտահանումը աճել է ընդամենը 1.8 տոկոսով և ամենևին էլ ոչ 7 տոկոս, ինչպես արձանագրում է ԱՎԾ-ն։ Ու ցուցանիշից շամպայնը կարող է «կատիկը թռնել»: Ո՞րն է խնդիրը։ Կառավարությունը իր բազմաթիվ ռազմավարություններում ու ծրագրերում նշում է, թե արտահանումը պետք է առաջանցիկ տեմպերով աճի ներմուծման համեմատ։ Այսինքն, եթե ներմուծումը աճում է 5 տոկոսով, ապա արտահանման աճը պետք է կազմի ավելի քան՝ 5 տոկոս։ Ու հենց սրան էլ փորձել է հասնել ԱՎԾ-ն՝ արձանագրելով 7 տոկոս արտահանման աճ, քանի որ ներմուծման աճը, ըստ ԱՎԾ-ի, եղել է 2.9 տոկոս։ Իրականում, ըստ պետեկամուտների մանրամասն տեղեկանքի, 2012 թվականին ներմուծումը 2011-ի համեմատ աճել է ոչ թե 2.9, այլ 3.1 տոկոսով։ Եւ ուրեմն, ի՞նչ ստացվեց։ Ստացվեց, որ ներմուծումը աճել է 3.1 տոկոսով, իսկ արտահանումը՝ 1.8 տոկոսով։ Սա նշանակում է, որ ներմուծումն է առաջանցիկ տեմպերով աճում և ոչ թե՝ արտահանումը։ Բայց կրկնենք, սա դասական, այսպես ասած, միջազգայնորեն ընդունված թվաբանության համաձայն։ Այն թվաբանության, ըստ որի՝ 2-ին գումարած 2, հավասար է 4։ Իսկ մերոնց կիրառած ՀՀԿ-ական թվաբանության համաձայն, 2-ին գումարած 2-ը ընտրություններից հետո կլինի 5.2, իսկ մինչև ընտրությունները՝ «ինչքան ուզես, էնքան խփեն»։ Հայկ Գևորգյան «Հայկական ժամանակ»
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 12 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.700 մլն դոլար (704.650 մլն դրամ), 414.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.18 կետով ցածր է նախորդ` ապրիլի 14-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 415.00: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414,50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414,50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 414,50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414,50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 267.831 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.50 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է օմբուդսմենի  2013 թվականի  զեկույցի հրապարակումը: Ներկայացնում ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերաբերող մասը. Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները  Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետևանքով միևնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում,Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը: Առկա են եղել դեպքեր, երբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարներինկատմամբ, սակայն որևէ խախտում չի հայտնաբերել: Օրինակ՝ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում իրացված շաքարավազի 99,8%-ը բաժին է հասել «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն, ըստ Հանձնաժողովի, դա գերիշխող դիրքի չարաշահում չի հանդիսացել: Չնայած հնչել են բազմաթիվ հրապարակային բողոքներ ձկնաբուծության և ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ, այդուհանդերձ, Հանձնաժողովն այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել: Իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայության մթնոլորտում, Հանձնաժողովի կողմիցհայտնաբերվել է  ընդամենը մեկ դեպք, երբ խոչընդոտվել է նոր գործարարների շուկա մուտք գործելը: Հանձնաժողովը, ունենալով օրենքով նախատեսված հնարավորություն, որևէ քայլ չի նախաձեռնել մանրածախ առևտրի ոլորտում ընկերությունների ոչ անհրաժեշտ միացման դեպքերը զսպելու ուղղությամբ: Շարունակում է ցածր մնալ Հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը, ինչի մասին են վկայում Հանձնաժողովին ներկայացրած ընդամենը 68 բողոքները: Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ Արձանագրված դրական զարգացումները  2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մրցակցային օրենսդրության ենթադրյալ խախտումների կապակցությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել է 165 վարչական վարույթ և վարչական վարույթների արդյունքում ընդունվել է շուրջ 200 վարչական ակտ: Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր: Բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության և հակամենաշնորհային քաղաքականության ցուցանիշները:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 26-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 3.100 մլն. դոլար ¥1.253 մլրդ.դրամ¤, 404.35 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` նոյեմբերի 25-ի համեմատ գործարքների ծավալը աճել է մոտ 13 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում իջել է 0.01 տոկոսային կետով: Բորսայական արտարժութային հարթակում նոյեմբերի 26-ին արտարժույթով գործարքներ չեն իրականացվել: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում անհանգստանալու պատճառ չկա այն կապակցությամբ, որ Ռուսաստանում «Ապարան» խմելու ջրում միկրոօրգանիզմենրի և նիտրատների քանակը գերազանցում է նորմատիվը, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Արման Մարգարյանը։ «Ռոսկոնտրոլի» փորձագետները հայտնի ընկերությունների արտադրած խմելու ջրի լաբորատոր հետազոտություն են անցկացրել, դրանց թվում է եղել նաև հայկական «Ապարան» ջուրը», որի հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ միկրոօրգանիզմների քանակը 3.5 անգամ, իսկ նիտրատների քանակը 2 անգամ շատ է բարձր դասի ջրի համար սահմանված նորմից։ «Այս հարցի կապակցությամբ Հայաստանում խուճապի պատճառ չկա, քանի որ քաղաքացիներից կողմից որևէ ահազանգ չի եղել»,– ասաց Մարգարյանը։ Նա նշեց նաև, որ Ռուսաստան և մի շարք այլ երկրներ ապրանք արտահանելիս հատուկ արտոնագրեր, այդ թվում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արտոնագիր չի պահանջվում, բավական է միայն արտադրողի տրամադրած որակի արտոնագիրն ու համապատասխան մակնշումը։ «Այսինքն` անորակ ապրանքի պատասխանատվությունը կրում է արտադրողը, իսկ որոշ դեպքերում` մատակարարը, քանի որ հաճախ սննդամթերքի սխալ տեղափոխումը նույնպես ազդում է որակի վրա»,– ասաց նա։ Մարգարյանը նշեց նաև, որ Հայաստանում արտադրվող խմելու ջրի որակի ստուգումներն անցկացվում են մի քանի տարին մեկ անգամ, սակայն անհրաժեշտության դեպքում, եթե քաղաքացիների մոտ կասկած է ծագում հանրապետությունում արտադրվող խմելու ջրի որակի վերաբերյալ, պետական ծառայությունը պատրաստ է արտահերթ ստուգումներ անցկացնել։ «Ապարան» ջուր արտադրող Waterlok ընկերությունից «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին, որ իրենց տեղեկացրել են «Ռոսկոնտրոլի» անցկացրած լաբորատոր հետազոտությունների մասին, նշեցին, որ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն կներկայացնեն ավելի ուշ։ Waterlok ընկերությունը հիմնվել է 2000 թվականին, զբաղվում է «Ապարան» աղբյուրի և «Արմենիա» հանքային ջրերի, նախապատրաստվածքների և PET-շշերի արտադրությամբ։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր ԲՀԿ, ՀԱԿ,  Ժառանգություն կուսակցությունների Գյումրիի տարածքային կառույցների ներկայացուցիչները մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ անդրադարձ է կատարվել «Շահութահարկի մասին» հոկտեմբերի 1-ին ուժի մեծ մտած օրենքի դեմ բողոքող փոքր և միջին ձեռնարկատերերի խնդրին, ինչպես նաև ընդդիմադիր երեք կուսակցությունների հոկտեմբերի 8-ին Գյումրիում կայանլիք հանրահավաքին: Կուսակցությունները նաև միասնական կոչով դիմել էր շիրակցիներին: Կոչում ասվում է. Հասել է պահը, երբ պետք  է որոշում կայացնեք: Կամ ձեր անտարբերությամբ թույլ կտաք իշխանական վարչախմբին Սահմանադրական կեղծ բարեփոխումների միջոցով վերարտադրվելու և կեղեքելու սեփական ժողովրդին, վառ օրինակ՝  փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խթանող վերջին տխրահռչակ օրենքը, կամ հոկտեմբերի 8-ին ժամը 17.00-ին կմասնակցեք  Գյումրու  թատերական հրապարակում  ԲՀԿ, Ժառանգություն և ՀԱԿ  կուսակցությունների համատեղ հանրահավաքին, ձեր վճռական  «ո՛չ»-ը ասելու  Սերժ Սարգսյանին և հանրապետական վարչախմբին:  ԲՀԿ, ՀԱԿ,  Ժառանգություն կուսակցությունների Գյումրիի միասնական խորհուրդ
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6 % մակարդակը: 2017 թ. նոյեմբերին արձանագրվել է 2.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում ավելացել է՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 2.2%: Ակնկալվում է, որ տարեվերջին, ինչպես և սպասվում էր, 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանում: Արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համահունչ են եղել ԿԲ կանխատեսումներին, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և միջազգային ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդն շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ: Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է սպասվածին մոտ տնտեսական աճ: Միևնույն ժամանակ հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները, որը պայմանավորվել է հատկապես ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Ներքին մասնավոր պահանջարկը նույնպես ավելի բարձր է սպասվում քան կանխատեսվում էր, որին շարունակում է նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ցածր գնաճային միջավայրը: Ներքին պահանջարկի ավելացումը շարունակում է արտահայտվել առևտրի և ներմուծման բարձր աճերում, ինչպես նաև բնականոն գնաճի և գնաճային սպասումների վարքագծում: ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող մակարդակը՝ հաշվի առնելով պահանջարկի վերականգնման կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը և գնաճային սպասումների վրա ակցիզային դրույքաչափերի և մաքսատուրքերի փոփոխության ազդեցության գերագնահատված լինելը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար: Խորհուրդը գնահատում է նաև, որ գնաճի ընթացիկ եռամսյակի ծրագրից դեպի վերև շեղման ռիսկերը ավելանում են և հաստատում է իր պատրաստակամությունը դրանց դրսևորման պարագայում համապատասխանորեն ճշգրտելու դրամավարկային քաղաքականության պայմանները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունությունը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 15:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 572 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11,48 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414.50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 576 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,54 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 413.25 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`572.50  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,48 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 413.75 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 573.25 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,50 դրամ: Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 413.59, ԵՎՐՈ – 571.71, Ռուսական ռուբլի – 11.57:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`102.8%, ոչ պարենային ապրանքներինը`105.5%, ծառայությունների սակագներինը` 102.3%, իսկ հունվար-փետրվարին 2012թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 102.8%, 102.3 , 105.7 և 102.3%: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1% հավելաճ: Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2013թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում): Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.4%-ով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թվականին գործազրկության մակարդակը Հայստանում աճել է, կազմելով 18.64%: Այս մասին է նշվում Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «2014 թվականին Զբաղվածության գլոբալ միտումները» զեկույցում: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆո գործակալությունը: «Գործազրկության մակարդակը կենտրոնական և հարավ-արևելյան Եվրոպայում զգալիորեն ավելի ցածր է, քան ԱՊՀ-ում, որտեղ միակ բացառությունը Հայաստանն է, որտեղ գործազրկության մակարդակը 2013 թվականին աճել է, իսկ 2012 թվականին այն կազմել էր 17.3%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ-ում»,-նշում են զեկույցի հեղինակները: Ըստ կազմակերպության տվյալների, 2013 թվականին գործազրկության մակարդակը Վրաստանում կազմել է 14.3%, իսկ Ադրբեջանում`5.5%: Զեկույցում նշվում է, որ գործազրկության մակարդակը բարձրացել է նաև Թուրքիայում (9.91%) և Ռուսաստանում (մոտ 5.8%): Նաև նշվում է, որ գործազուրկների թիվն աշխարհում 2013 թվականին աճել է գրեթե 5 միլիոնով, կազմելով ավելի քան 202 մլն մարդ, իսկ գործազրկության մակարդակը հասել է 6%-ի: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Իրանը դադարեցրել էր 52 անուն ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, ալյումինի և նավթաքիմիական արտադրանքի արտահանումը՝ նպատակ ունենալով օժանդակել ազգային արտադրության: Մասնավորապես, արգելված է Իրանի Իսլամական Հանրապետությունից ցորենի, ալյուրի, ձեթի, կենդանի անասունի և մսի, կերերի, սոյայի արտահանումը: Բացի դրանից, Իրանից արգելված է կատոդների, պղնձալարի, կաշվի, ավտոմոբիլի դողերի, պոլիմերային արտադրանքի, ալյումինի, փայտանյութի, պողպատե ձողերի, սև մետաղների ջարդոնի, թափոնաթղթի, պողպատե արտադրանքի, ներմուծված արդյունաբերական և ճանապարհային տեխնիկայի և պահեստամասերի արտահանումը:     Արտահանման համար արգելված են նաև յուղը, մանկական կերը, ներմուծված թեյն ու բրինձը, նատրիումի սուլֆատն ու կարբոնատը, սոդաները: Ներմուծված բոլոր բժշկական սարքավորումների արտահանումը նույնպես ընկնում է արգելքի տակ:   Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, որ վերջին ամիսներին երկրի կենտրոնական մասում տեղումների քանակը նվազագույնն է եղել վերջին հինգ տարում: Իրանի կողմից արտահանման դադարեցման առիթով նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ՝ խնդրին շուտափույթ լուծում տալու համար: «Թեհրանում Հայաստանի դեսպանությունը բավականին ակտիվ կերպով զբաղվում է այդ հարցով, տարվում են բանակցություններ»,-  iLur.am- հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Խոսնակը, սակայն, չկարողացավ հստակ ժամկետներ նշել, թե երբ խնդիրը կունանա վերջնական լուծում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները: Տկն. Հունանյանն անդրադարձավ ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այս ոլորտում բացահայտված թերություններին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին:  Նա մասնավորապես տեղեկացրեց, որ խստացվել է հաղթած մասնակցի «Մասնագիտական փորձառություն» չափորոշիչը: Ըստ այդմ սահմանվել է, որ 350 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների  դեպքում նախկինում կատարված աշխատանքների ծավալը  չպետք է պակաս լինի տվյալ գնման ներկայացրած գնային առաջարկի 30%, իսկ 1 մլրդ դրամից ավելի դեպքում՝ 50% -ից (առնվազն մեկ պայմանագրի  շրջանակներում):  Բացի այդ, մեկ այլ փոփոխության համաձայն, այսուհետ պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում  մրցույթի հաղթողը պետք է վճարի տուժանք պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս քան 1 մլն դրամը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի հավաստմամբ` այս փոփոխությունը նվազագույնի կհասցնի միտումնավոր պայմանագրերից հրաժարվելու դեպքերը, ինչն առավելապես զգալի կլինի խոշոր մրցույթների պարագայում:  Նա նաև տեղեկացրեց, որ մայիս ամսվանից սկսած ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է պետական մարմինների կողմից առավել հաճախ ձեռքբերվող 350 ապրանաքատեսակների բնութագրերն ու դրանց առավելագույն գները, ինչը նշանակում է, որ այլևս կբացառվի պետական մարմինների կողմից մանրածախ գնից ավելի բարձր գնով նշված ապրանքները ձեռք բերելու հնարավորությունը:  Կանոնակարգվել է նաև դեղերի գնման ոլորտը: Եթե նախկինում դեղերի տեխնիկական բնութագրերում նշվում էին դրանց ֆիրմային անվանումները, ինչը նշանակում էր սկզբնապես կանխորոշել տվյալ մրցույթի ելքը և կոնկրետ հաղթողին, ապա այսուհետ գնումների հայտարարության մեջ պետք է նշվի դեղի միջազգային hամընդհանուր (ջեներիկ) անվանումը կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, ինչը  հնարավոր կդարձնի մրցույթում ներգրավել առավել մեծ թվով մասնակիցներ: Ներդրվել է գնումների միասնական անվանացանկ (CPV code), ինչը էապես դյուրինացրել և պարզեցրել է վերլուծական և վիճակագրական աշխատանքների իրականացումը, գնումների պլանի պատրաստման գործընթացը ծրագրային ապահովման միջոցով դարձրել առավել պարզ և մատչելի:  Զուգահեռ հունիս-հուլիս ամիսներից սկսած կատարվել է գնման հայտարարությունների և պայմանագրերի ընտրանքային մոնիտորինգ, որն արդեն իսկ դրական արդյունքներ է արձանագրում: Մասնավորապես հունիս ամսվա համեմատ էականորեն կրճատվել է նախարարարության կողմից մերժված պայմանագրերի  քանակը՝ 61 տոկոսից հասնելով 23-ի: Լիանա Հունանյանը հատկապես կարևորեց բողոքարկման խորհրդի դերի մեծացման և ոլորտում առավելագույն թափանցիկություն ապահովելու ուղղությամբ արդեն իսկ կատարված և կատարվելիք աշխատանքները: Նա միևնույն ժամանակ հորդորեց հասարակական կազմակերպություններին իրենց ներգրավվածությունն ունենալ բողոքարկման հանձնաժողովների կազմում, ինչը մեծապես կնպաստի բողոքարկման ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:  Հունիս ամսից ներդրվել է www.gnumner.am  կայքի շրջանակային համաձայնագրերի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր գնման առարկայի մասով գրանցված բոլոր մասնակիցների միաժամանակյա ծանուցման գործընթացի ավտոմատացումը` gnumner.am էլեկտրոնային փոստի միջոցով, բանակցային ընթացակարգ` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով կատարվող բոլոր գնումների վերաբերյալ տեղեկատվությունն ու պայմանագրերը այսուհետ տեղադրվում են www.e-gov.am կայքում, կայքի ինտերակտիվ բյուջեի բաժնում տեղադրվում են  նաև պետական գնումների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը: Մամուլի ասուլիսին մասնակցում էին և լրագրողների հարցերին պատասխանեցին նաև պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանն ու «Գնումների աջակցման կենտրոնի» պետ Արթուր Առաքելյանը: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus