Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
2014 թվականին Հայաստանը կշարունակի Վրաստանի հետ սահմանի` Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցակետերի արդիականացման ծրագրի իրականացումը: Այս մասին է ասված «Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում: Փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ EBRD օժանդակությամբ կշարունակվեն «Բագրատաշեն» անցակետի արդիականացման աշխատանքները: Ծրագրի իրականացումն սկսվել է 2013 թվականին և կշարունակվի մինչև 2015 թվականը: Այդ նպատակով 2014 թվականին կհատկացվի 1.543 մլրդ.դրամ, որից 1.286 մլրդ.դրամ կկազմեն վարկային միջոցները, իսկ 257.1 մլն.դրամ` ՀՀ կառավարության մասնակցության բաժինը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ուկրաինայի միջազգային ավիաուղիները հունիսի 1-ից սկսել են պարբերական ուղիղ չվերթեր իրականացնել Օդեսայի և Երեւանի միջև: Այս մասին ուկրաինական «Կոմերսանտին» են հայտնել ընկերության մամուլի ծառայությունից։ Չվերթերն իրականացվելու են շաբաթը մեկ անգամ` Օդեսայից Երևան` ուրբաթ օրերին, Երևանից Օդեսա՝ շաբաթ։ Ավիաընկերությունը խոստացել է նոր չվերթերն իրականացնել ժամանակակից ինքնաթիռներով, որոնք երկու տեսակի սրահներ ունեն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ցողունային բջիջների մասնագետները հաղորդել են խոշոր գիտական հայտնագործության մասին, որը կարող է նոր դարաշրջան բացել փոխպատվաստման և բջջային թերապիայի բնագավառում: Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են, որ բազմակի կիրառության ցողունային բջիջներ կարելի է ստանալ արյան բջիջները թթվի մեջ ընկղմելով: Հետազոտողները փորձեր են կատարել մկների վրա, որոնք կես ժամ շարունակ ենթարկվել են թույլ թթվային ներգործության: Այժմ համապատասխան փորձ կատարվել է նաև մարդու բջիջների վրա: Ցողունային բջիջները  ընդունակ են վերածվելու մարդկային օրգանիզմի ցանկացած հյուսվածքի: Դրանք արդեն օգտագործում են աչքի, սրտի և ուղեղի հիվանդություններ բուժելիս: Նոր մեթոդը, որը  գիտնակնների կողմից նկարագրված է Narure ամսագրի վերջին համարում, թույլ կտա էապես էժանացնել և արագացնել ցողունային բջիջների արտադրության գործընթացը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀԷՑ-ի խոսնակ Նատալյա Սարջանյանին: «Մինչ այս, Կարեն Հարությունյանը ինչպես համակարգում, այնպես էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում երկար տարիների աշխատանքային փորձ ունի», - ասել է Սարջանյանը: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի արդեն նախկին տնօրենը Եվգենի Բիբինն էր: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տարածվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված «Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ անանուն նամակ: ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տվել այս հարցի վերաբերյալ: Բանկի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. ««Google AdSense» համակարգը ստեղծված է վեբկայքեր հրապարակողներին իրենց կայքերում գովազդ տեղադրելու և այդ գովազդի հղումներով անցնելու համար գումարներ վճարելու նպատակով: «Google AdSense» համակարգի միջոցով վաստակած գումարները կարող են փոխանցվել կայքը հրապարակող կազմակերպության բանկային հաշվին «EFT – Electronic Fund Transfer» համակարգի օգնությամբ: Ցավոք, այդ համակարգն այս պահին 257 երկրներից սպասարկվում է միայն 29-ում: Դրանց թվում են Եվրամիության 28-երկրներից 18-ը, Ավստրալիան, Կանադան, Հոնկոնգը, Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն: Աստիճանաբար այդ ցանկում ներառվում են նաև այլ երկրներ, այդ թվում՝ նաև արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրները: Ինչ վերաբերում է «Paypal» համակարգից օգտվելուն, ապա ՀՀ տարածքից գրանցված օգտագործողները կարող են այդ համակարգի միջոցով կատարել փոխանցումներ, սակայն չեն կարող միջոցներ հաշվեգրել իրենց «Paypal» հաշիվներին և ՀՀ տարածքում գտնվող բանկային հաշիվներին: ՀՀ կենտրոնական բանկը բանակցում է և շարունակելու է ուղիներ փնտրել «Paypal» համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ-ի համար հանելու ուղղությամբ: Ի լրումն, հարկ է նշել, որ վերոհիշյալ ընկերություններն առևտրային կազմակերպություններ են և իրենց բիզնես-քաղաքականությունն իրականացնում են սեփական ռազմավարությունից և տնտեսական հաշվարկներից ելնելով: Մինչդեռ այդ քաղաքականության վրա կարող են ներազդել նաև պրոֆեսիոնալ համայնքները և խմբերը՝ սեփական բիզնես-պահանջարկն այդ կազմակերպություններին բացահայտ ձևով ցուցադրելով: Մեր շփումները «Paypal» ընկերության հետ ցույց են տվել, որ ՀՀ մասնավոր հատվածից այդ ընկերությունը դեռևս բավարար ազդակներ չի ստացել»: Հիշեցնենք, որ ԿԲ-ին ուղղված բաց նամակում մասնավորապես ասվում էր. Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչո՞ւ Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան: Փոխարենը փոստային առաքումով 2-3ամսվա ընթացքում ուղարկվում է Citibank-ի չեկ, որը հայկական բանկերը հրաժարվում են կանխիկացնել, նրանցից մեկն էլ կանխիկացնելու համար պահանջում է, որ առնվազն 1 տարի լինես իրենց բանկի հաճախորդ: Այս պայմանը բավարարող երջանիկ այցելուն ստիպված է ևս 1-2 ամիս սպասել և ահռելի միջնորդավճար վճարել գումարը ստանալու համար: Մինչդեռ հասարակ բանկային փոխանցումը կտևեր ընդամենը 1օր: Մենք` հայաստանցի երիտասարդ ծրագրավորողներս, Ձեզ խնդրում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկեք Google-ի հետ բանակցելու և այս խնդիրը լուծելու համար: Դա հնարավորություն կստեղծի որպեսզի արտասահմանից Հայաստան լուրջ փողեր ներհոսեն, կօգնի ծրագրավորողներին կայանալ և զարգանալ Հայաստանում և որոշ չափով կկրճատի լավ մասնագետների արտագնա աշխատանքը: Հ. Գ. Ոչ պակաս կարևոր խնդիր է և ամոթ է մեր երկրի համար, որ 2013թ-ին մենք չենք կարող նորմալ օգտվել նաև PayPal համակարգից: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրապարակվել է նախագահական աշխատակազմի այս տարվա գնումների պլանը: Շարունակում ենք ներկայացնել այն ծախսերը, որոնք Սարգսյանի աշխատակազմը նախատեսել է այս տարվա համար: Ըստ հրապարակված պլանի՝ այս տարի Սարգսյանի աշխատակազմը 61 մլն դրամ կամ 147 հազար դոլար գումար է ծախսելու պետբյուջեից՝ մեդալների ու շքանշանների համար: Այսպես, նախատեսվում են գնել.  Մեդալների տուփեր 1500 հատ՝ 4000 դրամով, 6 մլն դրամի 125 հատ՝ 20 հազար դրամով՝ 2.5 մլն դրամի Մեդալներ, կրծքանշաններ 200 հատ՝ 18 հազար 975 դրամով՝ 3 մլն 795 հազար դրամի 150 հատ՝ 11 հազար 900 դրամով՝ 1 մլն 785 հազար դրամի 100 հատ՝ 18.5 հազար դրամով՝ 1 մլն 850 հազար դրամի 50 հատ՝ 18.2 հազար դրամով՝ 910 հազար դրամի 20 հատ՝ 133 հազար դրամով՝ 2 մլն 660 հազար դրամի 850 հատ՝ 40 հազար դրամով՝ 34 մլն դրամի 50 հատ՝ 150 հազար դրամի՝ 7.5 մլն դրամի Ընդհանուր արժեքը՝ 61 մլն դրամ, կամ 147 հազար դոլար   մեդալների և շքանշանների տուփեր ԲԸԱՀ հատ 4,000.00 6,000,000.00 1500 մեդալների և շքանշանների տուփեր ԲԸԱՀ հատ 20,000.00 2,500,000.00 125 մեդալներ, կրծքանշաններ ԲԸԱՀ հատ 18,975.00 3,795,000.00 200 մեդալներ, կրծքանշաններ ԲԸԱՀ հատ 11,900.00 1,785,000.00 150 մեդալներ, կրծքանշաններ ԲԸԱՀ հատ 18,500.00 1,850,000.00 100 մեդալներ, կրծքանշաններ ԲԸԱՀ հատ 18,200.00 910,000.00 50  շքանշաններ ՇՀ հատ 133,000.00 2,660,000.00 20 մեդալներ, կրծքանշաններ ԲԸԱՀ հատ 40,000.00 34,000,000.00 850  շքանշաններ ԲԸԱՀ հատ 150,000.00 7,500,000.00 50
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
iLur.am-ը անդրադարձել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը` ավիափոխադրողի ունեցած պարտքերի պատճառով: «Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան վստահեցրել էր, որ գումարը փոխանցված է, սակայն դեռ չի նստել հաշվին, իսկ iLur.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանն էլ ասել էր, որ փոխանցման մասին ոչ մի տեղեկություն իրենց չի հաղորդվել: Նրա խոսքով՝ նույնիսկ վճարման անդորրագիրը բավարար էր չվերթները վերսկսելու համար: iLur.am-ը կապ հաստատեց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ միջոցներ է ձեռնարկում քաղավիացիան՝ խնդիրը լուծելու ուղղությամբ, քանի որ արդյունքում տուժում են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց չվերթները չեղյալ են հայտարարվել: ««Զվարթնոցը» և «Արմավիան» առանձին տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք բանակցությունների մեջ են, մենք առայժմ չենք միջամտնում »,- ասաց մամլո քարտուղարը: Պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների երկարաձգվելու դեպքում  մի՞թե դարձյալ քաղավիացիայի վարչությունը  չի  միջամտի, Նելլի Չերչինյանը պատասխանեց. «Եթե արդյունքները բացասական լինեն, նոր միայն քաղավիացիայի վարչությունը կմիջամտի: Մինչ այդ, նրանք առանձին տնտեսվարող սուբյեկտներն են, և քաղավիացիայի վարչությունն իրավասու չէ  միջամտելու»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սատկած խոզի մսի վաճառքը շուկայում սահմանված կարգի խախտում էր, որովհետև ցանկացած մսամթերք վաճառքի հանվելուց առաջ պետք է փորձաքննություն անցնի, ապա նոր իրացվի շուկայում: Սակայն լինում են դեպքեր, երբ վաճառողները միսը ձեռք են բերում առանց փորձաքննության, իսկ Սննդի անվտանգության պետական ծառայությունը բոլոր վաճառակետերում հսկողություն իրականացնելու հնարավորություն չունի: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` խոսելով երեկ արձանագրված այն դեպքի մասին, երբ շուկայում սատկած խոզի միս էր վաճառվել: «Սատկած խոզի մսի խնդրով ահազանգ է եղել ոստիկանություն: Ոստիկանները հետո դիմել են Սննդի անվտանգության պետական ծառայություն, որպեսզի վերջինը փորձանմուշ վերցնի և եզրակացություն տա: Փորձանմուշ վերցվել է 20 տեղից և պարզվել է, որ 6 նմուշների դեպքում կենդանիները սատկած են եղել: Հիմա այդ գործը գտնվում է Քննչական մարմնում, և նրանք են հսկողություն իրականացնելու ու եզրակացություն տալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կարապետյանը: Դեկտեմբերի 23-ին Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ի և «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքներում վաճառվող խոզի մսեղիքից կատարվել է նմուշառում, իսկ սննդի համար ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր Երևանի կենտրոնում՝ Դեղատան փողոցում բացվեց «Elite Plaza» բիզնես կենտրոնը: 1. 2. 3. «Elite Plaza» բիզնես կենտրոնից երևում է ՀՀ ԿԲ-ի շենքի տանիքը, որը վրա՝ հարկ եղած դեպքում կարող են ուղղաթիռներ վայրեջք կատարել: 5. Հիանալի տեսարան է բացվում դեպքի Երևանի քաղաքապետարանի շենքը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մաքսային միություն մտնելն անդամ-երկրների համար հեռանկարում ենթադրում է միասնական արժույթի սահմանում, կամ ռուսական ռուբլու հետ կապակցվածություն: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ԱԺ պատգամավոր,  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, պարզաբանելով, որ Մաքսային միությունը կգնա դրան, քանի որ չի բավարարվի միայն տնտեսական արդյունքներով, ինչն էլ իր հերթին կտանի ՀՀ Կենտրոնական բանկի ֆունկցիաների աստիճանաբար կորստին: «Մաքսային միություն մտնելուց հետո հայկական շուկայում շատ ապրանքներ կթանկանան, քանի որ կսկսեն գործել միասնական մաքսային տուրքեր, որոնք հիմնականում ավելի բարձր կլինեն, քան ներկայումս: Օրինակ, ծխախոտը և ալկոհոլային խմիչքները կթանկանան մաքսատուրքերի տարբերության արդյունքում (այժմ Հայաստանում այն կազմում է 7% է, իսկ ՄՄ-ում` 15%), ներմուծվող միսը (Հայաստանում 10% է, իսկ ՄՄ-ում` 60%): Եվ եթե Ամանորյա տոների նախօրյակին մենք 1 կգ խոզի միսը գնում ենք 3500 դրամով, ապա հաջորդ տարվա վերջին 1 կգ խոզի միսը կհասնի 600 դրամի: ՄՄ-ում ավտոմեքենաների մաքսատուրքը կազմում է 15%, իսկ դա նշանակում է, որ ՄՄ-ին միանալով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների գները կբարձրանան 20-25%: Մաքսատուրքերի փոփոխությունն անգամ չի էլ քննարկվում, քանի որ դրանում է կայանում ՄՄ-ի էությունը»,-ասել է Բագրատյանը: Բացի այդ, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը և դրա հետ կապված համապատասխան կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումը, նրա կարծիքով, բացառում է նաև այդ միջոցները (մոտ 150 մլն.դոլաի) ՄՄ սահմաններից դուրս բերելու ի սկզբանե նախատեսված հնարավորությունը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 14:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 550 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11. 35 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 552.5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.41դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 411.75 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 550  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.35 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 550.5 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.36 դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 11.08.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 411.97, ԵՎՐՈ – 551.59, Ռուսական ռուբլի – 11.40:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից ակտիվ մասնակցությունը բյուջեի քննարկումներին և տեսակետների հայտնելը ամբողջական էր: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:  «Այն, ինչ բյուջեի հետ կապված ասվել է, ավելին է, որ կարելի էր ասել: Վերջին չորս տարիների ընթացքում ամենաանհաջող բյուջեն էր, որ կարող էր ներկայացվել: Ոչինչ չասող բյուջե է, հեռանկար չի ներկայացնում ոչ մի քաղաքացու համար, ոչինչ չի խոստանում բիզնեսին, ծրագրեր չկան»,- ասաց Խաչատրյանը:  Նրա խոսքով՝ պետք է մի քանի թվեր նայել՝ նման եզրակացության գալու համար: Նա մանրամասնեց, որ խոսքը աշխատավարձի, թոշակների բարձրացման մասին է ու ընդհանրապես՝ սոցիալական բնագավառի:  «Կառավարությունն ասում է, որ կարողանում է ապահովել մակրոտնտեսական կայունություն, այսինքն՝ այն, ինչ որ կա, մնում է նույնը: Սոցիալական նոր ծրագրեր չկան, ես այդպիսի բան չտեսա: Հայաստանն ինդուստրիալ զարգացման փուլում է, նշանակում է, որ պետք է զարկ տալ արտադրության զարգացմանը, դա էլ չկա, տեսական խոսակցություն է, որ վարում են»,- նշեց Խաչատրյանը:  Ըստ նրա՝ այսօրվա Հայաստանում հարկավոր է այնպիսի պայմաներ ստեղծել, որ ՀՀ քաղաքացին մնա Հայաստանում, մինչդեռ բյուջեն այդպիսի պայմաններ չի ստեղծում:  «Կառավարությունը մեսիջ է ուղարկում, թե՝ գիտե՞ք ինչ կա, ոնց ուզում եք՝ ձեր խնդիրները լուծեք, մենք դրանցում մասնակցություն չունենք: Բյուջեն այնքան որ ներկայացվում է, օրենքով սահմանված պարտադրանք, որ պետք է կառավարությունն անի: Ինձ համար զարմանալի էր այն, որ կառավարությունը ժողովրդին ուզում է ասել՝ ինձ մի ընտրեք, ես ձեզ պետք չեմ»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում հարցվողների բացասական սպասումների արդյունքում բոլոր երեք` գործարար ակտիվության, գործարար միջավայրի և սպառողների վստահության բաղադրյալ ինդեքսներն էլ շարունակոմ են սահել դեպի ներքև: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, գործարար ակտիվության ինդեքսը (ԳԱԻ) 2013-ի IV եռամսյակում 2013 վատթարացել է` 54.9 միավորից մինչև 50.1 միավոր, գործարար միջավայրի ինդեքս (ԳՄԻ) 53.9 միավորից մինչև 50.9 միավոր, սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) 41.9 միավորից մինչև 40.9 միավոր: Տարեկան կտրվածքով ԳԱԻ-ն կորցրել է 12 միավոր, ՍՎԻ-ն` 3.4 միավոր, իսկ ԳԱԻ-ն բարելավել է իր գնահատականն ընդամենը` 0.2 միավորով: Իսկ երկամյա տրվածքով բոլոր երեք ցուցանիշների գնահատականներն էլ վատացել են, ԳԱԻ` 5,5 միավորով, ԳՄԻ` 0.6 միավոր, իսկ ՍՎԻ` 3.3 միավոր: Գործարար մթնոլորտի ինդեքսի գնահատման վատթարացումը պայմանավորված էր բոլոր ոլորտներում հարցվողների տրամադրությունների անկումով, ընդ որում, ամենաշատը` շինարարության ոլորտում: Հիշեցնենք, որ ԿԲ կողմից այս հարցումն անց է կացվում 2005 թվականից, որը կոչված է գնահատել ներկայիս տնտեսական իրավիճակը և ապագա ակնկալիքները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է ամերիկյան Conference Board և գերմանական IFO  ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 404 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 556 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,23 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 405,8 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 559 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,32 դրամ 1 ռուբլու դիմաց:       
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 464 (11.12.14՝ 459) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 576 (11.12.14՝ 572) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.20 (11.12.14՝ 8.41) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 467 (11.12.14՝ 463) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 582 (11.12.14՝ 579) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.42 (11.12.14՝ 8.45) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 464 (11.12.14՝ 459) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 580 (11.12.14՝ 575) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.25 (11.12.14՝ 8.37) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 470 (11.12.14՝ 462) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 583 (11.12.14՝ 578) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.30 (11.12.14՝ 8.45) դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 11.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 459.09 (10.12.14՝ 457.31), ԵՎՐՈ – 570.33 (10.12.14՝ 566.65), Ռուսական ռուբլի – 8.36 (10.12.14՝ 8.42):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 415 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`574 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,5  դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 415,6 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 576,5 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,52  դրամ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, հակառակ իրավասու պետական կառույցների կողմից 2014 թվականին հրապարակված պաշտոնական տվյալների,  կրճատել են ձկան արտադրության և արտահանման ծավալները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ  Արթուր Աթոյանը: Նրա խոսքով, Հայաստանում գործող ձկնաբուծական տնտեսություններն ստիպված են կրճատել արտադրության ծավալները, քանի որ ունեն իրացման պրոբլեմներ, ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Առաջին հերթին, հայտնի պատճառներով կրճատվել է հայկական ձկնեղենի արտահանումը դեպի ռուսաստանյան շուկա: Երկրորդ, փաստորեն զրոյացել է ապրանքային ֆորելի արտադրությունը, իսկ դրա փոխարեն առաջացել է չիրացված օսետրային ձկների հավելցուկ, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է ներքին շուկայում փոփոխված պահանջարկով: «Միասնության կողմից իրականացվող ամենամյա հետազոտությունները միշտ էլ տարբերվում են պաշտոնական տվյալներից, չնայած, որ միանշանակորեն չեմ կարող ասել, որ պաշտոնական վիճակագրությունը սխալ է: Սակայն, մեր հաշվարկներով, հայկական արտադրության ձկան իրացումը և արտահանումն այս տարի, ստեղծված իրավիճակի պայմաններում, կարող է կրճատվել»,-նշել է Ա.Աթոյանը, հավելելով, որ հետազոտության արդյունքները կհրապարակվեն տարեվերջին: Իսկ պաշտոնական տվյալներով, որը Միասնության ղեկավարը հնչեցրել է մամուլի ասուլիսում, ձկան արտադրությունը Հայաստանում այս տարի կազմել է մոտ 13 հազար տոննա, 2013-ի 11,4 հազար տոննայի փոխարեն, իսկ արտահանումը կազմել է 1300 տոննա, 2013-ի 1200 տոննայի փոխարեն: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, աշնանային հերթական քառօրյայի վերջին օրը, ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները 2013 թվականին բյուջեի նախագծի վերաբերյալ: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց խմբակցության տեսակետը: ««Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը գտնում է, որ այստեղ չկա բյուջե, և այսպիսի բյուջե չի կարելի ընդունել, այս բյուջեն ևս մեկ տարի ետ է գցում հանրապետությունը: Ինչ վերաբերում է ԿԲ-ի առաջին տեղակալի՝ ԱԺ-ում հնչեցրած այն հայտարարությանը, թե ձայնս բարձրացրել եմ, ես խնդրում եմ նախագահողին հետևել. չի կարելի մեզ վախեցնել իրենց փորի մկանների ճռճռոցով, ինչ ասում եմ՝ ճիշտ եմ ասում: Երեկ իմ ելույթում հիմնական շեշտադրումը դրեցի 2013 թվականի բյուջեի քաղաքականության վրա, այսօր կխոսեմ եկամուտների ու ծախսերի մասին: Բյուջեի եկամտային մասի մասին խոսելուց առաջ կուզենայի նշել փոխարժեքը: Ֆինանսների նախարարը և ԿԲ-ի նախագահը մեզ ասացին՝ «մեզ փոխարժեք պետք չի», այստեղ մարդիկ կան, որ բիզնես ունեն, դուք ինչ կանեք ֆինբաժնի պետին, երբ որ ձեր հիմնարկի բյուջեն ներկայացնի առանց կուրսի: Երբ հարցնում ենք, որ 418 մլն դոլարի պարտք ունենք վճարելու մյուս տարի, ո՞նց կարելի է փոխարժեքը չիմանալ, պատասխանում է՝ «նոյեմբերի 1-ի փոխարժեքն է»: Կամ մեկ այլ դեպքում՝ բյուջեի ամենամեծ ծախսը բյուջետային հիմնարկների նյութական ծախսերն են, իսկ ապրանքների զգալի մասը գնվելու է դրսից, տեսեք պատասխանատվության աստիճանը: Հաջորդը՝ բյուջեի դեֆիցիտը իջեցնում են 3,2-ից 2,6 տոկոսի,  որը կազմում է մոտ 50 մլրդ դրամ, ստացվում է, որ միևնույն տարում մեզ մոտ ավելանում է պարտքի վճարումը 2 անգամ՝ 200 մլն դոլարից դառնալով 400 մլն, հենց այդ նույն տարում չենք կարողանում հավաքագրել եկամուտներ, միևնույն ժամանակ իջեցնում ենք բյուջեի դեֆիցիտը: Սիրելի բարեկամներ, այստեղ ինձ մոտ թուղթ կա, աշխարհի երկրների բյուջեի դեֆիցիտը 2012 թվականի դրությամբ՝ ԱՄՆ՝ 12%, Անգլիա՝ 6,7%, Հունաստան՝ 6%, Ֆրանսիա՝ 4%, հարց է առաջանում՝ ի՞նչ եք շտապում բյուջեի դեֆիցիտը իջեցնել, թե՞ ԱՄՀ-ն փող չի տալիս դեֆիցիտը ծախսելու համար: Բա ասում եք՝ լավ ենք ԱՄՀ-ի հետ… Իսկ եթե դեֆիցիտը 3,2-ից իջեցնեինք 2,84, ապա մենք կստանայինք 10 մլրդ դրամ, որը կարող ենք տրամադրել թոշակների բարձրացման համար: Հաջորդը՝ մենք առաջարկում ենք եկամտահարկի հետևյալ սանդղակը.  մինչև 100 հազար դրամի համար սահմանել 24,4%, մինչև 300 հազար դրամի համար՝ 24.4 հազար + 100 հազար դրամը գերազանցող գումարի 27%-ը, մինչև 750 հազար դրամի՝ 78400 դրամ +300 հազար դրամը գերազանցող գումարի 30%-ը, մինչև 1,5 մլն դրամի համար՝290 հազար+ 750 հազար դրամը գերազանցող գումարի 33%-ը, մինչև 5 մլն 448 հազար դրամ + 1,5 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը և 5 մլն գերազանցող աշխատավարձի դեպքում՝ 1.708 մլն + 5մլն գերազանցող գումարի 40%-ը: Սա բյուջեին կտա 7,5 մլրդ եկամուտ: Իբրև թե գործընթացը արել եք, բայց խեղկատակ ձևով, լավ կլիներ՝ այս թվերը պարզեցնելու համար վերադառնայիք ու չեղյալ համարեիք եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունները: Հասարակ մի բան. հազար անգամ ասել ենք՝ բարձրացրեք օղու և լիկյորների ակցիզային հարկը և իջեցրեք գինունը, մենք պետք է կամաց-կամաց դառնանք գինի խմող պետություն: Այսօր միանշանակ ավելի շահավետ է օղի արտադրելը, հիմար պետք է լինել գինի արտադրելու համար, իսկ գինի արտադրելով՝ բյուջե կմուտքագրվի լրացուցիչ 5 մլրդ, և կխթանենք խաղողագործությունը: Մյուս հարցը՝ բոլոր համայնքների  սեփական եկամուտները կազմում են 26 մլրդ դրամ, և պետբյուջեից հատկացումները գումարած համայքների տարեկան բյուջեն դառնում է 100 մրլդ դրամ, փաստորեն ստացվում է, որ ինքնակառավարման մարմինը ինքն իր բյուջեն ձևավորում է ընդհանուր բյուջեի միայն ¼ չափով: Դրանից հետո մենք խոսում ենք, որ կա՞ ինքնակառավարման մարմին, դրանից հետո կարո՞ղ եք տեսնել մի քաղաքապետի, ով կարող է դեմ գնալ կառավարության ցանկությանը: Այլ հարց՝ ԿԲ-ը 12 մլրդ դրամը տրամադրում է շինարարության վրա, չես հասկանում՝ ինչի համար, որպես օրինակ՝ անցյալ տարվա տվյալներով միջին պետական աշխատավարձը եղել է 92 հազար դրամ, իսկ պետական ֆինանսական ոլորտում՝ 560 հազար դրամ, ինչի՞ եք նման տարբերություն մտցնում, էս ի՞նչ եք անում: Ուզում եք կառավարությունն ու բանկը ֆինանսախե՞ղդ անեն: Պատճառաբանում եք, թե այս բանեըը էմոցիա են, ի՞նչ էմոցիա, իմ ասածները բացարձակ ճշմարտություն են: Քանի անգամ ասացի՝ եկեք հրաժարվենք էս ԱՊՊԱ-ից, գոնե Պուտինի ելույթը լսեիք (դուք շատ եք սիրում իրեն), տեսեք, թե ՌԴ-ն ինչ փաստի առաջ է կանգնում: Ծախսերի մասով կասեմ, որ մենք գտնում ենք, որ սոցիալական ոլորտը չի կարելի խեղճացնել, տեղի է ունեցել սոցիալական ոլորտի տեսակարար կշռի անկում:  Բարի եղեք եկամուտները բարձրացնել, կտեսնեք, թե գիտությունը ինչպես է ավելացված արժեք բերում, անընդունելի ենք համարում թոշակները 10%-ով չբարձրացնելը և  անընդհատ ճգնաժամը վկայակոչելը: Բացարձակապես անընդունելի է մատակարարների սուբսիդիվորումը: Մենք, ինչ է՝ նստել ենք, որ դուք մի դիզվառելիքի համար սուբսիդիա տաք ձեր ընկերների՞ն, խաղում եք սրա հետ, ո՞նց  կարելի է: Կառավարությունը խոսում է կոռուպցիայի կրճատման մասին ու միաժամանակ մատակարարին սուբսիդիավորում է, իսկ հետո ասում է, թե կոռուպցիան իջել է: Հույս ունեմ, որ մյուս տարում կունենանք այլ քննարկում, անպայման լրջորեն կքննարկենք բյուջեի եկամուտներն ու ծախսերը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ 2016թ-ի փետրվարի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,608,861 դոլար 490,18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 81,628,102 ԱՄՆ դոլար 491,87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 8,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 490,65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,478,247 EUR 532,29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 9,721,879 EUR 536,59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 888,718,883 ՌԴ ռուբլի 6,54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 487,903,250 ՌԴ ռուբլի 6.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: Փետրվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.4 մլն ԱՄՆ դոլար:  ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ինտեր ՌԱՕ»-ն հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարների հետ բանակցություններ է վարում՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վաճառելու վերաբերյալ, այսօր հաղորդել է «Коммерсантъ» թերթը: Պարբերականի զրուցակիցը պնդել է, որ ընկերությունն ուզում է գնել ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, ընդ որում՝ նրա հետ բանակցություններն սկսվել են էլեկտրաէներգիայի տարիֆների բարձրացումից առաջ: Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբի ներկայացուցիչները հերքել են լուրը: «Եթե հայտարարվի վաճառքի մասին, այդ դեպքում արդեն ցանկացած կազմակերպություն կարող է, պայմաններն ուսումնասիրելով՝ հասկանալ, թե տնտեսապես որքանով է շահավետ ձեռք բերել հսկայական պարտքեր ունեցող ընկերությունը»,- պարզաբանել են նրանք: «Տաշիր» խմբի ռուսաստանյան գրասենյակում հաղորդել են, որ « տվյալ տեղեկատվության մասին ոչինչ չգիտեն»: Պարբերականի մեկ այլ աղբյուր, որ ծանոթ է Հայաստանի էներգետիկայի վիճակին, հաստատել է «հայկական ծագմամբ մեկ այլ գործարարի հետ բանակցություններ վարելու» փաստը:  Հրապարակումից քիչ անց «Ինտեր ՌԱՕ»-ն հերքել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի վերաբերյալ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարների հետ բանակցություններ վարելու մասին լուրը: Փոխանցում է Interfax-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստացած տեղեկության` 2013 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման արդյունքում բազմաթիվ սպառողներ ավելի քան 24 ժամ հոսանքազրկվել են, ինչը հանձնաժողովի որոշմամբ հաստատված էլէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների խախտում է: Խնդիրը քննարկվելու է այսօր նախատեսված ՀԾԿՀ նիստի օրակարգում: Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից: Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` կանոնների խախտման փաստի ուսումնասիրության նպատակով: Ընկերությունը գրությամբ հայտնել է, որ 2013 թվականի հունիսի 13-ին ժամը 15:55-ին Երևան քաղաքում գտնվող ԲԵ-10 բաշխիչ ենթակայանը սնող մալուխների վթարային անջատումների և դրան հետևած բաշխիչ ցանցի տասը 6կՎ լարման մալուխների վնասման հետևանքով հոսանքազրկվել են Երևան քաղաքի Բաղրամյան, Թումանյան, Սարմենի, Մոսկովյան, Պլեխանովի, Թամանյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Զառուբյան և Անտառային փողոցներում բնակվող 3408 բաժանորդ: ՀԷՑ-ն ընդունել է կանոնների խախտման փաստը և հայտնել, որ սպառողները, կստանան փոխհատուցում: Հանձնաժողովը 10 օր ժամկետով երկարաձգել է ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը` խնդրելով ներկայացնել էլեկտրակատակարարման արտապլանային ընդհատման արդյունքում հոսանքազրկված այն բաժանորդների ցանկը, որոնց փոխհատուցումը նախատեսվում է վճարել 2013 թվականի հուլիս ամսին: ՀԷՑ-ը ներկայացրել պահանջվող տեղեկատվությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի ՏԵ 1169 (Բաղրամյան փողոց, 53 շենք), ՏԵ 5452 (Դեմիրճյան փողոց, 12/14 շենք), ԳԵ 6365 և ԳԵ 1005-ից սնվող բաժանորդները չեն ստացել սահմանված փոխհատուցում, թեև վերջիններիս էլեկտրամատակարարումը վերակագնվել է սահմանված ժամկետների խախտմամբ: Հանձնաժողովը դիմել է ՀԷՑ-ին այս բաժանորդներին փոխհատուցում չտրամադրելու վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն պահանջվող ժամկետում ընկերությունն որևէ պարզաբանում չի ներկայացրել: Այս հիմքով հանձնաժողովը նախատեսում է նախազգուշացնել ՀԷՑ-ին և ենթարկել տուգանքի` 5 000 000 դրամի չափով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: Այն 48.78 դրամից կդառնա 46.2 դրամ: Այս մասին ՀԾԿՀ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2015-ի պետբյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրման ցուցանիշին հասնելը կառավարության համար խիստ դժվար է լինելու, iLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Վահանգն Խաչատրյանը: Համեմատելով ընթացիկ տարվա բյուջեի եկամտային հատվածը հաջորդ տարվա նախագծի հետ՝ տնտեսագետը նկատեց, որ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրումը «լավ բանի մասին» չի վկայում: Նրա խոսքով, 2014-ի պետբյուջեի համաձայն՝ եկամուտները պետք է լինեին 1 տրիլիոն 138 միլիարդ դրամ, 2013-ի համեմատությամբ՝ 98 միլիարդով ավելի, եւ դա պետք է տեղի ունենար տնտեսական աճի հաշվին: «Անցնող տարվա հաստատված բյուջեի համաձայն՝ տնտեսական աճը պետք է կազմեր 5,5 տոկոս, սակայն ընթացքում մտցված վերանայումների արդյունքում ակնկալվում է 3,3% աճ (ավելի թարմ կանխատեսումների համաձայն (ԱՄՀ եւ ՀԲ)՝ 2,4 տոկոս): Բայց այստեղ մի պրադոքսի առաջ ենք կանգնում՝ հարկային մարմինները պարբերաբար զեկուցում են, որ հարկերի հավաքագրման պարտավորությունները կատարվում են: Հարց է առաջանում՝ ինչի՞ հաշվին են կատարվում»,- նշեց տնտեսագետը: Ըստ նրա՝ տնտեսական աճի տեմպերի նվազման պարագայում եկամուտների հավաքագրման կատարումը նշանակում է, որ կամ կառավարությունը կարողացել է կրճատել ստվերը, կամ շարունակվել է տարիներ շարունակ կիրառված  արատավոր աշխատաոճը՝ կանխավճարներ եւ գերավճարներ են հավաքել: Տնտեսագետի գնահատմամբ՝ տեղի է ունեցել վերջին տարբերակը՝ հարկերի գերավճարների եւ կանխավճարների հավաքագրում: «Երբ նայում ենք խոշոր հարկատուների եռամսյակային հաշվետվությունները, տեսնում ենք, որ առաջացել են 142 միլիարդ դրամի գերավճարներ: Ստացվում է, որ կառավարության առջեւ դրված խնդիրը՝ տնտեսական աճի հաշվին ապահովել եկամուտների աճ, չի իրականացվել: Եւ քանի որ ստվերի դեմ պայքարի հայտարարված քաղաքականությունը այն արդյունքները չի տվել, որը կարող էր ապահովել եկամուտների հավաքագրումը, մնում է ենթադրել, որ կառավարությունը հիմնականում փոքր եւ միջին՝ անպաշտպան ձեռնարկատերերին ճնշելու եւ գերավճարներ կորզելու հաշվին կարողացել է կատարել եկամուտների հավաքագրման պլանը», - նշեց տնտեսագետը: Վահագն Խաչատրյանը նկատեց նաեւ, որ կառավարությունն արդեն որերորդ տարին է՝ թերակատարում է բյուջեով նախատեսված ծախսերը՝ ներկայացնելով դա  որպես ողջամիտ խնայողություն: Իրականում, նրա խոսքով, չպատճառաբանված խնայողությունը քանդում է  տնտեսությունը: «Բյուջեն օրենք է, որը կատարում է պահանջում, ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի մասով: Բյուջեով նախատեսված ծախսերը կատարելը պետության պարտավորությունն է՝ նախատեսված ծախս չկատարելը հերոսություն չէ, այլ պարզապես օրենքի խախտում», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս նույն տրամաբանությունը շարունակվում է 2015-ի բյուջեի պարագայում: «Իշխանափոխությունից հետո հարկահավաքության խնդիրը հեշտ լուծելի կդառնա» Անդրադառնալով արդեն 2015-ի բյուջեի եկամտային մասին՝ Վահագն Խաչատրյանը նշեց, որ  2015-ի բյուջեի կատարողականը եկամուտների առումով լուրջ պրոբլեմներ է ունենալու, քանի որ կառավարությունը, ըստ էության, անհանգստացած  2014-ի իրավիճակից, առանձնապես եկամուտների մեծ հոսք չի ակնկալում: Այսպես, ըստ տնտեսագետի, եթե 2013-ի համեմատ՝ 2014-ի եկամուտները ավելանում էին 98 միլիարդով, ապա 2015-ին՝ 2014-ի համեմատ, ընդամենը 49 միլիարդով՝ կրկնակի քիչ: «Եթե ես համոզված լինեի, որ այս թիվը ձեւավորվել է իրական տնտեսական վիճակի հաշվարկման արդյունքում, ես կարող էի ասել՝ դե, ճգնաժամային տարի է եւ այլն, բայց սա այդպես չէ: Ուղղակի սա եւս ցույց է տալիս, որ այս իշխանությունները բոլոր ռեսուրսները սպառել են: Այսպիսի պլանավորումները դրա ապացույցն են: Սա նշանակում է, որ նման ակնկալվող եկամուտների դեպքում որեւէ տնտեսական աճ կամ սոցիալական առաջընթաց չենք ունենալու: Այսինքն, այն, ինչ որ պետք է հավաքեին եկող տարի, արդեն այս տարի հավաքել են եւ մյուս տարվա հաշվետվություններում արդեն չեն կարող ներկայացնել», - ասաց տնտեսագետը: Հարցին, արդյո՞ք ստեղծված վիճակը չի ենթադրում, որ հավանական իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը եւս հարկերի հավաքագրման հարցում դժվարություններ կունենա՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Իշխանափոխությունից հետո, երբ շեշտադրումները փոփոխվեն, երբ որ հիմնական քաղաքական նպատակը ոչ թե այն լինի, որ իշխանությունը, կառավարությունը պետք է սպասարկի մարդկանց փոքր խմբի, այլ քաղաքացիների շահերը, այդ դեպքում խնդրի կատարումը շատ ռեալ եւ տեսանելի կդառնա: Հստակ երեւում է, որ գործող իշխանությունն այս բյուջեով ասում է՝ իմ հնարավորությունը այս քաղաքականության պայմաններում սա է, եւ սա էլ լուրջ կասկածի տակ է», - ասաց տնտեսագետը: Նրա համոզմամբ, եկող տարվա համար նախատեսվող 4,2%-անոց տնտեսական աճը իրականություն չի կարող դառնալ: Վերլուծելով ընթացիկ տարվա ընթացքում վճարված ԱԱՀ եւ շահութահարկի տվյալները՝ Վահագն Խաչատրյանը հետեւություն է անում, որ կառավարության հռչակած տնտեսական աճը ոչ մի կերպ չի կարող իրական լինել: «Տեսեք՝ ԱԱՀ գծով նախատեսված է ընդամենը 5 միլիարդ դրամի աճ կամ նախորդ տարվա համեմատ՝ 1%-ից մի փոքր ավելի: Սա շատ անհասկանալի է, որովհետեւ բյուջեում նախատեսվում է տնտեսության 4,1 տոկոսի աճ, ներմուծման ծավալների մեծացում 4-5 տոկոսով, եւ հասկանալի չէ, թե այս դեպքում ինչու պետք է ԱԱՀ աճն այսքան փոքր լինի: Նույնը՝ շահութահարկը: 2013-ին հավաքվել է 124 միլիարդ դրամի շահութահարկ: 2014-ին ծրագրավորվել է 136 միլիարդ, 2015-ի բյուջեով նախատեսված է 129 միլիարդ դրամի շահութահարկ հավաքել: Այսինքն՝ 2014-ի ծրագրավորածից պակաս:  Սա նշանակում է, որ տնտեսական աճ չի եղել: Այսինքն, չէր կարող տնտեսական աճ լինել, եւ ԱԱՀ ու շահութահարկի ծավալները չմեծանային», - նկատեց Խաչատրյանը: Նրա խոսքով, այս բյուջեով կառավարությունը խոստովանում է, որ իր անելիքները վերջացած են: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ քննարկում է Աբխազիայով և Վրաստանով դեպի Հայաստան երթևեկություն սկսելու հարցը: Այդ մասին հաղորդում է Արմինֆոն` վկայակոչելով «ՌԵՈՒ» ԲԲԸ ղեկավար Վլադիմիր Յակունինին: Նրա խոսքով,  Ռուսաստանը միշտ հանդես է եկել  Վրաստան-Աբխազիա երկաթուղային հաղորդակցության վերսկսման օգտին: Սակայն այդ խնդիրը բացառապես քաղաքական բնույթի է: «Վրաստանի և Աբխազիայի միջև կուտակված հակասությունները պետք է կարգավորվեն քաղաքական մակարդակով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա երկու ձեռքով կողմ է այդ ճանապարհի վերաբացմանը», - ասել է նա: Յակունինը նաև նշել է, որ ապագայում այդ ճանապարհին կարող է միանալ նաև Հայաստանը: «ՌԵՈՒ իր կողմից ուսումնասիրում է Աբխազիայով և Վրաստանով դեպի Հայաստան երթևեկության վերսկսման հարցը: Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել է ավելի քան 20 տարի առաջ, կարևորագույն նշանակություն ունի Վրաստանի հարևան Հայաստանի համար: Բայց, կրկնեմ, այդ հարցը քաղաքական է, ուստի այստեղ հարկավոր է բոլոր կողմերի քաղաքական կամքը», - ասել է նա: Ավելի վաղ պատասխանելով ԱրմԻնֆո-ի  հարցին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան նշել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից հետո պետք է առաջխաղացում սպասել երկաթուղու աբխազական հատվածի գործարկման հարցում: Ըստ նրա՝ այժմ այդ նախագիծը գործուն մշակման փուլում է, ինչը պետք է հետաքրքրի ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին, Աբխազիային և Վրաստանին: ԵՏՀ կոլեգիայի անդամն ընդգծել է, որ այդ հարցը լուծելիս որոշիչ գործոն  պետք է լինի տնտեսական նպատակահարմարությունը: ՄՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո այդ նախագիծն ունի արդիականացման բոլոր շանսերը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ սահուն և հարթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային և դրամաշնորհային միջոցների, կազմել են 841 մլրդ դրամ, ծախսերը՝ 831.6 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված պլանի 90,2 և 85,1 տոկոս կատարողական: Հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90,3 տոկոսը»,- ասաց Գաբրիելյանը: Նա խոստովանեց, որ ոլորտում առկա են խնդիրներ, դրանք շատ են, ու իրենք ամեն ինչ անելու են չարաշահումները հնարավորինս նվազեցնելու համար: Ի դեպ, նշենք, որ այս տարվա ընթացքում 3 գործեր ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որից երկուսով արդեն իսկ հարուցվել են քրգործեր, և ընթանում է քննություն: Անդրադառնալով աղքատության ցուցանիշներին՝ նախարարն ասաց, որ 2013-ին այն կիջնի 2-3 տոկոսով, ու «էական փոփոխություն՝ աղքատության առումով, չի լինի»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2012 թ. 9 ամսիներին կազմել է 4 մլրդ 41 մլն դոլար. արտահանումը` 1մլրդ 31 մլն, ներմուծումը`3 մլրդ 9 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011 թ.. 9 ամիսների համեմատ 2012 թ. նույն ժամանակահատվածում արտահանումն աճել է 6 , իսկ ներմուծումը` 1,2 տոկոսով: Ամսական կտրվածքով 2012 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արտահանումը կրճատվել է 7,8 տոկոսով և կազմել է 110,5 մլն դոլար, միաժամանակ՝ ներմուծումը եւս նվազել է 7,9 տոկոսով` 322,8 մլն դոլար: Արտաքին առևտրի կառուցվածքում Հայաստանի կարևորագույն գործընկեր է շարունակում մնալ Եվրոպական Միությունը, որի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 212 մլն դոլար կամ ընդհանուրի 30 տոկոսը: 2011 թ. 9 ամիսների համեմատ՝ 2012 թ. նույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ տեղի է ունեցել առևտրի ծավալների 3,5 տոկոս կրճատում: Իսկ ահա ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 1,8 տոկոսով և կազմել է 28,4 տոկոս` 1 մլրդ 147 մլն դոլար: Այլ երկների բաժին է ընկել առևտրաշրջանառության 41,6 տոկոսը` 1 մլրդ 681 մլն դոլար: Հայաստանից ապրանքների արտահանման ամենամեծ շուկան ԵՄ երկրներն են, որոնց բաժին է ընկել 420,8 մլն դոլար, ԱՊՀ երկրներին` 225, մնացածին`386,3 մլն դոլար: Եվրոպական պարտքային ճգնաժամն իր ազդեցությունն է թողել Հայաստանից ԵՄ արտահանման վրա ` 7,3 տոկոս նվազում: ԱՊՀ երկրներից 2012 թ. հունվար-սեպտեմբերին ներմուծվել են 676 մլն-ի, ԵՄ-ից` 748 մլն-ի, իսկ այլ երկրներից` 1 մլրդ 586 մլն դոլարի ապրանքներ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր` հոկտեմբերի 25-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ սահմանվեց 20 մլն դրամի չափով տուգանք: Հիշեցնենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունն ավելի վաղ դիմել էր ՏՄՊՊՀ և բողոք ներկայացրել մրցակից ընկերության՝ «ԱրմենՏել»-ի դեմ: «ԱրմենՏել»-ը այս տարվա սեպտեմբերին մեկնարկել էր «Պարզից պարզ» սակագնային փաթեթը: «Օրանժ Արմենիան»-ն իր հերթին հայտարարել էր, որ այն իր՝ «Պարզ» անվանումով, սակագնային փաթեթի կրկնօրինակն է, և տեղեկացրել է, որ անվանումը դեռևս 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան: «Օրանժ Արմենիա»-ի համոզմամբ՝ սա շփոթություն է առաջացնում իր սպասարկման նշանի հետ: Դիմողը նաև հայտնել էր, որ «ԱրմենՏել» ընկերության «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են կարմիր և նարնջագույն բիլիարդի գնդակներ: Դրանք, ըստ «Օրանժ Արմենիա»-ի, ակնհայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս երկու օպերատորներին, որոնք համարվում են «պարտված պայքարում»: ՏՄՊՊՀ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «ԱրմենՏել»-ի կողմից օրենքի խախտման փաստն իսկապես առկա է, ինչի համար էլ վերջինս ենթարկվել է ֆինանսական պատասխանատվության՝ 20 մլն դրամի չափով: ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը հատկանշական համարեց, որ հայաստանյան շուկայում առկա կապի բոլոր օպերատորները թեժ մրցակցության մեջ են միմյանց հետ: Բացի այդ, ՏՄՊՊՀ-ն դիտանցումներ է իրականացրել նաև հագուստի վաճառքով զբաղվող մի շարք խանութներում՝ պարզելով, որ վերջիններիս զեղչային քաղաքականությունը շատ դեպքերում մոլորության մեջ է գցում սպառողին: 50 կամ 70 տոկոս զեղչի մասին հայտարարությունը, օրինակ, գործել է միայն հատուկենտ ապրանքներ գնելու դեպքում: Այսօրինակ գործունեություն ծավալած ընկերությունների ներկայացուցիչները նախազգուշացում ստանալով՝ հեռացան նիստերի դահլիճից: Արտակ Շաբոյանը, սակայն, վստահեցրեց՝ եթե կրկնվեն խախտումները, ընկերությունները մեծ տույժերի կենթարկվեն: Խախտումներ թույլ տված ընկերություններից են՝ «Ռուժ Բուտե»` «Ռուժ» խանութ-սրահ, «Բեներիկ»` «Բեյսիկ Հաուս» խանութ-սրահ, «Գոհար-Անի» ընկերություն՝ «Կաշառել» խանութ-սրահ, «Նավավան» ընկերություն՝ «Բրենդաութլեթ» խանութ-սրահ և այլն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լենինգրադյան-Ծիծեռնակա-բերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթևեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչև շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվել է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները և թունելը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երեւանի «Մարս» գործարանի եւ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում բացվեցին Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ): Կառավարությունը ԱՏԳ-ի միջոցով նպատակ ունի խթանել արտասահմանյան ներդրումները: Ազատ գոտիներում գործող տնտեսվարողներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից, արտադրված ապրանքը արտահանվում է առանց մաքսավճարի: Հայ ազգային կոնգրեսի տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ Հայաստանի ներկայիս պայմաններում ԱՏԳ ստեղծելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով համակարգային խնդիրները՝ կոռուպցիան, մենաշնորհները, վարչարարական խնդիրները: «Եթե մեզ մոտ լիներ մրցակցային դաշտ, հարկային մարմինները հավասար գործեին բոլոր տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, ազատ տնտեսական գոտու անհրաժեշտությունն  ընդհանրապես չէր լինի: Որովհեւեւ, ի վերջո, տնտեսության զարգացման ամենակարեւոր գործոնը մրցակցությունն է», - iLur.am-ի հետ զրույցում ասաց պարոն Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանը չափերով այնքան փոքր է, որ կարելի էր ամբողջ երկիրը դարձնել ազատ տնտեսական գոտի: Իսկ առանձին տարածքներում ԱՏԳ ստեղծելու գաղափարն, ըստ տնտեսագետի, պետք է օգտագործել մարզերում, հատկապես՝ գործազրկության եւ աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող տարածաշրջաններում: Մասնավորապես, Խաչատրյանի խոսքով՝ երկար տարիներ խոսվում է Գյումրիում եւ Շիրակի մարզում ԱՏԳ ստեղծելու մասին, բայց, հակառակ սպասումների եւ հակառակ իշխանությունների՝ տնտեսական հզորությունները ապակենտրոնացնելու մասին հայտարարությունների՝ ազատ գոտիներ ստեղծվում են հենց Երեւանում:   Խոսելով այլ երկրներում Ազատ տնտեսական գոտիների առաջացրած դրական արդյունքի մասին՝ Վահագն Խաչատրյանը հիշատակեց Չինաստանի օրինակը, որտեղ տնտեսական զարգացումն սկսվեց մեկ մարզում ստեղծված ԱՏԳ-ի շնորհիվ: «Այնտեղ ողջ գոտին փակ էր, նույնիսկ հատուկ անձնագրային ռեժիմ կար այնտեղ ելումուտ անող մարդկանց համար՝ յուրահատուկ պետություն էր պետության մեջ:  Գուանչժոուի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում էր, իսկ ԱՏԳ-ում աշխատող ու ապրող մարդիկ իրենց կենսամակարդակով մի քանի անգամ գերազանցում էին Չինաստանի մնացած շրջաններին: Փաստորեն, Չինաստանի զարգացումն սկսվեց մի քանի տնտեսական գոտիների զարգացումից, որը շղթայական ռեակցիայով տարածվեց ողջ երկրով մեկ», - նշեց տնտեսագետը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, ազատ տնտեսական գոտիները մի քանի բացասական հեռանկարներ են  պարունակում, դրանց թվում՝ որակյալ մասնագետների արտահոսքը: Նրա խոսքով՝ արդեն իսկ խորհրդային տարիներին կենսաբանության, քիմիայի, ճշգրիտ սարքաշինության եւ այլ ոլորտներում  տասնամյակների ընթացքում ձեւավորված մասնագիտական բազան գրեթե իսպառ փոշիացվել է, ընդհատվել է արտադրության կազմակերպման շղթան: «Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում գործող հանրահայտ կազմակերպությունները, նախ, որակյալ աշխատուժի պակասի դեպքում այստեղ կգան՝ իրենց մասնագետներով հանդերձ: Այս դեպքում ԱՏԳ-ից ստացվող օգուտն առավելեւս չնչին  կլինի. տնտեսվարողը հարկ չի վճարում, մաքս չի վճարում, հետն էլ բերում է արտասահմանցի մասնագետների», - նշեց Վահագն Խաչատրյանը: Մյուս կողմից, նրա խոսքով՝  ԱՏԳ-ում գործող կազմակերպություններն այստեղից կտանեն մնացած որակյալ մասնագետներին: «Հասկանալի է, ազատ տեղաշարժման պայմաններում դրա դեմ առնել հնարավոր չէ, բայց խնդիրը կա՝ վերստեղծել խորհրդային տարիներին գոյություն ունեցող դպրոցը: Թեպետ, միգուցե՝ հակառակ պրոցեսը գնա՝ Ազատ տնտեսական գոտու տնտեսվարողները պահանջարկ առաջացնեն, որպեսզի այդ մասնագետները պատրաստվեն Հայաստանում», - նշեց տնտեսագետը: Եւս մեկ հանգամանք, որը մտահոգում է նրան, այն է, որ երկու տարածքներն էլ, որտեղ ստեղծվել են ազատ տնտեսական գոտիներ, Ռուսաստանի Դաշնությանն են պատկանում, եւ նորաբաց գոտիներում ներդրում անողները բացառապես ռուսաստանյան ընկերություններ են: Վահագն Խաչատրյանի խոսքով՝ դժվար թե մեկ այլ երկրից որեւէ ընկերություն այս փաստը ոգեւորությամբ կընդունի: «Որովհետեւ, ինչպես հայտնի է, ռուսաստանյան կառավարման մեթոդները չի կարելի օրինակելի համարել», - նշեց նա: Այս հանգամանքը եւս թույլ է տալիս տնտեսագետին պնդելու, որ այս նախաձեռնության արդյունավետությունը չնչին է լինելու: «Մեր տնտեսությունը չի օգտվի, մրցակցության հարցը չի լուծվի, բնակչության ընդհանուր կենսամակարդակի վրա ազդեցություն չի ունենա, եւ իշխանությունը սրանով ավելի շատ քաղաքական հարց  կլուծի, քան տնտեսական: Ի վերջո, հիշում ենք, որ այս տարածքները Ռուսաստանին են տրվել «գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով, եւ 10 տարուց ավելի մնացել են առանց օգտագործելու՝ ոչ մի օգուտ չտալով պետությանը: Իսկ հիմա արտոնյալ պայմաններ են առաջարկում նրանց, ովքեր առանց այդ էլ արտոնյալ պայմաններ ունեին», - ամփոփեց Վահագն Խաչատրյանը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո-ի դիտարկման տվյալների համաձայն, հունվարի 16-ից նավթամթերքի գները Հայաստանում նվազել են 1 լ դիմաց 10 դրամով: Սա գների առաջին անկումն է այս տարի` նախորդ տարվա դեկտեմբերին բարձրացման երկու փուլերից հետո: Այսօր «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի 1 լիտրն արժե 510 դրամ, «Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինի 1 լ` 480 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91»` 460 դրամ, դիզելային վառելիքի 1լ գինը`  460 դրամ: 1 լիտր եվրոդիզելն արժե 480 դրամ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:45-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 476 (27.01.15՝ 474.5) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 536 (27.01.15՝ 534) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 6.80 (27.01.15՝ 6.95) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 478 (27.01.15՝ 477) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 541 (27.01.15՝ 538) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.07 (27.01.15՝ 7.14) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 475.5 (27.01.15՝ 474) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 538 (27.01.15՝ 535) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 6.87 (27.01.15՝ 6.95) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 477 (27.01.15՝ 475.5) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 539 (27.01.15՝ 538) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 6.90 (27.01.15՝ 7.02) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 474.05 (27.01.15՝ 472.74), վաճառքինը՝ 478.95 (27.01.15՝ 478.03),          Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 531.87 (27.01.15՝ 529.61), վաճառքինը՝ 544.76 (27.01.15՝ 543.82) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 6.70 (27.01.15՝ 6.77), վաճառքինը՝ 7.41 (27.01.15՝ 7.47) Տատանումը (հունվարի 27) ԱՄՆ դոլար՝ առք +0.30, վաճառք +0.24         Եվրո՝ առք +0.14, վաճառք -0.85 Ռուբլի՝ առք  -0.01, վաճառք  -0.05 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 27.01.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 474.48, ԵՎՐՈ – 536.78, Ռուսական ռուբլի – 7.01
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եռամսյակը մեկ մոնիտորինգ է անցկացնելու Եվրասիական տնտեսական միության երկրներում`արտաքին պարտքի, ինֆլյացիայի և պետական բյուջեի դեֆիցիտի հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Քարայանը ԵԱՏՄ-ին երկրի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը ներկայացնելիս: Քարայանն ընդգծել է, որ ԵԱՏՄ ստեղծման վերաբերյալ պայմանագրով սահմանված է, որ գործընկեր երկրների արտաքին պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ 50%-ը: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք անմիջականորեն վերաբերում են ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությանը: Այդ ցուցանիշների խախտման դեպքում հանձնաժողովը մատնանշում է այս կամ այն երկրի կառավարությանը շուտափույթ միջամտության անհրաժեշտությունը` իրավիճակը շտկելու նպատակով: Քարայանն ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրները պարտավորվում են նաև կիրառել բարեփոխումների լավագույն մոդելները` միջազգային ինդեքսներին համապատասխանելու նպատակով: Այս առումով, Քարայանի խոսքով, Հայաստանը շահեկան դրության մեջ է գտնվում, քանի որ շատ վարկանիշերում երկիրը առաջատար է ԵԱՏՄ երկրների թվում, այդ թվում` Համաշխարհային բանկի «Doing Business» վարկանիշում: Իսկ դա, գտնում է փոխնախարարը, ներդրումների ներգրավման լավ հնարավորություն է: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու. Ամանոյի հետ։ Քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։ Նախարար Աշոտ Մանուկյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագրի ընթացքը։ Կարեւորվել է ԱԷՄԳ-ի դերը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրին եւ այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորություններին։ 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Pastinfo-ն գրում է.  ՀՀ կառավարությունը շարունակում է Էներգետիկ ոլորտի «մութ» գործարքների շարքը: Այս անգամ գործադիրը որոշել է պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին հանձնել «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված հարցից պարզ է դառնում, որ կառավարությունը մտադիր է զրոյացնել ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցված «ՀայՌուսԳազարդ»-ի` տարիների ընթացքում կուտակած շուրջ 8,5 մլրդ դրամի պարտքերը: Նախագծում մանրամասն ներկայացվում է նաև հիշյալ պարտքի ծագումը: Այսպես` 4 559 600 000 դրամի պարտքը դեռևս 1999թ. պետբյուջեից ընկերությանը տրված վարկի չմարված պարտավորության արժեքն է, 489 600 000 դրամը` 2003թ. վարկային պայմանագրով «Հայէներգո» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկի պարտավորությունն է, որը իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ին, 2 009 000 000 «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի ունեցած բյուջետային վարկի պարտավորությունն է, որ դարձյալ իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ»-ին, 701 600 000 դրամը` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Հայգազարդ» ՓԲԸ-ի միջև 25.12.2006թ. կնքված հաշտության համաձայնության հիման վրա «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ից «Հայգազարդ»-ին փախանցված պարտքն է, ևս 691 600 000 դրամի պարտավորություն էլ «Հայգազարդ» ՓԲԸ-ն ստանձնել է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման պայմանագրով և այդ ընկերության հետ 13.10.2003թ. կնքված համաձայնագրով:  Եվ ահա 15 տարվա ընթացքում կուտակված այս պարտքը մարելու համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտավորությունների վերակառուցման և մարման մասին միջոցառումների ծրագիր»: Դրա համաձայն` «ՀայՌուսգազարդ»-ը կառավարությանն է փոխանցում իր որոշ ակտիվներ, մասնավորապես` Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը:  Հետաքրքրականն այն է, որ «Նաիրիտ-2»-ի բաժնետոսերի մնացած 53,27 տոկոս-ը կառավարության նույն որոշմամբ պետք է հանձնվի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին` այդ ընկերության հանդեպ ունեցած պարտքի դիմաց: Այսպիսով, կառավարության որոշման տրամաբանությամբ` «ՀայՌուսգազարդ»-ը կմարի ինչպես կառավարությանը, այնպես էլ` «Որոտան» ՀԷԿ-ին ունեցած իր պարտքերը:  Շարունակությունն՝ այստեղ
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի ավագանու նիստում հաստատվել է քաղաքի 2018թ. բյուջեն: 2018 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 80 մլրդ 189 մլն 969 հազար դրամի չափով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 21 մլրդ 903 մլն 379 հազար դրամ՝ 2017 թվականի նախատեսվածից 1 մլրդ 360 մլն 209 հազար դրամով ավելի: Միեւնույն նժամանակ, զգալիորեն կրճատվել են պետական դոտացիաները համայնքին: Ընդհանուր առմամբ, Երեւանի բյուջեի ծախսային հատվածը կրճատվել է շուրջ 5 տոկոսով: 2018թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների 38,3 %-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:  Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2018թ. զարգացման ծրագիրը։ Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը՝ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։ Երևանի ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու և Երևան համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշումների նախագծերը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայկական բիզնեսում իշխանական լիազորությունների բարձր կենտրոնացվածությունը հանդիսանում է Հայաստանում կորպորատիվ կառավարման առաջատար փորձի ներդրման և զարգացման գլխավոր պրոբլեմը: Նման եզրակացության են հանգել Կորպորատիվ կառավարման կենտրոնի փորձագետները` «Կորպորատիվ կառավարումը որպես վստահության գործոն» թեմայով հետազոտութոյւնների արդյունքում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը, իշխանական լիազորությունների բարձր կենտրոնացվածությունը հայկական ընկերություններում նշել է հարցվողների 60%-ը: Նա նշել է, որ հետազոտությունն անց է կացվել կորպորատիվ կառավարման 30 մասնագետների շրջանում կատարված փորձագիտական հարցումների միջոցով, որոնց ընտրությունը կատարվել է «ձնագնդի» մեթոդով: Հարցումների ժամանակ արված իրենց մեկնաբանություններում հետազոտության մասնակիցները, մասնավորապես, նշում են, որ Հայաստանում շարունակում է գերիշխել «ընտանեկան» կամ «ախպերական» մենեջմենտ-մոդելը, քանի որ «բաժնետերերն իրենց բիզնեսի կառավարումը վստահում են հիմնականում ազգակցականներին, որոշ դեպքերում` ոչ պրոֆեսիոնալներին, ինչի հետևանքով ընկերություններում ստեղծվում են սեկանատիրոջ և կառավարչի միջև ոչ փորման հարաբերություններ: Ըստ մեկնաբանությունների, հայ սեփականատերերը բիզնեսը դիտում են որպես իրենց գրպանի անբաժանելի մաս: Գնահատելով վերջին 2 տասնամյակներում Հայաստանի ընկերություններում կորպորատիվ կառավարման առաջատար սկզբունքների զարգացման առաջընթացը, Կենտրոնի փորձագետները եկել են հետևյալ արդյունքների, որ հարցվողների 45%-ը նշել է որևէ առաջընթացի բացակայությունն այն ընկերություններում, որտեղ կորպորատիվ կառավարման սկզբունքները թելադրված չեն օրենքով: Հարցվողների ևս 45%-ն առաջընթաց է նշել միայն հայկական բանկերում. «և դա պատահական չէ, քանի որ բանկային օրենսդրությունը ենթադրում է կորպորատիվ կառավարման միջազգային սկզբունքների պահպանում»: «Բացի այդ, բանկերը գտնվում են մեգառեգուլյատորի կոշտ վերահսկողության ներքո»,-նշել է Կենտրոնի ղեկավարը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 11:45-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 459 (22.12.14՝ 455) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 563 (22.12.14՝ 555) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.47 (22.12.14՝ 7.82) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 464 (22.12.14՝ 460) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 570 (22.12.14՝ 565) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`8.73 (22.12.14՝ 7.92) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 461 (22.12.14՝ 457) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 569 (22.12.14՝ 558) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.50  (22.12.14՝ 8) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 465 (22.12.14՝ 460) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 570 (22.12.14՝ 558) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.59 (22.12.14՝ 8) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 455.48 (22.12.14` 447.10), վաճառքինը՝ 465.48 (22.12.14` 464.57),          Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 555.08 (22.12.14` 545.72), վաճառքինը՝ 575.55 (22.12.14` 575.70) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 8.24 (22.12.14` 7.51), վաճառքինը՝ 9.02 (22.12.14` 8.44) Տատանումը (դեկտեմբերի 22) ԱՄՆ դոլար՝ առք +4.54, վաճառք +0.02         Եվրո՝ առք +6.15, վաճառք -0.57 Ռուբլի՝ առք +0.32, վաճառք +0.22  Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 22.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 456.17 (21.12.14՝ 455.75), ԵՎՐՈ – 559.36 (121.12.14՝ 559.34 ), Ռուսական ռուբլի – 8.07 (21.12.14՝ 7.60):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ  ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը: Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ մամլո ծառայությունը, խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 1մլրդ 172 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Երևանի պետական համալսարանն է ՝73-րդ տեղ (վճարել է 1 մլրդ 149 մլն դրամ ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 549 մլն 72 հազար դրամ ցուցանիշով 159-րդ տեղում է: Չորրորդը՝  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է 439մլն 488 հազար դրամով և գտնվում է  185-րդ տեղում, որին  հաջորդում է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (192-րդ տեղ՝ 420 մլն 953 հազար դրամ): Խոշոր հարկատուների ցանկում  ըստ հաջորդականության ընդգրկված են Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանը, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը,Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ ոստիկանական ակադեմիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան և Գավառի պետական համալսարանը: Կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 6,3 մլրդ. դրամ: Ի դեպ նախորդ տարվա՝ 2012 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,9 մլրդ դրամ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը -Պարոն Մանուկյան, Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Քառյակի պահանջներին եւ հայտարարել, թե ինքը հորդորել է իր կուսակից ընկերներին, Կառավարությանը՝ ուշադրությամբ ուսումնասիրել, ու այն հարցերը, որոնք ներառված են իրենց ծրագրերում, արագ առաջ տանել: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե  «լեզվաշարադրական բացթողումներ» կան, եւ  անթույլատրելի է համարել Քառյակի կողմից պահանջների լեզվով խոսելը: Ինչպե՞ս եք մեկնաբանում սա: - Սերժ Սարգսյանը մեկնաբանության արժանի որեւէ բան չի ասել, որ ես խոսեմ այդ մասին: Իրոք, անհասկանալի էր, թե ինքն ինչ էր ուզում ասել դրանով: Սերժ Սարգսյանը ո՛չ մերժել է մեր առաջարկները, ո՛չ ընդունել դրանք: Դատելով նրա խոսքերից՝ ինքը կամ չի կարդացել, կամ պարզապես չի հասկացել Քառյակի 12 կետերը, որտեղ իշխանությունների հետ համագործակցության մասին որեւէ խոսք չկա: Ուղղակի Սերժ Սարգսյանը ցանկալին իրականության տեղ է ներկայացրել: ՀԱԿ-ը միշտ ասել է, որ իշխանագողերի հետ մենք չենք տեսնում որեւէ համագործակցություն: -Ասաց, որ «լեզվաշարադրական բացթողումներ ունեք», որ անընդունելի է «պահանջում ենք», «պարտադրում ենք» բառերը: - Մենք կոնկրետ 12 կետ ենք հրապարակել, կոնկրետ ժամկետ ենք սահմանել, հիմա սպասում ենք իրենց պատասխանին: Սրանք միայն կառավարության առաջ դրված պահանջներ չեն, սրանք իշխանության, նրանց թիմի առաջ դրված պահանջներ են, եւ ժամկետը սահմանված է: - Նրանց անորոշությունը ինչի՞ հետեւանք է: - Անորոշությունը նրանից է, որ իրենք էլ չգիտեն իրենց անելիքները: - Քառյակի 12 կետանոց պահանջները հրապարակելուց հետո ՀՀԿ-ականները ողջունեցին դրանք, նախօրեին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, թե դրանք այն տեսքով, ինչպես ներկայացված են, անընդունելի են: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:  - Ես առաջարկում եմ իրենց՝ գնալ, կողմնորոշվել, որոշել՝ կողմ են, թե դեմ: Ցանկացած դիրքորոշում հարգելի է, եթե իրենց ընդունած որոշումն է: Մենք կարող ենք միայն արձագանքել կատարվածին: Այս պահին, երբ ՀՀԿ-ից եկող ազդակներն իրար հակասում են, մենք ոչինչ ասել չենք կարող: Մենք համբերատար կսպասենք իրենց պաշտոնական արձագանքին: - ՀՀԿ-ականներն ասում են՝ կանեն այն պահանջները, որոնք համընկնում են իրենց ծրագրերին: Այդ դեպքում՝ կիսալուծումներն ընդունելի կհամարե՞ք, թե՞ ոչ, երբ ՀՀԿ-ն կատարի 12 պահանջների մի մասը, կամ կատարի դրանք՝ ինչպես ինքն է ուզում: - Դա պետք է Քառյակը որոշի: 12 կետերի պահանջատերը Քառյակն է՝ միասնական կոնսենսուսով, եւ որեւէ մեկն իրավունք չունի Քառյակի անունից խոսելու: Քառյակի սկզբունքն է՝ կոնսենսուս մինչեւ վերջ: Արման Գալոյան  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկյան բջջային օպերատորները պատրաստվում են իրենց կողմը գրավել պլաստիկ քարտերից օգտվող քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով  այսուհետ պլաստիկ քարտի փոխարեն վճարումներ կատարել բջջային հեռախոսի  միջոցով: Հաջորդ շաբաթվա սկզբից սպառողների ուշադրությանը կներկայացվի բջջային դրամապանակների Isis համակարգը, որը թույլ է տալիս բջջային հեռախոսին հարմարեցված հատուկ ծրագրի միջոցով գնումներ կատարել և վճարել դրանց համար: Ընդ որում՝ համապատասխան գործարքը կնքելու համար բավական է միայն բջջային հեռախոսը մոտեցնել վճարային տերմինալին: Ներկա պահին Isis-ի հետ համագործակցում են American Express, Visa, MasterCard և Discover համակարգերը: Այսինքն՝ այս տիպի քարտերի վրա պահվող գումարը բջջային հեռախոսի ծրագրի հետ նույնականացնելու դեպքում սպառողը հնարավորություն կունենա վճարումներ կատարել համապատասխան տերմինալներ ունեցաղ բոլոր առևտրի կենտրոններում: Աղբյուրը՝ korrespondent.net
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գտնում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել նոր կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 5 տոկոս տնտեսական աճը, այլև տնտեսությունն ավելի քիչ կաճի, քան այս ապրիլին կանխատեսել է հիմնադրամը՝ 4.3 տոկոս:  «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը այս տարի մեր երկրում հիմնադրամի կողմից սպասվող տնտեսական աճի կրճատումը նախ և առաջ բացատրեց Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացմամբ: «Հայաստանի մակրոտնտեսական վիճակը շարունակում է բարենպաստ մնալ, սակայն խնդիր է տնտեսական աճը: Մեր ենթադրությունն այնպիսին էր, որ 2009-ի ճգնաժամից հետո այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ կարող էր գրանցվել Հայաստանում, և ենթադրվում էր, որ կիրականացվեն մակրոտնտեսական այնպիսի քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումներ, որոնք էլ կնպաստեն աճի նման մակարդակի ապահովմանը: Սակայն այս տարվա սկզբից մենք բացահայտեցինք Հայաստանի տնտեսական աճի նվազման ուղղությամբ կարևոր ռիսկեր: Ցավոք, նվազման ուղղությամբ ռիսկերը նյութականացան: Դրանցից մեկը Ուկրաինայի և Ռուսաստանի ճգնաժամն է: Այժմ ԱՄՀ-ի գնահատականն այն է, որ այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը կլինի 0 տոկոս, այսինքն աճ չի լինի։ Եվ սա իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի տնտեսության վրա»,- ասաց Դաբան Սանչեսը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
  Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 4.5 տոկոս, ընդամենը գնահատական է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: «Կարծում եմ, որ տվյալ պարագայում վարչապետը տվել է գնահատական»,- ասելէնա։ Հիշեցնենք, որօգոստոսի 1-ին Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարելէ, թե 2015-իառաջինկիսամյակումաճ է  գրանցվելտնտեսության գրեթե բոլոր բնագավառներում, եւ տնտեսական աճը կազմելէ4.5 տոկոս: Աբրահամյանի այս հայտարարությունն առավել քան տարօրինակ հնչեց մի շարք միջազգային կազմակերպություններ, այդթվում՝ՀամաշխարհայինբանկըեւԱրժույթիմիջազգայինհիմնադրամի տված գնահատականների ֆոնին, որոնք 2015-ինՀայաստանիհամարկանխատեսելենբացասականկամ՝լավագույնդեպքումզրոյականտնտեսականաճ: Իսկ նույն կառավարության՝ վերջերս հրապարակած 2016-18 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, այս տարի պետռք է արձանագրվի ընդամենը 1 տոկոս աճ:   «Ես կարող եմ ասել, որ միշտ գործադիր իշխանության մարմինները տնտեսական աճի վերաբերյալ տալիս են գնահատականներ, որոնք պաշտոնական չեն, պաշտոնական միակ ցուցանիշը տալիս է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Հիմա տվյալ պարագայում վարչապետը հնչեցրել է գնահատական, որը տրվել է մեր գործադիր մարմնի այլ նախարարությունների կողմից։ Այդ գնահատականները հիմնված են թե՛ առաջին վեց ամսվա տնտեսական արդյունքների վրա, թե՛ կոնկրետ նախարարությունների կողմից դրա հիման վրա կատարվող հաշվարկների վրա»,- մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, ասել է Գաբրիելյանը։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի միջին սակագինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եվրոպական շուկայոմ նվազել է 8 տոկոսով՝ հազար խորանարդ մետրի համար դառնալով 409.3 դոլար: Այդ մասին, ինչպես փոխանցում է Quote.rbc.ru-ն, համապատասխան մշտադիրակման արդյունքում հայտարարել ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը: Սակագնի նվազման համար բարենպաստ պայման են դարձել եվրոպական գազային շուկայում գրանցված իրավիճակային փոփոխությունները, եւ մասնավորապես՝ այլ մատակարարների կողմից մատուցվող գազի ծավալներն ավելացնելու առաջարկները, եվրոպական առանձին երկրներում գազի սպառման ծավալների նվազումը, եւ գազի ընթացիկ սակագների (Spot price) նվազումը՝ ի համեմատություն երկարաժամկետ պայմանագրերի սակագների: Հաղորդվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, ռուսական գազի միջին սակագինը Գերմանիայի սահմանին 2013 թվականի մարտին նախորդ ամսվա հետ համեմատ պահպանվել է նույն մակարդակի վրա՝ հազար խորանարդ մետրի համար կազմելով 409 դոլար: 2012 թվականի մարտ ամսվա սակագնի հետ համեմատ գինը նվազել է 9.2 տոկոսով: Հիշեցնենք, որ ՌԴ ՏԶՆ տվյալներով, Ռուսաստանում 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին գազի արդյունահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 0.9 տոկոսով եւ կազմել է 183.5 մլրդ խորանարդ մետր: Գազի արտահանումը կրճատվել է 1.8 տոկոսով՝ կազմելով 55.2 մլրդ խորանարդ մետր: Հիշեցնենք նաեւ, որ այս ամենին զուգահեռ, Հայաստանում նախապատրաստվում են բարձրացնել գազի սակագինը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն արդեն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` առաջարկելով բնակչության համար գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Նշենք, որ մինչ այժմ ՀՀ բոլոր պաշտոնյաները, այդ թվում` էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, հայտարարում էին, թե Հայաստանի համար ռուսական գազի գինը չի բարձրացել, այնինչ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը ռուսական գազը ձեռք է բերել $247 գնով, անցած տարվա նույն ժամանակահատվածի $220/1000 խմ-ի համեմատ։ Համաձայն օրենքի ՀԾԿՀ-ն «ՀայՌուսգազարդի» հայտը կքննի 90 օրվա ընթացքում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Air Armenia ընկերությունը հուլիսի 20-ից կսկսի դեպի Մոսկվա թռիչքներն իրականացնել օրական 3 անգամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է ընկերության մարկետինգ-մենեջեր Սիրակ Համբարձումյանը: Նրա խոսքով, երրորդ չվերթը կիրականացվի ցերեկային ժամերին: Մինչ այդ ընկերությունը դեպի Մոսկվա թռիչքներ էր իրականացնում օրական 2 անգամ, երեկոյան ժամերին, իսկ այժմ ստիպված է ավելացնել թռիչքների քանակը՝ ելնելով աճող պահանջարկից: Համբարձումյանը նշել է, որ ընկերությունը դեպի Ուկրաինա չվերթներ առայժմ չի իրականացնում: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 479,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 509,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7,91 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 479,50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 514,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8,20 դրամ 1 ռուբլու դիմաց:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը՝ այնտեղ թանգարան կառուցելու նպատակով։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ սփյուռքահայ գործարարն ասել է, որ հոյակապ կառույց է համարում ԱԳՆ նախկին շենքը։ «Մտադրություն չունենք հյուրանոց կառուցելու։ Ավելի հավանական է թանգարանի ստեղծումը»,- հավելել է նա։ Էռնեկյանը դեռ չի որոշել, թե ինչ հավաքածուներ են լինելու թանգարանում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»: Արգենտինահայ գործարարը, ով նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատերն է, ԱԳՆ շենքի համար այնքան գումար էր առաջարկել, որքան մարտի 5-ին աճուրդում ԱԳՆ-ի շենքի համար նախատեսված 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկնարկային գինն էր: Աճուրդը, սակայն, չկայացավ` գնորդ չլինելու պատճառով, ուստի արգենտինահայ գործարարի առաջարկը մնաց ուժի մեջ: Ըստ Պետգույքի կառավարման վարչության տեղեկատվության՝ աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվեր մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ը: Շենքի վաճառքը նախատեսված էր ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ, ըստ որի՝ վաճառքի են հանվում Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,241.9 քմ մակերեսով շենք-շինությունները եւ հատկացված հողամասը:  Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը երկրորդ տեղում է։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ): Նա ունի ավելի քան 1000 կմ2 հողամաս։ Էռնեկյանի ամենից հայտնի ձեռնարկություններն են Aeropuertos Argentina 2000 և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և El Cronista ֆինանսական ամսագիրը։  2001 թվականից Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. գործարարը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95%-ը։ 2012 թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում։ Էդուարդո Էռնեկյանը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անիմաստ են համարում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցումը մինչև 2025 թվականին միասնական ֆինանսական շուկայի ձևաորումը: Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վալովայան հավելել է, որ այս պահին ԵԱՏՄ մակարդակով արժութային միության հեռանկարն ու միասնական արժույթի ստեղծման հարցեր չեն քննարկվում: Նա հիշեցրել է, որ Եվրամիությունում միասնական արժույթի ստեղծման մասին սկսեցին խոսել մաքսային միության մակարդակով ինտեգրումից հետո, և ենթադրվում էր, որ միասնական արժույթը գործարկվելու էր դեռ 1980 թվականին: ԵՏՀ առևտրի  նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է, որ միության տարածքում միասնական արժույթի կիրառմանն առնչվող դժվարությունները պայմանավորված են ազգային արժույթների և ազգային տնտեսությունների տարբեր արձագանքով արտաքին կոնյունկտուրային, մասնավորապես, նավթի շուկայի դինամիկային: Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը չէր բացառել, որ հետագայում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարող է ստեղծվել ֆինանսական և արժութային միություն: Մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն   ստորագրել են  Եվրասիական տնտեսական միության շուրջ  պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին: Սպասվում է, որ առաջիկայում Հայաստանը կմիանան այդ երեք երկրներին: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը՝ INSEAD բիզնես-դպրոցի եւ Կոռնելյան համալսարանի հետ համատեղ հրապարակել է «Գլոբալ իննովացիոն ինդեքսի» տարեկան վարկանիշը:  127 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է 59-րդ տեղը:  Անընդմեջ յոթերորդ անգամ ամենանորարար երկրների ցուցակը գլխավորում է Շվեյցարիան: Նրան հետեւում են Շվեդիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան: Առաջին 25 հորիզոնականներից 24-ն զբաղեցրել են բարձր եկամուտ ունեցող երկրները՝ ի բացառություն Չինաստանի, որը հայտնվել է 22-րդ տեղում: Նորարարական տեխնոլոգիաների զարգացման առումով Հնդկաստանը զարգացման միջին մակարդակ ունեցող երկրների շարքում առաջատարն է: Հայաստանն այս ցուցանիշով գերազանցում է իր հարեւաններից Վրաստանին (68) եւ Ադրբեջանին՝ (82): ԵԱՏՄ երկրների թվում, բացի Ռուսաստանից (45), Հայաստանը եւս առաջատար դիրքում է հայտնվել՝ հետեւում թողնելով Ղազախստանին (78) Բելառուսին (88) Տաջիկստանին եւ (94) Ղրղզստանին (95):  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի սպառողական շուկայում, ըստ պաշտոնական տվյալների, 2013 թվականի դեկտեմբերին գնաճը կազմել է 1.1%, ինչը պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը)` 2.1 % թանկացումով: ԱՎԾ տվյալներով, ծառայությունների սակագները դեկտեմբերին նվազել են 0,2 %, իսկ ոչ պարենային ապրանքների գները հաշվետու ամսում չեն փոփոխվել: Ըստ վիճակագրության, 2013 թվականին գնաճը կազմել է 5.6 %, 2012 թվականին` 5.8 %: Մասնավորապես, 2013 թվականին պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) աճել են 4%, ոչ պարենային ապրանքներինը` 3.5 %, իսկ ծառայությունների սակագները` 9,7%: 2012 թվականի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար աճել են 5,8%, 4.6 % և 6.4 %: Հիշեցնենք, որ սրանք ընդամենը պաշտոնական թվեր են: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն հաղորդել էինք, 2015 թ. պետական բյուջեն, համաձայն օրերս կառավարության նիստում հաստատած նախագծի՝ ավել է լինելու 2014 թ. բյուջեից ընդամենը 4 տոկոսով, սակայն ոստիկանության և ԱԱԾ-ին տրվող գումարները նախատեսվում է ավելացնել համապատասխանաբար 14.2 և 21.1 տոկոսով: Սա՝ այն դեպքում, երբ, կրթությանը ուղղվող գումարները աճելու են 4.3 տոկոսով, առողջապահությանը՝ 3.4 տոկոսով, իսկ սոց. պաշտպանությանը՝ 6.4 տոկոսով: Ոլորտ 2014 թ. (հազ. դրամ) 2015 (հազ. դրամ) աճը %-ով Ոստիկանություն 33,321,041.5 38,071,582.7 14.2 ԱԱԾ 19,153,817.8 23,203,588.4 21.1 Կրթություն 122,315,779.5 127,638,327.8 4.3 Առողջապահություն 80,625,785.8 83,377,405.6 3.4 Սոց.պաշտպանություն 362,030,607.1 385,475,774.0 6.4
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը դժվարանում է կանխատեսումներ անել Հայաստանի տնտեսության վրա ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցության առնչությամբ: «Այսօր դժվար է երկարաժամկետ կանխատեսումներ անել Հայաստանի տնտեսության վրա  ռուբլու փոխարժեքի անկման առնչությամբ, քանի որ պարզ չէ, թե որքան ժամանակ կընթանա այդ տենդենցը: Կարծում եմ որոշակի կանխատեսումներ կարելի է անել միայն մեկ ամիս հետո, երբ կպարզվի Ռուսաստանում տիրող իրավիճակը: Սակայն, այսօր կարելի է վստահորեն ասել, որ ներկայումս Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն չկա»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է Սարգսյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Beeline-ը հայտարարել է բջջային կապի հաշիվների վճարման և համարների արգելափակման ժամկետների փոփոխության մասին հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: 1. Մատուցված բջջային կապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա հաշիվը բաժանորդին կներկայացվի հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 2-ից սկսած: 2. Հաշիվը  ենթակա է վճարման հաշվետու ամսվան հաջորդող (հաշվի ներկայացման) ամսվա  մինչև 15-ը: 3. Նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում տվյալ ամսվա 19-ին կարգելափակվեն ելքային զանգերը: 4. Վճարումը չկատարելու դեպքում տվյալ ամսվա  22-ին  կապը կարգելափակվի ամբողջովին: 5. 3 ամսվա ընթացքում վճարման բացակայության դեպքում պայմանագիրը կխզվի: 6. Վճարում կատարելու դեպքում արգելափակված կապը կվերականգնվի: Փոփոխությունը ուժի մեջ է մտնում 2015թ.-ի մարտից:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի բնակչությունն սպառում է ներկրվող գազի 35%-ը, սակայն, գազի սպասարկման համակարգի աշխատանքի ապահովման ծախսերի 65%-ն ընկնում է բնակչության ուսերին: Այս մասին ՀՀ խորհրդարանի նիստում այսօր հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Խոսելով գազի գնագոյացման մեխանիզմների մասին, Նազարյանն ընդգծել է, որ ՀայՌուսգազարդի մարժան կազմում է 58 դոլար` առանց ԱԱՀ: Բնակչության համար մարժան կազմում է 108 դոլար, արդյունաբերողների համար` 31 դոլար: «Բնակչության համար ԱԱՀ կազմում է 62 դոլար, արդյունաբերողների համար` 46 դոլար: Եկեք հրաժարվենք ԱԱՀ-ից և նվազեցնենք բնակչության բեռը: ՀայՌուսգազարդի ԱԱՀ կազմում է 36 մլրդ.դրամ: Եկեք որոշենք, թե որքանով է հարմար` բյուջետային մուտքերից հրաժարվելը և բնակչության համար գազի սակագների նվազեցումը, կամ էլ  ներկայիս սակագների պահպանումը»,-ասել է Նազարյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 561 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.72 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 564.5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,77 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 414 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`563  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.73 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 414.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 564 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,75 դրամ: Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 413.59, ԵՎՐՈ – 562.90, Ռուսական ռուբլի – 11.81:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 404,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 545 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,50 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 548,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,50 դրամ 1 ռուբլու դիմաց:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Նաիրիտ» գործարանի ճակատագիրը կորոշվի առաջիկա երկու ամսվա ընթացքում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը`մեկնաբանելով ձեռնարկության աշխատակիցների հերթական ակցիան, ովքեր պահանջում են վճարել աշխատավարձի գծով պարտքերը: Նշենք, որ հուլիսի 10-ին գործարանի ավելի քան 100 աշխատակից հավաքվել է կառավարության շենքի մոտ`պահանջելով փակել աշխատավարձի գծով պարտքերը: Ըստ Զախարյանի, ձեռնարկության աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերը կուտակվել են վերջին 15 ամսում և կազմում են շուրջ 5 մլրդ դրամ:  Իսկ գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամ (շուրջ $130 մլն) նշագծին: «Կարծում եմ, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում ձեռնարկության ճակատագիրը պարզ կլինի»,- ասել է Զախարյանը`հավելելով, թե դեռ չգիտի, թե ինչպես կլուծվի հարցը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 408 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 549,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,5 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 553 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,65 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 3-7-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,737,824 ԱՄՆ դոլար 413.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 109,411,181 ԱՄՆ դոլար 414.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 38,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,361,165 EUR 567.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,205,875 EUR 571.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 696,306,965 ՌԴ ռուբլի 11.32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 136,746,719 ՌԴ ռուբլի 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.1 մլն ԱՄՆ դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Роснефть» ընկերությունն առայժմ Հայաստանի կառավարությանը չի ներկայացրել իր առաջարկները Երևանի «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ասել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ ռուսաստանյան ընկերությունը ձեռնարկությունում բնապահպանական աուդիտ է անցկացրել, սակայն հետազոտության արդյունքների և ձեռնարկության նորացման նախագծում «Роснефть»-ի  մասնակցության հեռանկարի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ «Роснефть»-ի պատվիրած աուդիտն անցկացրել է բրիտանական Jacobs ընկերությունը: Ռուսաստանի նավթային մոնոպոլիստը մտադիր էր Հայաստանի քիմիական գործարանում վերագործարկել կաուչուկի արտադրության բուտադիենային տեխնոլոգիան: Մինչդեռ, ԱրմԻնֆոյի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Роснефть»-ը ցանկություն է հայտնել Հայաստանում կաուչուկի նոր գործարան կառուցել, այլ ոչ թե նորացնել ներկայում գործողը և մարել նրա պարտքերը: 2013 թ. դեկտեմբերի 25-ին «Роснефть», «Пирелли Тайр Руссия» և«Роснефть-Армения» ընկերությունները Երևանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  համատեղ ձեռնարկություն հիմնելու վերաբերյալ՝ բուտադիեն-ստիրոլային կաուչուկ արտադրելու նպատակով: «Նաիրիտ» գործարանի և Rhinoville Property Limited հիմնական բաժնետիրոջ հիմնական միջոցները գրավադրվել են  Межгосбанк-ում և փոխանցվել ի սեփականություն՝ վարկը չվճարելու պատճառով: 70 մլն դոլար վարկը տրամադրվել է գործարանի գրավադրմամբ 2006 թ., 5 տարով, մինչև 2011 թ. դեկտեմբերը՝ տարեկան 12,5 % տոկոսադրույքով: Գործարանի ընթացիկ պարտքը ներկայումս անցնում է 130 մլն դոլարից: Մինչև 80-ականների վերջը գործարանը զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12 %-ը: 2006 թ. «Նաիրիտի» արժեթղթերի 90 %-ը վաճառվեց բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Վերջինիս ձեռքում են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ակցիաների 89,999 %-ը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տիրապետում է բաժնետոմսերի 4,496 %-ին, «АрмРосгазпром»-ը՝ 3,596 %, «Երևանի ՋԷԿ»-ը՝ 1,907 %:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2017թ-ի մայիսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 54,083,959 դոլար՝ 483.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 56,438,754 ԱՄՆ դոլար 485.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 6,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,866,267 EUR՝ 524.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,251,077 EUR 528.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 551,294,204 ՌԴ ռուբլի 8,35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 294,264,219 ՌԴ ռուբլի 8,44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել: Մայիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 67.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.7 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին ընդունել է անօրինական որոշում Հայաստանում գազի և էլէկտրաէնէրգիայի սակագների անհիմն թանկացման վերաբերյալ: «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքարկել է այդ որոշումը վարչական դատարանում։ Հաշվի առնելով այս հարցի նշանակությունը հանրության համար՝ մենք պահանջեցինք դատարանից գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այն լինի բաց և թափանցիկ բոլորի համար։ Դատարանը մերժեց մեր միջնորդությունը՝ պնդելով, որ գազի և էլէկտրաէնէրգիայի սակագների վերաբերյալ վեճը, իր գնահատականով, ձեռք չի բերել հանրային մեծ հնչեղություն։ Ակնհայտ է, որ այս հարցի հրապարակային դատական ընթացակարգը ի հայտ է բերելու բոլորի համար գազի և էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման անհիմն լինելու փաստերը, և, բնականաբար, իշխանությունները ցանկանում են քողարկել այդ փաստերը ու դատարանի վրա ազդելու միջոցով օրինականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անօրինական որոշումը։ Որպեսզի ապացուցենք դատավորներ Կարինե Բաղդասարյանին, Կարեն Մաթևոսյանին, Արծրուն Միրզոյանին, Արման Թովմասյանին և Աղասի Դարբինյանին, որ գազի և էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մտահոգում է ոչ միայն մեզ, այլև ամբողջ հանրությանը, մենք որոշեցինք նախաձեռնել ստորագրահավաք։ «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին անձը հաստատող փաստաթղթով նոյեմբերի 15-ին, ժամը 18-ին, հավաքվել Ազատության հրապարակում բաց, թափանցիկ ու անաչառ դատավարության պահանջագիրը ստորագրելու համար: Անձամբ ստորագրելով պահանջագիրը՝ մենք հարկադրելու ենք դատարանին կայացնել օրինական որոշում: Թույլ չտանք իշխանությանը յուրացնել մեր ընտանիքների արդար եկամուտը»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է նորացված դիզայն: Նորամուծությունների մասին հայտարարվել է մարտի 8-ին: Հիմնական թարմացումներին կարող  եք ծանոթանալ՝ այստեղ: Դիզայնի թարմացումները հիմնականում վերաբերել են օգտատերերի նորությունների էջին: Գլխավոր էջի դիզայնի փոփոխություններից բացի, նորարարությունները վերաբերել են նաեւ նորությունների դասավորման կարգին: Մասնավորապես, այժմ, օգտատերերը կարող են ընտրել, թե ինչ նորություններ են ցանկանում տեսնել՝ բոլոր նորությունները, նկարներով նորությունները, միայն մարդկանց եւ էջերի հաղորդագրությունները եւ այլն: Նոր ինտերֆեյսը հասանելի դարձնելու համար Facebook-ի օգտատերերին առաջարկվում է գրանցվել սպասումների ցուցակում: Թարմացումները նախատեսված են նաև iOS և Android համակարգերի համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը մեկ օրում երկու աստիճանով բարձրացել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում՝ ըստ Bloomberg-ի վարկածի, և զբաղեցրել վեցերորդ տեղը: Ընկերության հաշվետվության հրապարակումից հետո նրա կարողությունը կտրուկ մեծացել է 6,2 միլիարդով: Bloomberg-ը Facebook-ի հիմնադրի կարողությունը գնահատել է 47,6 միլիարդ դոլար: Ըստ վարկանիշի՝ Ցուկերբերգից ավելի հարուստ են հինգ հոգի. Microsft-ի ստեղծող Բիլլ Գեյթսը, Inditex-ի հիմնադիր Ամասիո Օրտեգան, ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը, Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը և գործարար Կառլոս Սլիմը: Մոլորակի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունն այսօրվա դրությամբ կազմում է 3,7 տրիլիոն դոլար: Փոխանցում է lenta.ru-ն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մաքսային միությանն անդամակցվելիս Հայաստանը կխնդրի մաքսային տուրքերի ցանկից դուրս հանել որոշ առանցքային ապրանքներ: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պատասպանելով պատգամավորների հարցերին: Նա նշել է, որ այդ ապրանքների ցանկը դեռ չի ներկայացվել ռուսական կողմին, քանի որ դեռ համաձայնեցվում է հայ գործարարների հետ, և այն չի հրապարակվում, ելնելով բանակցությունների գաղտնիության նկատառումներից: Նա նաև հավելել է, որ նախարարության կայքում հրապարկված է ապրանքների մի ցանկ, որոնց գծով մաքսատուրքերը կարող են փոփոխվել, ընդ որում, նշված են ներկայիս, ինչպես նա և ՄՄ ենթադրվող մաքսատուրքերը: Ավանեսյանը նշել է, որ բացառություն կարող են կազմել դեղագործական ապրանքները, հավի միսը և մի շարք հումքային ապրանքներ: Ավելին, նախարարն ընդգծել է, որ վերջերս ՌԴ հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ հայ ներմուծողները կարող են նավթամթերքներն ստանալ առանց ՌԴ արտահանման մաքսատուրքերի: «Հաշվի առնելով այդ դրույքները, մաքսատուրքերի ընդհանուր առավելագույն բարձրացումը Հայաստանի համար կկազմի 140-145 մլն դոլար: Բայց մաքսատուրքերի բարձրացումի միշտ չի, որ ուղիղ համեմատական է ինֆլյացիային, քանի որ մի շարք ապրանքներ փոխարինվում են ուրիշներով, կամ Հայաստանում արտադրվածներով: Ցանկացած պարագայում, իմ կողմից նշված թիվն առավելագույնն է, որը մենք ակնկալում ենք»,-հայտարարել է նախարարը: Նա նաև պատգամավորների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ պարտավորութոյւնների շրջանակներում Ռուսաստանը պետք է մինչև 2015, 2017 և 2020 թվականները նվազեցնի մաքսատուրքերը, ինչը մաքսատուրքերի նվազում է ենթադրում նաև Մաքսային միության համար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ամենախոշոր ինտերնետ մատակարարներից մեկը՝ «Յուքոմ» ընկերությունը, կդառնա Հայաստանի չորրորդ բջջային օպերատորը: Այս մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում տեղադրված նիստի օրակարգը, համաձայն որի՝ հանձնաժողովը պետք է քննարկի «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին հայտը: Ամենայն հավանականությամբ՝ այն կբավարարվի: Ըստ որոշման նախագծի՝ թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2013 թվականի նոյեմբերից և ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականի օգոստոսի 6-ը: Հայտնի է նաև, որ ՀՀ տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար ընկերությունը կօգտագործի 801-811ՄՀց/842-852ՄՀց, հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածը: Որոշման նախագժի համաձայն՝ որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ ընկերությունը պետք է պետբյուջե փոխանցի 6 մլրդ 225 մլն դրամ (մոտ 15,3 մլն դոլար): Նշենք նաև, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ «Յուքոմ» ընկերության փաստացի սեփականատերն է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, հոկտեմբեր ամսին կտրուկ կերպով կրճատվել են Ռուսաստանից Հայաստան եկող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները: Հոկտեմբերին փոխանցվել է 123 միլիոն 45 հազար ԱՄՆ դոլար, ինչը 22.2 տոկոսով քիչ է 2013-ի հոկտեմբերին արված փոխանցումներից՝ 158 միլիոն 355 հազար ԱՄՆ դոլար: «Ազատություն» ռադիոկայանը մեջբերում է Հայաստանի Կենտրոնական բանկի համեմատական տվյալները, որոնց համաձայն, այս մայիսին՝ նախորդ մայիսի հետ համեմատած քիչ էր փոխանցվել 1.1 տոկոս (2014թ. մայիսին ֆիզիկական անձինք Ռուսաստանից փոխանցել էին 126.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ. մայիսի 128 միլիոնի դիմաց), օգոստոսին՝ նախորդ օգոստոսի հետ համեմատած անկումը ավելի քան 9 տոկոս էր (2014թ. օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ. օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց), սեպտեմբերին՝ նախորդ սեպտեմբերի հետ համեմատած անկումը կազմել էր 8.6 տոկոս (2014-ի սեպտեմբերին փոխանցվել էր 153.3 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ սեպտեմբերի 167.7 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բազմակողմանի ոլորտային բյուջետային գործառույթների շրջանակներում Եվրոպական միությունը  4.8 մլն եվրո է հատկացրել Հայաստանին` Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրում ամրագրված  պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման և Եվրոպական միության և միջազգային առևտային չափանիշների հետ ներդաշնակեցման ուղղությամբ իրականցվող բարեփոխումների դիմաց: Երևանում ԵՄ գրասենյակից տեղեկացնում են, որ  այն հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև 2010 թվականին համաձայնեցված բյուջետային օժանդակության գործառույթների մի մասը: Բյուջետային օժանդակության ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի կառավարության գանձապետարանի միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն եվրո, որից 20 մլն եվրոն հանդիսանում է բյուջետային օժանդակություն: Վերոնշյալ՝ 4.8 մլն եվրո վճարումը հետևում է 2011 թվականի դեկտեմբերին կատարված 8 մլն. եվրո վճարմանը՝ կազմելով ընդհանուր առմամբ 12.8 մլն. եվրո: 1 մլն. եվրոն տրամադրվում է որպես տեխնիկական աջակցություն ՀՀ պետական մարմիններին և նշյալ ոլորտներում ակտիվ ոչ պետական հաստատություններին: Գործառույթների առաջընթացի գնահատումն իրականացվում է ԵՄ-ի և ԵՄ գործակալությունների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկերների և բոլոր ոչ-պետական դերակատարների կողմից համատեղ:  Հատկապես պետական ֆինանսների կառավարման ոլորտի առնչությամբ, այս հատկացման շրջանակներում իրականցվող ծրագրի օժանդակությամբ ստեղծվել և  e-gov.am կայք էջում տեղադրվել է գրանցամատյան՝ արտաքին աուդիտի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով:  Ֆինանսների նախարարությունում ծրագրի շրջանակներում ստեղծել է Կենտրոնական ներդաշնակեցման վարչություն, որը պատասխանատու է պետական գնումների և պետական ֆինանսների ներքին հսկողության բարեփոխումների ուղղորդման համար: Ծրագիրը օժանդակել է պետական գնումների բողոքարկումների խորհրդի ստեղծմանը, որը զբաղվում է պետական գնումների հետ առնչվող բողոքներով: Առևտրին առնչվող ոլորտում ծրագրի օժանդակությամբ կառավարության կողմից ընդունվել է Որակի ենթակառուցվածքի բարեփոխումների ռազմավարությունը, ընդունվել և հրապարակվել է գրանցամատյան մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրություն և ենթա-օրենդրական ակտեր, դատական կանոնակարգեր և միջազգային   պայմանագրեր: Վճարման ծավալի նվազումը նշյալ տրանշով հաստատված 6մլն եվրո ֆինանսավորման համեմատ պայմանավորված է այն փաստով, որ չեն բավարարվել  երկու պայմաններ, որոնք կապված են  նորաստեղծ Պետական գնումների բողոքարկումների խորհրդի գործառնական կարողությունների հետ և արտաքին աուդիտի ոլորտում առաջարկությունների իրականացման մանրամասների հրապարակմամբ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարությունն, ինչպես հայտնի է, հայտարարել է, թե պայքարելու է ստվերի դեմ: Բայց ամենատարօրինակն այն է, որ կառավարությունը տեղյակ չէ, թե ինչքան է կազմում այդ ստվերը: Ասել է թե՝ կառավարությունը որոշել է «պայքարել» մի բանի դեմ, ինչից, իր իսկ խոսքերով՝ գրեթե տեղեկություններ չունի. իբր թե՝ իհարկե: Համենայնդեպս, իրեն սուպեր նախարար հռչակած (և այսօր իր իսկ խոսքում ինքն իր մասին այդ բառակապակցությունը կիրառող) ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով միաժամանակ նաև արդեն ՊԵԿ ղեկավարն է, այսօր լրագրողների հետ զրույցում այդպես էլ չնշեց, թե իրենց հաշվարկներով՝ կոնկրետ որքան է կազմում այդ ստվերը: «Ստվերի գնահատման չափանիշները աշխարհում չկա մեթոդ, որ կարողանան… տարբեր մեթոդներ կան, մենք բայց իրական ստվերների հետ ենք աշխատում, մենք լավ գիտենք՝ որտեղ կա ստվեր՝ գրեթե բոլոր ոլորտներում»,- հայտարարեց Խաչատրյանը: «Եթե պայքարում եք մի բանի դեմ, ուրեմն՝ պետք է հաշվարկ արած լինեք, թե այն ինչ ծավալի է»՝ հարցին Խաչատրյանը նորից խուսափեց պատասխան տալ՝ նշելով, թե «Դժվար է ասել, չունենք նման մեթոդիկա, դա մեր գործը չի, նման թվեր չկան»: Հիշեցնենք նաև, որ խոսքը Հայաստանի մակարդակով խոշոր գործարար համարվող պաշտոնյայի մասին է, ով այսօր լրագրողների հետ զրույցում համառորեն հայտարարում էր, թե ինքը բիզնեսներ չունի, իսկ «Յուքոմ» ընկերությամբ էլ «պետք է հպարտանալ», չնայած այն, իր խոսքերով, իրեն չի պատկանում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ (շուրջ 135 000 դոլար): «Փաստինֆոն» գրում է, որ Ճիշտ այսքան գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Նշենք, որ ավելի քան 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգը: Այս ծախսը բյուջեում ձևակերպվել է իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Հետաքրքրական է, որ իբրև այս գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերջնական արդյունք՝ կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: Դատելով այն բանից, որ կառավարությունը համերգից հետո, այդուհանդերձ, որոշեց փոխհատուցել դրա կազմակերպման ծախսերը, ապա կարող ենք վստահ լինել, որ Նունե Եսայանի համերգի շնորհիվ քաղաքացիական հասարակության տեղեկացվածությունը արվեստի ոլորտում, իրոք, բարձրացել է:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀԾԿՀ-ը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները կհաստատի հունիսի 7-ին: Նիստի մասին ծանուցումն ու դրա օրակարգն արդեն տեղադրված են Հանձնաժողովի կայքում: Ի դեպ, նշենք, որ համաձայն այդ որոշումների նախագծերի, հունիսի 7-ի նիստում Հանձնաժողովը թերեւս կհաստատի նախապես հայտարարված սակագները, այն է. 1 խմ գազի սակագինը բնակչության համար` 156 դրամ, էլեկտրաէներգիայի 1կՎտ/ժ-ի ցերեկային սակագինը` 38, գիշերայինը` 28 դրամ: Նշենք, որ դարձյալ, ըստ Հանձնաժողովի հաստատմանը ներկայացված նախագծերի, գազի նոր սակագինը կսկսի գործել արդեն հուլիսի 1-ից: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, այս հարցի շուրջ որոշման նախագծում ժամկետն առայժմ բացակայում է: Փաստորեն, ՀԾԿՀ-ն արդեն նշանակել է աղմկահարույց նիստի օրը, մինչդեռ, հիշյալ հարցերի շուրջ հանրության տեսակետն այդպես էլ Հանձնաժողովը չլսեց: Հիշեցնենք, մայիսի 29-ին Հանձնաժողովում նախանշված հանրային քննարկումը տապալվեց, այդպես էլ բուն թեմային չհասնելով: Հիշեցնենք. ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանդիպումն ավարտել էր հայտարարելով, թե քննարկման անցկացման հետագա կարգի եւ տեղի մասին տեղեկատվությունը կտեղադրվի Հանձնաժողովի պաշտոնական կայքում: Սակայն, նոր քննարկման մասին հայտարարության փոխարեն տեղադրեց պաշտոնական հաղորդագրություն, որում բոլոր շահագրգիռ կողմերին խնդրվում էր գրավոր և բանավոր առաջարկությունները ներկայացնել մինչև սույն թվականի մայիսի 31-ը, ժամը 18:00: Եվ ահա սպասվող նոր քննարկման փոխարեն Հանձնաժողովը հայտարարեց արդեն նիստի օրն ու ժամը: «Փաստինֆո»-ի հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ նիստը կգումարվի առանց հանրային քննարկում անցկացնելու, ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը խոստացավ ճշտել եւ պատասխանել ավելի ուշ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Քիչ առաջ կառավարության կայքը հրապարակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը ֆինանսական շուկայում իրավիճակի մասին: Ինչպես և կանխատեսվում էր, Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ «կառավարությունը ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար»: Ուշագրավ է նաև, որ Հովիկ Աբրահամյանը հատուկ անդրադարձել է քաղաքացիների ավանդներին՝ հայտարարելով, որ «թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են և կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»: Նշենք, որ ավելի ուշ հայտարարությունով է հանդես գալու Կենտրոնական բանկը: Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը ստորև. Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են և կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար: Այսօր ժամը 14:00-ին Կենտրոնական բանկի խորհուրդը հանրությանը կտա մանրամասն պարզաբանումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կառավարությունը մշտական կապի մեջ է նաև իր միջազգային գործընկերների հետ, և վստահ է, որ համատեղ ջանքերով և սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում վերջին մեկուկես տարում փակվել է 10.000 փոքր և միջին ձեռնարկություն։ ՓՄՁ-ների գործունեության համար կարևոր խոչընդոտներ շարունակում են մնալ հարկային բեռը, բյուրոկրատիան, անհավասարաչափ ստուգումները և հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները։ Ա1+-ի փոխանցմամբ, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ պետական տարբեր կառույցների աջակցության, պետական ինստիտուտների կողմից հավասար մրցակցության պայմանների ապահովման, կոռուպցիայի, վարկերի ստացման խոչընդոտները դեռևս չլուծված խնդիրներ են։ Դրանք էլ առաջացրել են դժվարին իրավիճակ ՓՄՁ-ների համար։ Ամբողջական հոդվածն՝ այստեղ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Որևէ տնտեսագետ չի կարող խորը, մանրամասն վերլուծություն կատարել այն օգուտների և արտոնությունների, որոնք Հայաստանը կստանա ԵՏՄ-ին անդամակցելիս, ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, արտաքին գործոններն առայժմ հնարավորություն չեն տալիս որևէ եզրակացություն անել, ոչ ոք չգիտի, թե որքան կտևեն ռուսական տնտեսության նկատմամբ պատժամիջոցները, տնտեսական ինչ իրողություններ են սպասում երկրին ապագայում: Բացի այդ, ինտեգրացիոն ցանկացած մոդելի շրջանակներում Հայաստանը պետք է տնտեսական իմունիտետի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկի»,- գտնում է նա: «Մենք պետք է կողմնորոշվենք այն ճյուղերի հարցում, որոնք կարող են տնտեսական զարգացման լոկոմոտիվ դառնալ, անհրաժեշտ է կարողանալ ապահովել սեփական մրցունակությունը: Այս և այլ հարցեր դեռ պատասխաններ չեն ստացել, ինչը և ԵՏՄ-ից օգուտների հետ կապված անորոշություն է առաջացնում: Մեկ բան հստակ է. եթե Հայաստանի կառավարությունը տնտեսության իմունիտետի բարձրացմանն ուղղված ջանքեր չգործադրի, մենք միանշանակ վնասներ կունենանք: Կառավարության անդամները ժամերով դատողություններ են անում ռուսաստանյան շուկա հայկական ապրանքների արտահանման լայն հեռանկարների շուրջ, սակայն այդ հեռանկարների իրագործման համար որոշակի քայլեր են հարկավոր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հայկական ապրանքները, օրինակ` գյուղատնտեսական արտադրանքը, ռուսական շուկայում թուրքական կամ ադրբեջանական համանման ապրանքների համեմատ մրցունակ դարձնելուն: Այսօր թուրքական ապրանքների ինքնարժեքն ավելի ցածր է, և դա առավելապես պետության կողմից սուբսիդիաների հաշվին: Իսկ մեզ մոտ այդ ամենը դեռ չկա: Հայաստանի կառավարությունը դեռ արդյունավետ սուբսիդավորման համակարգ չի ներդրել»,-նշել է նա:  Տնտեսագետը համոզված է, որ ինքնարժեքի իջեցումն իր հերթին կպահպանի և կավելացնի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման ներկայիս տեմպերը: «Չէ որ ԵՏՄ-ին անդամակցման դեպքում եվրոպական շուկա ճանապարհը մեզ համար ինչ-որ չափով փակվում է, հետևաբար` դա հարկավոր է փոխհատուցել եվրասիական շուկայում ակտիվ աշխատանքով»,- հայտարարել է Մինասյանը: Հատուկ ուշադրություն են պահանջում կապիտալի ներգրավման հարցերը, մասնավորապես` Հայաստանի այն ձեռնարկությունների վերագործարկման նպատակով, որոնք ձեռք են բերվել նույն Ռուսաստանի կողմից «գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում: Մինասյանն ընդգծել է, որ այդ հարցերն անպայման պետք է բարձրացնել ռուսական կողմի հետ բանակցություններում: «Պատժամիջոցների պատճառով այլ երկրներում իրացման հնարավորություններ չունեցող ռուսական կապիտալը կարող է ներգրավվել Հայաստանի տնտեսությունում»,- ասել է դաշնակցականը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակի առաջատարների հնգյակում  փոփոխություն է տեղի ունեցել: Ըստ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ, առաջատարն է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը բյուջեին վճարել է 17,7 մլրդ դրամ, իսկ երկրորդ տեղում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը` 5,2 մլրդ դրամ: Երրորդ տեղում է ԱրմենՏելը` 4,2 մլրդ դրամ: Ի դեպ, «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ՎիվաՍել ՄՏՍ) որն առաջին եռամսյակում երրորդ տեղում էր, այժմ իջել է մինչև 30-րդ տեղ, վճարելով ընդամենը 512 մլն դրամ: Չորրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` 2,9 մլրդ դրամ, իսկ հինգերորդն է «Ֆլեշ» ընկերությունը` 2,5 մլրդ դրամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ապրիլի 14-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 250 հազ. դոլար ¥103.725 մլն.դրամ¤, 414.90 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` ապրիլի 9-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 1,6 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքն իջել է 0.02 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 600 հազարդոլար ¥249.150 մլն դրամ¤, ինչը մոտ 2,4 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.25 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո gործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 407.00 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`555 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12.30 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 559 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12.41 դրամ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«ԱրմենՏել» և «Ռոստելեկոմ» ընկերությունները ռեգուլյատորի միջամտությունից հետո պայմանավորվեցին համագործակցել: Մայիսի 30-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ռոստելեկոմ» ընկերության բողոքն ընդդեմ «ԱրմենՏել» ընկերության: «Ռոստելեկոմ» ընկերությունը դիմել էր Հանձնաժողովին՝ հայտնելով, որ իր ծառայությունների աշխարհագրությունն ընդլայնելու և բաժանորդներին ինտերնետ կապ  տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել  «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ: «Ռոստելեկոմը» տեղեկացրել է նաև, որ  օրենսդրության պահանջին համապատասխան կատարել է  բոլոր վճարումները: Սակայն «ԱրմենՏել»-ը «Ռոստելեկոմին» ներկայացրել է պայմանագիր, որտեղ, բացի օրենսդրությամբ սահմանված վարձակալական գումարից, ներառված են եղել նաև լրացուցիչ այլ վճարներ, որոնք տարեկան հաշվով կազմում են մոտ 1.7 մլն դրամ: Փաստացի «Ռոստելեկոմը» չի կարող այդ ծառայությունները ստանալ մեկ այլ ընկերությունից, քանի որ նման ենթակառուցվածքներ ունի միայն  «ԱրմենՏելը»:  Վստահ լինելով, որ ընկերությունն այլընտրանք չունի, «ԱրմենՏելը» փորձել է վերջինիս պարտադրել պայմաններ և լրացուցիչ գումարներ գանձել: «ԱրմենՏելը» պարտավոր է բավարարել ցանկացած ընկերության դիմում, եթե վերջինս կատարել է համապատասխան ֆիքսված վճարումները: Նիստում ելույթ է ունեցել GNC-ALFA (Ռոստելեկոմի դուստրը) ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Փարմազյանը, նշելով, որ Հանձնաժողովի միջամտության արդյունքում խնդիրը արդեն իսկ կարգավորվել է և առանց լրացուցիչ պայմանների և վճարների պարտադրման, «ԱրմենՏելը» կնքել է պայմանագիրը: «Գլխավոր խնդիրը ոչ թե պատժելն է, այլ առաջացած պրոբլեմների լուծումը»,-նշել է Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Հարկ է նշել, որ այս տարվա մայիսի կեսերին մյուս ռեգուլյատորը` Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերությանը տուգանել էր 2,4 հազար դոլարով, հեռախոսային գծի անցկացման համար նախատեսվող խողովակաշարը «Ռոստելեկոմ» ընկերությանը ժամանակին չտրամադրելու համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին Համաշխարհային բանկը Հայաստանի կապիտալ շինարարության ոլորտին է ուղղել 2.9 մլրդ դրամի (7.1 մլն դոլար) վարկեր, որը կազմում է հանրապետության շինարարության հատվածին միջազգային բոլոր վարկային ներդրումների 23.8%-ը, կազմելով 12.3 մլրդ դրամ ($ 29.9 մլն): Ընդ որում, ներդրումների ծավալը Մեծ Բրիտանիայից (Հայաստանի շինարարության ոլորտին) տարեկան կտրվածքով նվազել են 28.1%, EBRD ներդրումները 2014-ի հունվար հուլիսին կազմել են 3 մլրդ դրամ ($ 7.3 մլն դոլար, տարեկան աճը` 6.3 անգամ), կամ հանրապետության շինարարության հատվածին միջազգային բոլոր վարկային ներդրումների  24.3% - ը: Ասիական զարգացման բանկի ներդրումները կազմել են 5.3 մլրդ դրամ ($ 12.9 մլն), տարեկան աճը`4.7 անգամ: Գերմանիայի զարգացման բանկը` 696 մլն դրամ ($ 1.7 մլն), տարեկան անկումը`66.8%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014-ի առաջին 7 ամիսներին կապիտալ ներդրումները շինարարության ոլորտում կազմել են մոտ 160 մլրդ դրամ ($ 389 մլն), 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 0.5%: Կապիտալ շինարարության ընդհանուր ծավալում շինմոնտաժային աշխատանքները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 138.2 մլրդ դրամ, տարեկան աճը`0,7%:  Ըստ վիճակագրական տվյալների, 2014-ի հունվար-հուլիսին պետական բյուջեից շինարարության ոլորտին է ներդրվել է մոտ $ 24 մլրդ դրամ ($ 58.3 մլն դոլար, տարեկան աճը` 6,3%), կամ ոլորտի ընդհանուր ներդրումների 15% - ը: Կազմակերպությունները   կապիտալ շինարարության ոլորտում ներդրել են 76.2 մլրդ դրամ ($ 185.4 մլն), տարեկան աճը` 5.3% կամ ոլորտի ընդհանուր ներդրումների 47.7% - ը: Հայաստանի բնակչությունը շինարարության ոլորտին ներդրել է 32,7 մլրդ դրամ ($ 79.4 մլն), տարեկան անկումը`29.7% կամ ոլորտի ընդհանուր ներդրումների 20.4% - ը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2014-ի հունվար - հուլիսին շինարարությունում ներդրվել է 199.4 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի 0.1%: տարեկան անկումը` 16.4%: Հայ առաքելական եկեղեցու կողմից ոլորտին ներդրվել է 815,7 մլն դրամ (ընդհանուր ծավալի 0.5%-ը), տարեկան անկումը` 44.4%: Ամենախոշոր գումարը շինարարության ոլորտում շարունակում են ներդնել դեվելոպերային ընկերությունները, 2014-ի հունվար – հուլիսին ներդնելով 37,9 մլրդ դրամ (մոտ $ 92.2 մլն, Հայաստանում ոլորտին ուղղված ընդհանուր ծավալների 23,7% - ը), տրանսպորտի ոլորտում`23,6 մլրդ դրամ ($ 57.4 մլն դոլար, 14 , 8%), էլեկտրաէներգիայի և գազի ոլորտում`13.5 մլրդ դրամ ($ 32.7 մլն դոլար, 8.4%): Վերամշակող կազմակերպույթուններն ուղղել են 13.3 մլրդ դրամ (8,3%), լեռնահանքային արդյունաբերությունը`7,9 մլրդ դրամ ($ 19.3 մլն դոլար, 5%), ջրամատակարարման ոլորտը` 9.3 մլրդ դրամ (5.8%), մեծածախ և մանրածախ առևտուրը`6.3 մլրդ դրամ (4%), տեղեկատվության և կապի ոլորտը`8.1 մլրդ.դրամ (5%), հանրային սննդի ոլորտը`մոտ 6 մլրդ դրամ (4%), կրթության ոլորտը`10,6 մլրդ դրամ ($ 25.7 մլն. կամ 6.6%), գյուղատնտեսության ոլորտը` 4.2 մլրդ դրամ (2.6%), մշակույթի ոլորտը` 2,9 մլրդ դրամ (1.8%), ֆինանսական հատվածն ուղղել է 1.5 մլրդ դրամի վարկեր ($ 3,6 մլն, 0,9%), առողջապահության ոլորտում շինարարությանն է ուղղվել 1,4 մլրդ դրամ (0,9%): ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2014 թվականի հունվար – հուլիս ամիսներին կազմել է 411.25 դրամ / 1 դոլար, իսկ միայն հուլիսին` 407.13 ՀՀ դրամ / $ 1: Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։ 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Արմավիա» ավիափոխադրողը մարտի 29-ին հայտարարեց, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները և սկսում սնանկացման գործընթաց։ Թռիչքներն արդեն դադարել են, իսկ գործընթացը դեռ չի սկսվել։ Սնանկացման գործընթացի ընթացակարգերը հստակ սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով։ Այն պահանջում է, որ նախ պարտապանը, տվյալ դեպքում՝ «Արմավիան», սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով դիմի դատարան։ Բայց որպեսզի ընկերությունը կարողանա դիմել դատարան, պետք է լինի անվճարունակ, կամ էլ պարտավորությունները նվազագույն աշխատավարձի (նվազագույն աշխատավարձ սահմանված է ֌1000 – խմբ.) հազարապատիկի և ավելի չափով գերազանցեն ակտիվների արժեքը։ Համաձայն «Սնանկության մասին» օրենքի՝ դատարան դիմելու ժամանակ «Արմավիան» պետք է ներկայացնի նաև սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող գույքի ցանկը, կապիտալ և ֆինանսական ներդրումների տվյալները, վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները, հիմնական և շրջանառու միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, բացի այդ՝ պարտատերերի ցուցակը, առանձին պարտավորությունների բնույթի և չափի մասին տեղեկատվություն։ Պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելուց հետո դատավորը նշանակելու է սնանկության ժամանակավոր կառավարիչ, որը կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով։ Դատարանի կողմից սնանկ ճանաչելու դիմումը ընդունելու պահից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է: Բայց եթե ընկերության անվճարունակությունը վիճելի լինի, ապա դատավորը դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ տասը օրվա ընթացքում, պետք է նշանակի դատական նիստ՝ հրավիրելով պարտապանին և դիմումում նշված պարտատերերին։ Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը պետք է կազմակերպի գույքագրում, միջոցներ ձեռնարկի պարտապանին պատկանող գույքի պահպանության համար, վերլուծի ընկերության ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում։ Բացի այդ՝ նա պետք է վարի ընկերության պահանջների գրանցամատյանը, ստանա պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը։Պարզ ասած՝ դատարանի որոշումից հետո ժամանակավոր կառավարչի վրա է դրվելու «Արմավիայի» պարտատերերի հետ խնդիրների կարգավորումը։ Սնանկացման գործընթացը, ըստ էության, բավական երկարատև է, և դժվար է հասկանալ, թե որքանով կբավարարվեն ավիաընկերության բոլոր պարտատերերի պահանջները։ «Արմավիան» պարտքեր է կուտակել ինչպես երկրի ներսում, այդպես էլ նրա սահմաններից դուրս։ Տարբեր գնահատականներով՝ ավիափոխադրողի պարտավորությունները գերազանցում են $50 մլն-ը։ Ըստ ռուսական աղբյուրների՝ միայն ռուսական բանկերին, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին և Ռուսաստանի ավիացիոն տրանսպորտի դաշնային գործակալությանը («Ռոսավիացիա») «Արմավիայի» պարտքը կազմում է մոտ $25 մլն։ Հայաստանում «Արմավիայի» պարտքը բանկերին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին, պետբյուջեին (օդի տուրքի գծով) և աշխատակիցներին գերազանցում է $30 մլն-ը։ Միայն հայկական բանկերին «Արմավիայի» պարտքը կազմում է $20 մլն. ապահովվա՞ծ են այդ միջոցները ակտիվներով, թե՞ ոչ՝ պարզ չէ։ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի մի մասն ապահովված է «Արմիավիայի» ինքնաթիռներով, մյուս մասը՝ ավիաընկերության սեփականատեր Միխայլ Բաղդասարովի այլ բիզնեսների ակտիվներով, հետևաբար բանկերն ավիափոխադրողի սնանկացումից չեն տուժի։ Օբյեկտիվ սնանկացո՞ւմ, թե…«Արմավիայի» սնանկացման գործընթացում, այդուհանդերձ, հնարավոր են կանխամտածված քայլեր։ Ավիաընկերության պարտքային խնդիրները սկսել են դեռ 2011թ. գարնանը և հաջորդող երկու տարիներին խրոնիկ խորացել։ «Սնանկության մասին» օրենքը սահմանում է՝ եթե ընկերությունը հայտնաբերում է, որ պարտքի չափը ակտիվները գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ապա սնանկ ճանաչելու դիմումը պետք է դատարան ներկայացնի ոչ ուշ, քան համապատասխան հիմքերի հայտնաբերումից հետո երկամսյա ժամկետում։ Թե իրականում որքանով է «Արմավիան» պահպանել օրենքի տառը, պարզ չէ. ընկերության ֆինանսական հաշվետվություններն անհասանելի են։ Ուշագրավ է, որ 2012թ. մարտին, երբ հերթական անգամ սրացել էր պարտքային խնդիրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ, «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարում էր, որ կա՛մ «Զվարթնոցը» սակագները կիջեցնի 25%-ով, կա՛մ իրենք կդադարեցնեն չվերթները և կսկսեն սնանկության գործընթաց։ Բաղդասարովի այս հայտարարությունը, ինչպես նաև 2012թ. ընթացքում ավիաընկերության չվերթների սպասարկման ժամանակավոր դադարեցումները ցույց են տալիս, որ ընկերությունը դե ֆակտո անվճարունակ է եղել անցած տարի՝ այդ ընթացքում ստեղծելով «պարտքային կարուսել»։ Ի դեպ՝ կանխամտածված սնանկություն համար Քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով։ «Արմավիայի» ֆինանսական վիճակի մասին տեղեկացված պետք է լիներ ֆինանսների նախարարությունը, ԿԲ-ն և Պետեկամուտների կոմիտեն։ Այսպես՝ «Արմավիան» Կենտրոնական բանկի կողմից դեռ 2010թ. օգոստոսին ստացել է Գ+ վարկանիշ, որը երբևէ չի վերանայվել և վերահաստատվել է 2012թ. նոյեմբերի սկզբին, այն դեպքում երբ ավիաընկերությունը թե՛ 2011թ., թե՛ 2012թ. բազում անգամ պարտքային խնդիրներ է ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, ռուսական «Ռոսավիացիայի» հետ։ ԿԲ կանոնակարգերի համաձայն՝ վարկանիշ շնորհվում և վերանայվում է հիմք ընդունելով ընկերության ֆինանսական վիճակը, տարեկան և կիսամյակային ֆինանսական հաշվետվությունները։ 2010թ. օգոստոսից «Արմավիայի» վարկանիշի անփոփոխ թողնելը անհասկանալի է նաև այնքանով, որքանով ընկերությունը 2010-2011 թթ. շահույթ չի ունեցել։ «Արմավիայի» նկատմամբ ԿԲ լոյալությունը ամենայն հավանականությամբ պայմանավորված է եղել նրանով, որ ֆինանսական խնդիրների առաջ կանգնած ընկերությունը լուրջ վարկային պարտավորություններ է ունեցել (այժմ էլ ունի) բանկային համակարգին։ Մյուս կողմից՝ ԿԲ-ին «վատ դրության մեջ չգցելու համար» անցած նոյեմբերի 30-ին «Արմավիան» որոշել է հրաժարվել վարկանիշից։ Ունկնդիր լինել Քաղավիացիայի վարչությանըԱպրիլի 1-ից չվերթները դադարեցնելու «Արմավիայի» որոշումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ապրիլի 22-ին ավարտվում է Հայաստանի կառավարության, «Սիբիր ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունների միջև 2003թ. մարտի 14-ին ստորագրած տասնամյա պայմանագրի ժամկետը, որով «Արմավիային» որոշ ավիաուղղություններով ուղևորափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք էր վերապահվում։ Հատկանշական է նաև, որ «Արմավիան» սնանկացման գործընթաց սկսելու մասին հայտարարությունը տարածեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանի մարտի 28-ին արված հայտարարությունից հետո, երբ վերջինս չբացառեց «Արմավիայի» սնանկացման հնարավորությունը, ինչպես նաև ակնարկեց, որ ընկերության ֆինանսական վիճակն այնպիսին չէ, որ կառավարությունը երկարաձգի նրա հետ կնքված պայմանագիրը։ Արմենակ Չատինյան Civilnet.am
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Չնայած Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը` Երևանը և Թբիլիսին շարունակում են պահպանել լավ հարաբերությունները, և երկու երկրների միջև գործում են ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրերը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: «Առանձնակի խնդիրներ այդ ուղղությամբ չեմ տեսնում: Եվ պետք է նշել, որ արդեն դրական է այն, որ այդ հարցը չի քաղաքականացվում»,- ասել է Պետրիաշվիլին`երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների պահպանման և մակարդակի բարելավման հույս հայտնելով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը Եվրամիության երկրներ մեղր արտահանելու հնարավորություն կստանա: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում: Եվրամիության սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինությունը (EU DG SANCO) հաստատել է «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», որը Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերքների Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման է: Արտահանումը նախատեսվում է սկսել 2014 թվականից: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում վստահեցնում են, որ շարունակվում է ԵՄ անդամ երկրներ մեղրի արտահանման համար անհրաժեշտ իրավական ակտերի և փաստաթղթերի ստեղծման գործընթացը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային ժողովը հունիսի 11-ի հերթական նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի դիմաց վարձատրման մասին» օրենքում: Հիշեցնենք, որ օրինագծի համաձայն՝  2014 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների և պետական ծառայողների աշխատավարձերը: Այդ նպատակին պետական բյուջեից կուղղվի 35 մլրդ դրամ: Օրենքով նախատեսվում է Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրացնել 203%-ով,  436 հազարից մինչև 1,223 մլն դրամ, վարչապետի աշխատավարձը` 218%, 335 հազարից մինչև 1,190 մլն դրամ: Նախարարների աշխատավարձը կբարձրանա 139%-ով`  կազմելով 600 հազար դրամ: Ընդ որում՝ պատգամավորների աշխատավարձը 132 հազար դրամով ավելի ցածր կլինի, քան նախարարներինը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 37.6%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 48.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը կազմել է 12.7%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115.2 մլն.ԱՄՆ դոլար 403.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 18.1%), և վաճառվել 107.1 ԱՄՆ դոլար 404.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 3.7%): Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5.4 մլն.EUR, 545.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`39.3%), և վաճառվել է 18.6 մլն.EUR, 549.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 48.8%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 755.7 մլն ռուբլի, 12.15 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 8.3%), և վաճառվել է 116.4 մլն.ռուբլի, 12.31 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 20.4%): Արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 25-29-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 5.9 մլն.դոլար, 404.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, ընդ որում, նախորդ շաբաթ այս հարթակում գործարքներ չեն եղել, իսկ երկշաբաթյա կտրվածքով ծավալներն աճել են մոտ 3 անգամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նոյեմբերի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 21.7 մլն.դոլար (շաբաթվա աճը` 14.8%), 404.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է նոյեմբերի 28-ին` 7.750 մլն.դոլար, իսկ նոյեմբերի 26-ին և 29-ին գործարքներ տեղի չեն ունեցել: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 9-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.150 մլն դոլար ¥473.812 մլն դրամ¤, 412.01 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` հունիսի 6-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 4 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը իջել է 0.2 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 500 հզր դոլար ¥206.275 մլն դրամ¤, ինչը մոտ 2.3 անգամ ցածր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.55 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի կենտրոնական բանկը 2014 թվականին կանխատեսում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպերի մինչև 7-9% դանդաղում` ավելի վաղ սպասվող 8-10%-ի դիմաց: Այդ մասին նշվում է ԿԲ 1-ին եռամսյակի դրամավարկային ծրագրում: ԿԲ տվյալներով, ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսի աճը  2013 թվականին արագացել է մինչև 11,3%, 2012 թվականի 8,9%-ի դիմաց և կազմել է 1.5 մլրդ դոլար: Ընդ որում, մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ներհոսը երկիր կազմել է 1.9 մլրդ դոլար, 2012 թվականի համեմատ ավելանալով 10,8%-ով, իսկ արտահոսքն ավելացել է 10,9%-ով` մինչև 324.2 մլն դոլար: Աղբյուրի համաձայն, Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի տարեկան աճը պայմանավորված էր շատ երկրներից փոխանցումների ներհոսի ավելացմամբ. Գերմանիայից` 32,2%-ով, մինչև 15.6 մլն դոլար, ԱՄՆ-ից` 23%-ով, մինչև 82 մլն դոլար, Ֆրանսիայից` 22,5%-ով, մինչև 14.5 մլն դոլար, Ռուսաստանից` 11%-ով, մինչև 1.6 մլրդ դոլար, Ղազախստանից` 5,3%-ով, մինչև 23.7 մլն դոլար: Անկում է արձանագրվել Ուկրաինայից ստացվող փոխանցումների ներհոսում` 10,5%-ով, մինչև 17 մլն դոլար: Զգալիորեն կրճատվել է փոխանցումների ներհոսը Չինաստանից` ավելի քան 2 անգամ, մինչև 1.4 մլն դոլար: Ֆիզիկական անձանցից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ստացվող փոխանցումների ճնշող մեծամասնությունը, ավանդաբար, բաժին է ընկել Ռուսաստանին` 86%, որին մեծ տարբերությամբ հետևում են ԱՄՆ` 4,4%, Ղազախստանը` 1,3%, Ուկրաինան` 0,9%, Գերմանիան և Ֆրանսիան` յուրաքանչյուրից 0,8%: Հայաստանից արտասահման մասնավոր դրամական փոխանցումների կեսից ավելին նույնպես բաժին է ընկնում Ռուսաստանին` 180.3 մլն դոլար` 9,6% տարեկան աճով: Արտասահման փոխանցումների հոսքերի մեծ մասում նույնպես արձանագրվել է աճ, բացառությամբ Ուկրաինայի, ուր փոխանցումներն անցյալ տարվա արդյունքներով կրճատվել են 4%-ով` մինչև 14.8 մլն դոլար: Զուտ ներհոսի առյուծի բաժինը` 92,3% կամ 1.4 մլրդ դոլար, բաժին է ընկել Ռուսաստանին` 11,4% տարեկան աճով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բանկային փոխանցումների բացասական սալդոն ԱՄԷ-ից` 150 հազար դոլար է, Չինաստանից` 10.4 մլն դոլար, Թուրքիայից` 2.5 մլն դոլար: Նշենք, որ այսօր Հայաստանում գործակված է 10 վճարահաշվարկային համակարգ`   MoneyGram, «Արագ փոստ», BLIZKO, Avers, IntelExpress, InterExpress, Private Money, Sigue Money Transfer, իսկ խոշորագույն խաղացողներն են UNIStream և Anelik:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը: Դրական եզրակացություն էր տվել նաև ՀՀ կառավարությունը: Համաձայն ներկայացվող օրենքի նախագծի` համապատասխան բիզնես ծրագրի շրջանակներում ԱԱՀ-ի 3 տարվա հետաձգման ռեժիմի սահմանումը ՀՀ կառավարության կողմից կվերաբերի ոչ թե գործող 300մլն. դրամ և ավելի, այլ 200մլն. դրամից ավելի ապրանքային ծավալների ներկրմանը: Այսպիսով, վերոհիշյալ շեմի մեկ երրորդով իջեցումը լուրջ աջակցություն կլինի այն ձեռնարկատերերին, որոնք այսուհետ արտոնյալ պայմաններում կհայտնվեն ոչ թե գործող 800հազ., այլ 500հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումների դեպքում: Սա ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման կարևոր լուծումներից է: Ինչպես նշել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ Միքայել Մելքումյանը, ՀՀ տնտեսության ետճգնաժամային ներկա փուլում այս քայլը պետք է ունենա հետագա շարունակություն, այն է` պետք է առնվազն 90 օրով հետաձգել ԱԱՀ-ի գանձումը սահմանի վրա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր ԱԺ-ում՝ արտահերթ քննարկվում է Դաշնակցության ներկայացրած` «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում ասաց. «վատ բան հաստատ չենք ուզում անել, ինչ էլ անենք օգուտ ա բերելու, իսկ եթե կարծում եք, որ այս հրապարակայնությունը խանգարում է՝ հրապարակայնությունը միայն մութ գործերին է խանգարում, լույս գործերին չի խանգարում»: Մանրամասներն՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ հիմնական զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել էր, որ, «Նաիրիտ» գործարանի գործունեության հետ կապված, բազմաթիվ խնդիրներ են առաջացել, և գործարանը դադարեցրել է իր գործունեությունը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ բազմաթիվ հրապարակումներ խնդրի վերաբերյալ խոսում են այն մասին, որ գործարանը կանխամտածված են տանում դեպի սնանկացում, ինչը Հայաստանի տնտեսության դեմ ուղղված մարտահրավեր է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային ժողովը հունիսի 10-ին վավերացրել է Ասիական Զարգացման Բանկի հետ 100 մլն դոլարի վարկային համաձայնագիրը, որը կուղղվի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային նախագծի իրականացմանը: Ինչպես նշել է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի մարտի 11-ին: Վարկային միջոցները կուղղվեն Հյուսիս-Հարավա մայրուղու Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի շինարարությանը: Ճանապարհը կլինի քառագիծ: Տրամադրված միջոցները նախատեսվում են ուղղել նաև Աշտարակ-Քաջարան հատվածի տեխնիկա-տնտեսական ոսումնասիրությանը: Երրորդ տրանշը հաստատվել է դեռ 2012 թվականին, սակայն, ըստ ԶԼՄ-ների, այն հետաձգվել է առաջին և երկրորդ տրանշերի միջև առաջացած հակասությունների պատճառով: Բացի այդ, հայկական կողմը ծրագրի իրականացման նպատակով 60 մլն եվրո գումար է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկից: Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում 70 կմ երկարությամբ ավտոճանապարհների վրա, որի արժեքը կազմում է 30 մլն դոլար, և որն իրականացնում է Corsan Corvian ընկերությունը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Առաջիկա ամիսներին Երևանում կարող է վերանալ տրանսպորտային 100 դրամ միասնական սակագինը։ Մայրաքաղաքային իշխանությունները քննարկում են տրանսպորտի մի քանի սակագին սահմանելու հարցը, օրինակ՝ կլինեն 100, 150 և 200 դրամ սակագնով աշխատող երթուղայիններ, իսկ բաժանումները, ըստ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի, կկատարվեն ըստ ծառայությունների որակի։ «Ազատության» հետ զրույցում փոխքաղաքապետն ասել է, որ այս ուղղությամբ այժմ աշխատանքներ են տանում միջազգային խորհրդատուները։ Տրանսպորտային համակարգի հատուկ մոդել կմշակվի, ըստ որի ամեն ուղղությամբ առնվազն երկու սակագնով աշխատող երթուղային կլինի։ Փոխքաղաքապետն ասել է, որ քննարկումներ են արել նաև քաղաքապետարանում և որոշել, որ տարբեր սակագներ սահմանելը թերևս ամենալավ լուծումն է՝ դրանով նաև կլուծվի սոցիալապես անապահով խավերի հարցը՝ նրանք կօգտվեն էժան տրանսպորտից։ «Հիմա 100 ունեցողը՝ 100 ծառայությունից կօգտվի (պայմանական եմ ասում), մի ուրիշը՝ տվյալ ծառայությունից կօգտվի», - պարզաբանել է նա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունաստանի ամենախոշոր` «Aegean Airlines» ավիաընկերությունը հայտարարել է հաջորդ տարվա ամռանից դեպի 16 քաղաքներ ու երկրներ, այդ թվում՝ նաև դեպի Երևան, նոր չվերթների բացման մասին: Այս մասին է գրում «Neos Kosmos» թերթը: Այսպիսով, ավիաընկերությունը չվերթները կիրականացնի ընդհանուր առմամբ 134 ուղղություններով, որից 34-ը՝ երկրի ներսում, իսկ 100 –ը` արտասահմանում` դեպի 42 երկրներ: Հաջորդ տարի ընկերության ցանցը կներառի Հելսինկին, Թուլուզը, Դովիլը, Մեցը, Նեապոլը, Պիզան, Մալթան, Քուվեյթը, Ամստերդամը, Պաթոսը, Էր-Ռիյադը, Տալլինը, Օսլոն, Թեհրանը, Դուբրովնիկը, Երևանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունը ավարտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը։ Ամփոփելով խորհրդատվական ծառայության 1-ին փուլը՝ հոսանքի թանկացման որոշումն ուսումնասիրող ընկերությունն արձանագրում է՝ էլեկտրաէներգիան օգոստոսի մեկից 6.93 դրամով բարձրացնելու՝ ՀԾԿՀ-ի որոշումը հիմնավորված է․ սակագինն անփոփոխ թողնելը սպառնալիքներ կստեղծեր երկրի ամբողջ էներգոհամակարգի կայունության համար, քանի որ հոսանք մատակարարող միակ ընկերությունը՝ ՀԷՑ-ը, հայտնվել էր դեֆոլտի եզրին։ «Կարգավորող մարմինը, վերլուծելով ամբողջ ֆինանսական վիճակը և որպեսզի խուսափի հետագա ֆինանսական կոլապսային իրավիճակներից և համակարգը չբերի կրախի, գնացել է այն քայլին, որ այս վերջին մնացորդը փոխհատուցման մեկ տարում է կատարել, և ինչպես գրված է այդ խորհրդատվական ընկերության փաստաթղթում՝ գտնում է, որ դա արդարացված է», - «Ազատության» հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար հարկատուների հաշվին 230 հազար դոլար ստացած ընկերությունն ուսումնասիրությունների առաջին փուլում աղաղակող խախտումներ ջրի երես չի հանել։ 30 էջանոց նկարազարդ փաստաթղթում «Դելոյթ և Տուշ»-ի մասնագետներն, ըստ էության, վերաշարադրել են թանկացման որոշումն ի սկզբանե հիմնավոր համարող պաշտոնյաների հնչեցրած խոսքերը՝ սնանկացման եզրին հասած ՀԷՑ-ը միլիարդավոր դրամի վնասներ է կրել սակավաջրության և ատոմակայանի չնախատեսված 88-օրյա դադարի հետևանքով։ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքով «Դելոյթ և Տուշ»-ի մասնագետները ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովի ներկայացրած նյութերից բացի հանդիպել են ոլորտին առնչվող ընկերությունների հետ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար արտադրող ընկերությունների հայտը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մի քանի գործոնով է պայմանավորում: Նա այն կարծիքին է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել և իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով: «Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադարի, սակավաջուր տարի լինելու և ռեժիմների խախտումների հետևանքով Հայաստանի էլեկտրական ցանցերը լուրջ կորուստներ է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որևէ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։ «Այո՛, այդ վնասներն առաջացել են նաև վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաև վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»,- ընդգծել է Զախարյանը: Նախարարը վստահեցրել է, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի էլեկտրաէներգիան չթանկանա, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից: «Թե որքանով վերջնական արդյունքում կթանկանա էլեկտրաէներգիան, կորոշի Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց և հիմնավորումները քննարկելուց հետո»,- նշել է նախարարը: Երվանդ Զախարյանը նաև նշել է, որ բոլոր երկրներում էլ էլեկտրաէներգիայի սակագները պարբերաբար վերանայվում են, և դա նորմալ գործընթաց է: Նրա գնահատմամբ սակագները Հայաստանում ևս պետք է տարվա մեջ գոնե մեկ անգամ վերանայվեն: Նշենք, որ երեկ տարածած հաղորդագրությունում Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետանը, որպես ՀԷՑ-ի կողմից պարտքերի կուտակման պատճառ նշել էր ոչ ճիշտ մենեջմենթը, սխալ գնային քաղաքականությունը, չարդարացված մեծ կորուստները և՝ էներգետիկ սխալ բալանսը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մայիսի 8-ին: ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով, կամ նույն է թե՝ 38 տոկոսով: Տնտեսագետների կարծիքով ՀԷՑ-ը այդքան մեծ թիվ նշել է այն բանի համար, որպեսզի հայտը քննարկելիս Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը դրանում մի փոքր ճշտումներ անի ու թանկացման չափը նվազեցնի: Խոսակցություններ կան, որ բնակիչներին մատակարարվող էլէներգիայի մեկ կիլովատը ներկայիս 42 դրամից կդառնա 48 դրամ կամ մոտ 10 ցենտ:   Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանի հաշվարկներով ամենաթանկ էլէներգիայով երկրում՝ Դանիայում, ամսական միջին աշխատավարձով կարելի է գնել 9 հազար կիլովատ ժամ էլէներգիա: Գերմանիայում այդ ցուցանիշը 7 հազար 700 է, Ֆրանսիայում՝ 14 հազար, Ավստրիայում՝ 11 հազար 300: ԵՏՄ անդամ երկրներում այսպիսի պատկեր է: Ռուսաստանում արձանագրված մեկ ամսվա միջին աշխատավարձով կարելի է գնել 9 հազար 600 կիլովատ, Բելառուսում՝ 6 հազար, Ղազախստանում՝ 8 հազար 900 կիլովատ ժամ: Մեր հարևանների մոտ ցուցանիշները հետևյալն են՝ Թուրքիայում մեկ ամսվա միջին աշխատավարձով կարելի է գնել մոտ 5 հազար 700 կիլովատ ժամ էլէներգիա, Վրաստանում՝ 5 հազար, Ադրբեջանում՝ 7 հազար կիլովատ ժամ: Հայաստանում մեկ ամսվա միջին աշխատավարձով ներկայումս կարելի է գնել 3 հազար 800 կիլովատ ժամ այն դեպքում, երբ մեկ կվտ-ի գինը 42 դրամ է: Իսկ երբ սակագինը դառնա 48 դրամ, ապա մեկ ամսվա աշխատավարձը կբավականացնի միայն 3 հազար 200 կիլովատ ժամ էլէներգիայի վարձ փակելու համար: Այսպիսով՝ ներկայացված երկրների ցանկում Հայաստանի վիճակն ամենավատն է: Ո՛չ Եվրոպայի, ո՛չ մեր հարևանների և ոչ էլ Եվրասիական տնտեսական միության գործընկերներ երկրների հետ մենք համեմատության եզր անգամ չունենք: Մեր հարևանների հետ համեմատած՝ հայաստանյան միջին աշխատավարձով հնարավոր է գնել երկու անգամ ավելի քիչ էլէներգիա: ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ՝ մոտ 2.5-3 անգամ պակաս, իսկ Եվրոպայի հետ համեմատած՝ 3-5 անգամ ավելի քիչ: Հաշվի առնելով բնակչության եկամուտները և գնողունակությունը՝ Հայաստանում էլէներգիան ամենաթանկն է Եվրոպայի, ԵՏՄ-ի և մեր հարևանների համեմատ: Ընդ որում՝ ամենաթանկն է հենց հիմա, երբ դեռ չի թանկացել, իսկ թանկանալուց հետո վիճակը ավելի կվատանա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Չնայած իշխանությունների տարատեսակ խոստումներին` կյանքը Հայաստանում ժամ առ ժամ է թանկանում: Արդեն երկու-երեք օր է` Զատկին ընդառաջ՝ սովորականի պես թանկացել են ոչ միայն ձուկն ու հավկիթը, այլեւ բազմաթիվ այլ ապրանքատեսակներ: Օրինակ` 50-100 դրամով թանկացել են բնական հյութերը,ինչի առիթով որեւէ ներկրող կամ տեղական արտադրող որեւէ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացրել: Առնվազն 300 դրամի չափով բարձրացել են հալած յուղի գները: Նույնը` թռչնամսի պարագայում: Սրան զուգահեռ` ծխախոտի շուկայում է տարօրինակ իրավիճակ արձանագրվել, ինչի մասին միայն «Գրանդ Տոբակոյի» ներկայացուցիչներն են խոսել` սպառողին հանգամանորեն ներկայացնելով իրավիճակը: Բանն այն  է, որ չնայած հայտարարվում է ծխախոտի յուրաքանչյուր տուփի` մոտ 10 դրամով թանկացման մասին, այդուհանդերձ, կան տեսակներ, որոնք թանկացել են 40-50 դրամի չափով: Կոնկրետ ծխախոտի պարագայում թանկացումը պայմանավորված է հարկերի ավելացմամբ, եւ չնայած Պետեկամուտների կոմիտեն ամեն գնով ցանկանում է «պլստալ իրավիճակից»` հայտարարելով, թե հարկերն ավելանալու են  2014 թվականից, ակնհայտ է, որ այստեղ պարզապես խաբում են սպառողին: Ավելի ճիշտ` իրենց հատուկ աճպարարությամբ եմ զբաղվում` խաղալով հաստատագրված վճարների եւ ավելացված արժեքի հարկի «միջակայքում»: Բանն այն է, որ հաստատագրված վճարներն իսկապես էլ հաջորդ տարվանից են ավելացվելու այս ոլորտում զբաղվածների համար, բայց թե ինչու են «մոռանում», որ արդեն երրորդ տարին է` կառավարությունը տեղական արտադրողի համար ակցիզային հարկը թանկացնում է 15 դրամով, հայտնի չէ: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մինչեւ այս պահը թանկացումներն ակնհայտ չեն եղել, «Գրանդ Տոբակոյի» ներկայացուցիչը, ով չցանկացավ հեռախոսով ներկայանալ, հուշեց, որ «իրենք երեք տարի թութունի պաշարներ են ունեցել եւ միայն դրա հաշվին են կարողացել սպառողի համար կոմֆորտային իրավիճակ ստեղծել»: Փաստորեն՝ ստացվում է այնպես, որ առանց այդ էլ լարված տնտեսական տարին շատ շուտով «փլվելու է մարդկանց գլխին` նրանց ավերակների տակ թողնելով», քանի որ առջեւում դեռ գազի թանկացում է սպասվում, գումարած դրան` այն անհասականալի պրոցեսների արդյունքում ստեղծվելիք իրավիճակը, որ հնարավոր կդառնա տարադրամի շուկայի պատճառով: Բանն այն է, որ ֆոնդային բորսայում դոլարի գինը կտրուկ թռիչք է արձանագրել` 411 դրամից դառնալով 415 դրամ: Սա նշանակում է, որ այսուհետ ներկրողը ապրանք կներմուծի ավելի թանկ գնով, քան մինչ այժմ էր ներկրում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ թանկացումն, ի վերջո, սովորական սպառողի գլխին են կոտրելու: Երեկ արդեն Կենտրոնական բանկից տագնապալի լուրեր էին ստացվում այն մասին, որ իրավիճակն այստեղ հազիվ են վերահսկում ինտերվենցիայի, այսինքն` շուկա լրացուցիչ դոլար հանելու ճանապարհով: Բայց փորձագետները նշում են, թե այսպես երկար չի կարող շարունակվել հենց միայն այն պատճառով, որ  գնաճը, ուշ թե շուտ` դուրս է գալու վերահսկողությունից: Ի միջի այլոց, փորձագետները նշում են, թե դոլարի կուրսի այսօրինակ պահվածքը բացատրվում է եվրոյի հետ կապված ռիսկերով: Այսինքն, քանի որ եվրոն հերթական անգամ բռնել է «տատանման ուղին», շուկայի մասնակիցների շրջանում որոշակի անվստահություն  է առաջացել դրա նկատմամբ` զուգահեռ ավելացնելով դոլարի նկատմամբ պահանջարկն ու վստահությունը հատկապես այս տարադրամի նկատմամբ: Մյուս կողմից էլ` սրանում, այնուամեյանիվ, ինչ-որ «հայկական տարօրինակություն» առկա է, քան որ նույն փորձագետները, օրինակ` FOREX CLUB-ից՝ Միքայել Վերդյանը, դեռ մի ամիս առաջ էր կանխատեսել նման իրավիճակ, բայց ոչ այս չափով: Եւ եթե հիմա նաեւ ցորենի համաշխարհային գների` 3,4% -ի չափով ավելացումն էլ Հայաստան «հասնի», վախենամ` կառավարությանը չփրկի նույնիսկ Համաշխարհային բանկի կողմից խոստացված 50 միլիոն դոլարը: Ինչո՞ւ` որովհետեւ, նախ, այդ գումարը խոստացվել է տրամադրել կառավարությանը չորս տարում, բայցի այդ` ի՞նչ մի լավ բան կա նրանում, որ ձախողակների կառավարությունը հերթական անգամ մեր պետական պարտքն է ավելացնելու` այն հասցնելով ՀՆԱ-ի հետ անթույլատրելի համամասնության: Արդեն այս տարին պետական պարտքի մարման առումով ամենալարված տարին է`  նախորդ բոլոր տարիների  համեմատ, իսկ ողորմելի մեր բյուջեն, որ առանձնապես ռիսկային չէր համարվում, համաձայն ԿԲ-ից ստացվող լուրերի` «խիստ զգուշավոր լավատեսություն է ներշնչում կատարման առումով»: Կարճ ասած` «ապահով Հայաստանի» կառուցումը հերթական անգամ հետաձգվում է այն պարզ պատճառով, որ իշխանության ղեկին չափազանց անպատասխանատու մարդիկ են կանգնած: Մեղմ ասած…   Գոհար Սիմոնյան
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը կանխատեսում է, որ առաջիկա երկու տարիներին անշարժ գույքի գները Հայաստանում կարող են վերականգնվել: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նա նշել է, որ եթե հաշվի առնենք 2014 թվականին արձանագրված դրական դինամիկան, ապա 2 տարիների ընթացքում կարելի է սպասել տեմպերի վերականգնմանը և նույնիսկ անշարժ գույքի գների 10% աճի: Ամեն ինչ կախված է կառավարության տնտեսական քաղաքականությունից, մասնավորապես, ներդրումային և շինարարական նախագծերի ակնկալվող արդյունքից, երիտասարդ ընտանիքներին պետական աջակցման նախագծերից, ինչպես նաև պետկադաստրի թղթաբանաշրջանառության պարզեցումից, գտնում է Հ.Բաղդասարյանը: Ըստ Պետկադաստրի պետական կոմիտեի վյալների, 2014 թվականին անշարժ գույքի գների աճը, ինչպես Երևանում, այնպես էլ  Հայաստանի մարզերում չի անցել 1%-ից: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, օպերատիվ հետախուզության վարչությունը ուշագրավ դեպք է բացահայտել Արարատի մարզում։ Պարզվել է, որ Մասիս քաղաքում ապօրինի ձկնաբուծությամբ են զբաղվել, ընդ որում, անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվել է 28 ջրավազանների միջոցով, որտեղ բուծել են թառափ և ծիածանափայլ իշխան: Փաստի առթիվ նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի առաջին կիսամյակում ՕՀՎ Արտաշատի բաժնի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 38 դեպք, արդյունքում արձանագրվել է պետական բյուջե վճարման ենթակա շուրջ 8 միլիոն դրամ: Արձանագրված ապօրինի ձեռնարկատիրական դեպքերը գերակշռող են սպասարկման, արտադրության և առևտրի ոլորտներում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 37 լոտ խմբաքանակով վաճառվել է 5 մլն.դոլար (2.028 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.12 կետով բարձր է նոյեմբերի 18-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 593.124 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.00 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Air France ընկերությունն ամառվա հուլիս-օգոստոս ամիսներին Երևան-Փարիզ չվերթներ կիրականացնի շաբաթը 7 անգամ: Մայիս, հունիս և սեպտեմբեր ամիսներին իրականացվելու է շաբաթվա 6 օրերին, իսկ հուլիս և օգոստոս ամիսներին՝ շաբաթվա 7 օրերին: 2013թ.-ին Երևան-Փարիզ չվերթի 45 հազար տոմս է վաճառվել, որից 9 հազարը վաճառվել է հենց Երևանում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ապրիլի 7-ից ձեռնամուխ է եղել քաղաքացիների կենսաթոշակային հաշիվների սպասարկմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտարարել է NASDAQ OMX Armenia բորսայի ղեկավար Կոնստանտին Սարոյանը, մեկնաբանելով բորսայի պաշտոնական կայքում տեղ գտած ուղերձն այն մասին, որ Կենտրոնական Դեպոզիտարիան կշարունակի կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքով իրեն վերագրված պարտավորությունները: Նա ճշգրտել է, որ մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը, այսինքն մոտ մեկ ամիս, քաղաքացիների ակտիվները գտնվել են այսպես կոչված «տրանզիտային հաշվի» վրա: Այդ ժամանակահատվածում քաղաքացիները պետք է կողմնորոշվեին կառավարող ընկերության ընտրության հարցում: Իսկ այն քաղաքացիների կենսաթոշակային խնայողությունները, ովքեր մեկ ամսվա ընթացքում չեն ընտրել կառավարիչ ընկերությանը, ավտոմատ կերպով բաշխվել են երկու հիմնադրամների միջև` պատահական կարգով: Նշենք, որ նախօրեին ՀՀ Պետեկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակել էր իր պարզաբանումները, կապված կենսաթոշակային կուտակային համակարգի շրջանակներում իր իրավասությունների հետ: «Պետեկամուտների կոմիտեն իրավասու չէ քաղաքացիների փոխարեն ընտրել կառավարիչ ընկերությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Կոմիտեն այդ հարցում հղում է կատարում Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիային, որի գլխավոր խնդիրը կենսաթոշակային հաշիվների ռեեստրի վարումն է, ինչպես նաև կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների պահառուական սպասարկումը: Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին անվավեր ճանաչեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Դատարանի որոշումից անմիջապես հետո ՀՀ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները կգործեն մինչև սեպտեմբերի 30-ը` իրավական վակուումից խուսափելու համար: «Սահմանադրական դատարանի որոշումը դեռ չի նշանակում, որ օրենքը չպետք է գործի: ՍԴ սահմանեց, որ եթե հակասահմանադրական ճանաչված դրույթները կորցնեն իրենց իրավական ուժը, ապա վտանգի տակ կընկնի իրավական անվտանգությունը: Մենք չենք կարող մոռանալ այդ մասին»,-ասել է Հարությունյանը: Նրա խոսքով, մինչև կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը պետք է մշակի կամ նոր օրենքը, կամ էլ գործող օրենսդրության փոփոխությունները: «Իհարկե, ես հասկանում եմ, որ իմ մեկնաբանությունները շատերին դուր չեն գա, բայց սա է օբյեկտիվ իրականությունը, ուզենք, թե չուզենք»,-եզրափակել  է Հարությունյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է NASDAQ OMX Armenia-ի ղեկավարը, Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ռեեստրը կվարի այնքան ժամանակ, մինչև երկրի օրենսդիրները որոշակի փոփոխություններ չկատարեն գործող օրենսդրությունում, ինչը կարող է տեղի ունենալ նաև մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային բանկի եզրակացությամբ, բարենպաստ միջավայրի շնորհիվ համաշխարհային տնտեսության կայուն աճի նախադրյալներ են ստեղծվել:  Զարգացած արդյունաբերություն ունեցեղ երկրներում, տնտեսական միջավայրի բարենպաստ զարգացման հետ կապված՝ Համաշխարհային բանկը վերանայել է զարգացման կանխատեսումները դեպի ավելի մեծ աճ: Արդյունաբերական երկրներում բյուջետային կոնսոլիդացիայի ծրագրերի  եւ քաղաքական կայունության աճի շնորհիվ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ կայուն տնտեսական զարգացման համար պայմաններ են ստեղծվել, նշվում է Համաշխարհային բանկի` հունվարի 14-ին հրապարակված զեկույցում:   ՀԲ փորձագետները ենթադրում են, որ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրները կարող են այժմ համաշխարհային զարգացման երկրորդ շարժիչ ուժը դառնալ` արագ զարգացող երկրներից հետո: Հատկապես նկատելի աճ է սպասվում ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, համաշխարհային ՀՆԱ-ն 2014-ին կաճի 3,2 տոկոսով` 2013-ի 2,4-ի փոխարեն: Դեռ անցյալ հունիսին ՀԲ-ն նշում էր, որ 2014-ի զարգացումը չի գերազանցի 3 տոկոսը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Խոշոր հարկատուները նոր հսկիչ-դրամարկղային մեքենաները կարող են ներդնել մինչև 2013 թվականի հունիսի 1-ը: iLur.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը: «Նոր տեխնիկական չափանիշներով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը գործող օրենքով պարտադիր է 2013 թվականի հունվարի 1-ից, սակայն որպեսզի գործընթացն ավելի սահուն կազմակերպվի, և մեր տնտեսվարող սուբյեկտները ժամանակային առումով խնդիրներ չունենան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաները ձեռք բերելու և ներդնելու հետ կապված, ժամկետը երկարացվեց»,- ասաց Միրումյանը՝ ընդգծելով, որ այս փոփոխությունը զուտ ժամանակային գործոնով է պայմանավորված: Ըստ նրա՝ փոփոխությունը վերաբերելու է նախորդ տարվա արդյունքներով 500 միլիոն դրամ և ավելի իրացման հասույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին, իսկ ավելի փոքր իրացման շրջանառության ծավալներ ունեցողները դրանք կտեղադրեն մինչև 2015 թվականի հունվարի 1-ը: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ որոշման համաձայն՝ խոշոր հարկատուներն արդեն 2013 թվականի սկզբին պետք է իրենց աշխատանքները կազմակերպեին նոր՝ ցանցային հսկիչ-դրամարկղերով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus